Անդամներ / Վախճանված թղթակից անդամներ
Հասրաթյան Մորուս Ստեփանի
Մասնագիտացում՝ Պատմություն
Ծննդավայր՝ գ. Ախլաթյան (ՀՀ Սյունիքի մարզ)
Ծննդյան ամսաթիվ՝ 10/09/1902
Մահվան ամսաթիվ՝ 25/02/1979
Անդամակցություն՝ թղթակից անդամ
Կրթություն

Ավարտել է ԵՊՀ-ը (1930): Պ.գ.թ.՝ honoris causa (1935), դոց. (1935), բ.գ.թ. (1942): Թղթ. անդ. (1963):

Պաշտոններ

Կատարել է կոմերիտական ղեկավար աշխատանք (1922–1926): Հրատպետկոմի խմբագիր (1932–1934), ՀԽՍՀ նյութական մշակույթի պատմության (1932–1934) և ՀԿԿ Կենտկոմին առընթեր կուսպատմության (1934–1936) ին-տների փոխտնօրեն, Էջմիածնի մատենադարանի (1937–1938), Հայաստանի հեղափոխության (1934–1936) և պատմության պետական (1964–1975) թանգարանների տնօրեն: ՀՀԳԱԱ հաս. գիտ. բաժանմունքի (1943–1946) և Մ.Աբեղյանի անվ. գրականության ին-տի (1946–1947) գիտքարտուղար, պատմության ին-տի ավ. գիտաշխատող (1947–1954): Երևանի Խ.Աբովյանի անվ. հայկ. մանկավարժական ին-տի դոց. (1953–1979), պրոռեկտոր (1957–1960), հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ (1960–1969): Դասավանդել է նաև ԵՊՀ-ում (1934-1938, 1950-1953)

Այլ տվյալներ

ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961): Ենթարկվել է հալածանքների (1938–1940):