Անդամներ / Վախճանված ակադեմիկոսներ
Մկրտչյան Լևոն Մկրտչի
Մասնագիտացում՝ Գրականագիտություն, գրականություն
Ծննդավայր՝ Ախալցխա
Ծննդյան ամսաթիվ՝ 02/03/1933
Մահվան ամսաթիվ՝ 22/08/2001
Անդամակցություն՝ ակադեմիկոս
Կրթություն

Ավարտել է ԵՊՀ-ը (1958), ուսանել Բաթումի ծովագնացության ուսումնարանում (1952–54): Բ.գ.դ. (1971), պրոֆ. (1973), ակադ. (1996):

Պաշտոններ

Հայաստանի ԳՄ վարչության քարտուղար (1975–1979): ԵՊՀ-ի դասախոս (1958–1973), պրոֆ. (1973–2000), ռուս լեզվաբանության ու թարգմանության տեսության (1974–1978), ռուս գրականության (1978–2000) ամբիոնների վարիչ, ռուսաց լեզվի և գրականության ֆակ.-ի դեկան (1980–1998), Երևանի ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի ռեկտոր (1998–2001):

Այլ կազմակերպությունների անդամակցություն

ԽՍՀՄ ԳՄ անդամ (1965):

Այլ տվյալներ

ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1981):