Անդամներ / Թղթակից անդամներ
Գասպարյան Սեդա Քերոբի
Մասնագիտացում՝ լեզվաբանություն
Ծննդավայր՝ ք. Երևան, Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝ 30/06/1946
Անդամակցություն՝ թղթակից անդամ
Ընտրման ամսաթիվ՝ 2014
Պետություն՝ Հայաստան
Հեռ.՝ (+374 60) 71 05 45
Էլեկտրոնային փոստ՝ sedagasparyan {[ at ]} yandex.ru
Կրթություն

Ավարտել է ԵՊՀ (1968թ.), Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվ. պետական համալսարանի նպատակային ասպիրանտուրան (1981թ.), Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվ. պետական համալսարանի դոկտորանտուրան (1991թ.), բ. գ. դ. (1994թ.), պրոֆ. (2002թ.), թղթ. անդ. (2014թ.)

Պաշտոններ

ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ (1993թ.-ից)

Այլ կազմակերպությունների անդամակցություն

ԵՊՀ գիտական խորհրդի անդամ (1995թ.-ից), գիտական աստիճաններ շնորհող «Օտար լեզուներ» 009 մասնագիտական խորհրդի նախագահ (1995թ.-ից), ՀՀ ԿԳ նախարարության մեթոդ խորհրդի անգլերենի առարկայական հանձնաժողովի նախագահ (2000թ.-ից), անգլերենի ուսումնասիրության հայկական ասոցիացիայի (Եվրոպական ֆեդերացիայի անդամ) նախագահ (2003թ.-ից), անգլերենի ուսումնասիրության եվրոպական ընկերության վարչության անդամ (2003թ.-ից),  «QS World University Rankings Survey» միջազգային փորձագիտական կազմակերպության փորձագետ

Այլ տվյալներ

Անգլիագիտական հետազոտությունների «Armenian Folia Anglistika» (Yerevan: Lusakn Publishers) միջազգային հանդեսի հիմնադիր և գլխավոր խմբագիր (2005թ.-ից), անգլիագիտական հետազոտությունների «European Journal of English Studies» (Routledge: Taylor & Francis Group) հանդեսի խմբագրական խորհրդատվական կոլեգիայի անդամ (2006թ.-ից), «Լեզուն և գրականությունը գիտական իմացության ժամանակակից հարացույցում» գիտական հոդվածների տարեգրքի հիմնադիր և գլխավոր խմբագիր (2009թ.-ից), «Science and Education: A New Dimension» միջազգային էլեկտրոնային ամսագրի խմբագրական խորհրդի անդամ (2013թ.-ից)