Անդամներ / Վախճանված ակադեմիկոսներ
Մնջոյան Արմենակ Լևոնի
Մասնագիտացում՝ Դեղագործական քիմիա
Ծննդավայր՝ Սարիղամիշ
Ծննդյան ամսաթիվ՝ 23/11/1904
Մահվան ամսաթիվ՝ 20/02/1970
Անդամակցություն՝ ակադեմիկոս
Կրթություն

Ավարտել է Մոսկվայի քիմիադեղագործական (1928) և Երևանի բժշկական (1933) ին-տները: Ք.գ. դ., պրոֆ. (1944), ակադ. (1953, թղթ. անդ.՝ 1950):

Պաշտոններ

ՀԽՍՀ առժողկոմատի քիմիադեղագործական լաբ.-ի վարիչ (1928-33), ԽՍՀՄ բժշկական արդյունաբերության և ՀԽՍՀ առողջապահության նախարարության հատուկ լաբ.-ի տնօրեն (1942-1949): ԵՊՀ-ի (1937-1951) և բժշկական ին-տի (1937-1946) ամբիոնների վարիչ: ՀԽՍՀ ԳԱ քիմիական ին-տի (1945-1949), դեղագործական լաբ.-ի (1949-1955), նուրբ օրգանական քիմիայի ին-տի տնօրեն (1955-1970), փոխպրեզիդենտ (1953-1960), քիմ. գիտ. բաժանմունքի ակադ. -քարտուղար (1964-1967), նախագահության անդամ (1953-1967):

Պարգևներ

Սոցիալիստական աշխատանքի հերոս (1969): Պարգևատրվել է Լենինի (3), Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով:

Այլ տվյալներ

ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961): Ա. Մնջոյանի անունով է կոչվում ՀՀ ԳԱԱ նուրբ օրգանական քիմիայի ին-տը (1972):