Անդամներ / Վախճանված ակադեմիկոսներ
Միրզոյան Լյուդվիգ Վասիլի
Մասնագիտացում՝ Աստղաֆիզիկա
Ծննդավայր՝ Երևան
Ծննդյան ամսաթիվ՝ 01/05/1923
Մահվան ամսաթիվ՝ 20/07/1999
Անդամակցություն՝ ակադեմիկոս
Կրթություն

Ավարտել է ԵՊՀ-ը (1947), ֆ.մ.գ.դ. (1968), պրոֆ. (1970), ակադ. (1996, թղթ. անդ.` 1986):

Պաշտոններ

ՀՀ ԳԱԱ ԲԱ-ի գիտքարտուղար (1950-1959), փոխտնօրեն (1959-1986), բաժնի վարիչ (1965-1986), գլխ. գիտաշխատող (1986-1999): Դասախոսել է Բրյուսովի անվ. մանկ. ին-տում (1948-1957), ԵՊՀ-ում (1957-1999):

Այլ կազմակերպությունների անդամակցություն

Միջազգային աստղագիտական միության անդամ (1958-1999), աստղագիտության միջազգային ակադեմիայի թղթ. անդ. (1970-1999), Եվրոպայի աստղագիտական միության հիմնական անդամ:

Պարգևներ

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:

Այլ տվյալներ

ՀԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1974):