Ազդեր / Պահոց
2009 թ. հունիսի 15-16-ին Երևանում կանցկացվի ԱՊՀ երկրների պատմության ինստիտուտների միջազգային ասոցիացիայի 5-րդ նստաշրջանը

2009 թ. հունիսի 15-16-ին Երևանում կանցկացվի ԱՊՀ երկրների պատմության ինստիտուտների միջազգային ասոցիացիայի 5-րդ նստաշրջանը: Նստաշրջանի շրջանակներում ծրագրված է նաև անցկացնել կլոր սեղան` ”Խորհրդային հանրապետությունների պետաիրավական կարգավիճակը. ընդհանրությունները և առանձնահատկությունները” թեմայով: Հունիսի 15-21-ին Երևանում կանցկացվի նաև ԱՊՀ երկրների երիտասարդ գիտնական-պատմաբանների միջազգային 4-րդ ամառային դպրոցը`”Առօրեականության պատմությունը ԱՊՀ երկրների պատմության ուսումնասիրության մեջ” թեմայով: Բացումը տեղի կունենա ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյանի պող., 24)