Անդամներ / Արտասահմանյան անդամներ
Տեր-Կյուրեղյան Արմեն Սմբատի
Մասնագիտացում՝ Մեխանիկա
Ծննդավայր՝ Սպահան (Իրան)
Ծննդյան ամսաթիվ՝ 04/10/1947
Անդամակցություն՝ արտասահմանյան անդամ
Էլեկտրոնային փոստ՝ adk {[ at ]} ce.berkeley.edu
Կրթություն

Ավարտել է Թեհրանի (Իրան, B.Sc., 1971, M.Sc.1972) և Իլինոյսի (Ուրբանա, ԱՄՆ, 1975) համալսարանները: Փ.դ.՝ կառուցվածքային ճարտարագիտության գծով (1975), պրոֆ. (1985): ՀՀ ԳԱԱ արտաս. անդամ (1998):

Պաշտոններ

Կալիֆորնիայի պետ. համալսարանի (Բերկլի) քաղաքաշինության բաժանմունքի assistant պրոֆ. (1978–81), associate պրոֆ. (1981–85), պրոֆ. (1985-ից), Taisei պրոֆ (1999-ից), կառուցվածքային ճարտարագիտության ամբիոնի վարիչ (1997–2001): Հայաստանի ամերիկյան համալսարանի համահիմնադիր (1991), ճարտարագիտության ֆակ.-ի հիմնադիր դեկան և ճարտարագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն (1991-ից):

Այլ կազմակերպությունների անդամակցություն

Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի անդամ (1994): Քաղաքային ճարտարագետների ամերիկյան (ՔՃԱԸ, 1975), Ամերիկայի երկրաշարժագիտության (1975) և այլ գիտական կազմակերպությունների անդամ:

Պարգևներ

ՔՃԱԸ Վ.Հյուբերի անվ. (1988) և այլ մրցանակների դափնեկիր: Պարգևատրվել է ՀՀ Մովսես Խորենացու մեդալով:

Այլ տվյալներ

Բնակվում է ԱՄՆ-ում (1972-ից):