Նորություններ
07/11/2017
ՀՀ ԳԱԱ-ում կքննարկվի մասնավոր հատվածի և գիտակրթական հիմնադրամների դերը գիտության զարգացման գործում

   Սույն թվականի նոյեմբերի 8-ին`ժամը 10:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ) կանցկացվի կլոր-սեղան քննարկում: Կլոր սեղանի ընթացքում կքննարկվեն մասնավոր հատվածի և գիտակրթական հիմնադրամների դերը գիտության զարգացման գործում, նրանց` գիտության մեջ ներգրավելու  ուղիները, երիտասարդ գիտնականների արտահոսքի պատճառները և առաջարկվող լուծումները: Մասնավորապես կներկայացվեն Սփյուռքահայ գիտնականների ասոցիացիայի (ASDA), Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST), Հայ օգնության ֆոնդի Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ANSEF) գործունեությունը, դերը գիտության և կրթության զարգացման գործում և երիտասարդ գիտնականների առաջընթացի համար  նրանց ընձեռած հնարավորությունները:
   Կլոր սեղան-քննարկումն անցկացվելու է Երկրորդ համահայկական գիտական համաժողովի շրջանակներում` hամաժողովին հրավիրված դասախոսների, ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների տնօրենների, գիտահետազոտական լաբորատորիաների ղեկավարների, ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի, հիմնադրամների ներկայացուցիչների, երիտասարդ գիտնականների մասնակցությամբ:

   Երկրորդ համահայկական գիտական համաժողովը նվիրված է Հայկական առաջին հանրապետության 100-ամյակին:

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   07.11.2017թ.



Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:16, 18/09/2020

Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - COVID-19 - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Նորություններ - Գիտաժողովներ - Հրապարակումներ մամուլում - Հայտարարություններ - Լուսանկարներ
«Գիտություն» թերթ - Հիմնադրամներ - Հոբելյաններ - Հրատարակություններ - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ
Համալսարաններ - Լինդաու - Կայքի քարտեզ - Որոնում