Անդամներ / Վախճանված թղթակից անդամներ
Մելիքսեթ-Բեկ Լևոն Մելիքսեթի
Մասնագիտացում՝ Պատմություն, բանասիրություն
Ծննդավայր՝ Թիֆլիս
Ծննդյան ամսաթիվ՝ 26/09/1890
Մահվան ամսաթիվ՝ 03/09/1963
Անդամակցություն՝ Թղթակից անդամ
Կրթություն

Ավարտել է Օդեսայի համալսարանը (1913): Պ.գ.դ., պրոֆ. (1932): Թղթ. անդ. (1945):

Պաշտոններ

Թիֆլիսի hայոց ազգագրական ընկերության խմբագրական մասնաժողովի գիտքարտուղար (1915–1918), Մոսկվայի հնագիտական ընկերության կովկասյան բաժանմունքի գիտքարտուղար (1918–1922), նախագահ (1922–1927): Թիֆլիսի համալսարանի դասախոս (1918–1922), դոց. (1922–1931), պրոֆ. (1932–1968), արևելյան լեզուների և գրականության (1930–1933), Անդրկովկասի և Մերձավոր Արևելքի պատմության (1933–1935), հայկ. բանասիրության (1935–1968) ամբիոնների վարիչ: Դասավանդել է նաև ԵՊՀ-ում (1936–1940), Թբիլիսիի Ա.Պուշկինի անվ. մանկավարժական ին-տում (1954–1960) և Վրաստանի այլ բուհերում:

Այլ կազմակերպությունների անդամակցություն

Պատմության և հնագիտության Օդեսայի ընկերության թղթ. անդ. (1914), ԽՍՀՄ ԳՄ անդամ (1941): Ընտրվել է Էսպերանտիստների համաշխարհային լիգայի կազմի մեջ (1906):

Այլ տվյալներ

ՎրԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1941):