Անդամներ / Վախճանված արտասահմանյան անդամներ
Բոլոնյեզի Ջանկարլո
Մասնագիտացում՝ Լեզվաբանություն
Ծննդավայր՝ Միլան (Իտալիա)
Ծննդյան ամսաթիվ՝ 20/10/1923
Մահվան ամսաթիվ՝ 20/12/2005
Անդամակցություն՝ արտասահմանյան անդամ
Կրթություն

Ավարտել է Միլանի կաթոլիկական համալսարանը (1945), Գ.դ.՝ բանասիրության գծով (1954), պրոֆ. (1962): Արտաս. անդամ (1994):

Պաշտոններ

Միլանի կաթոլիկական համալսարանի պրոֆ. (1962–1998), պրոռեկտոր (1972–1980), լեզվաբանության ին-տի assiatant դասախոս (1946–1953), դասախոս (1954–1961), տնօրեն (1954–1998): Միլանի Ամբրոսյան գրադարանի տնօրեն (1972–1980): Գիտության և բանասիրության Լոմբարդական ակադեմիայի (1985–1990), Ազգային ակադեմիաների միության (2000-ից) նախագահ:

Այլ կազմակերպությունների անդամակցություն

Գիտության և բանասիրության Լոմբարդական (1965) և Վիրգիլյան ազգային (1987) ակադեմիաների անդամ:

Պարգևներ

Պարգևատրվել է Իտալիայի կրթության նախարարության ոսկե մեդալով (1975):