Анонсы
Միջոցառում նվիրված Լույսի միջազգային օրվան (16-ին մայիսի 2025թ․, Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ)

ՀՀ ԳԱԱ-ն, ԳԱԱ Գիտության հանրամատչելիացման և զարգացման ծրագրերի վարչությունը և ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը, կազմակերպում են  լույսի միջազգային օրվան նվիրված միջոցառում, որին սիրով  հրավիրում են ֆիզիկայով հետաքրքրվող դպրոցականների, ուսանողների, ֆիզիկայի ուսուցիչների և տվյալ թեմայով  հետաքրքրվող քաղաքացիների:


Ծրագիրը ներառում է՝

  1. Զեկուցումներ լույսի և նրա հատկությունների վերաբերյալ՝
    «Մի իսլանդական սագայի (ասք, առասպել), արեգակնային քարի և հյուսիսատլանտյան օվկիանոսում վիկինգների անհավատալի ճանապարհորդությունների մասին»- Հայկ Սարգսյան, ֆ․մ․գ․դ․ պրոֆեսոր,
  2. Շրջայցեր ինստիտուտի լաբորատորիաներով և  լույսի վերաբերյալ հետաքրքիր փորձերի կատարում ու դիտում՝
    - Լազերի ճառագայթման հաճախականության կրկնապատկման ցուցադրում,
    - Միկրոմասնիկների վրա լազերային ճառագայթման  ցրման միջոցով օդի աղտոտվածության  աստիճանի որոշում,
    - Նյուտոնի սկավառակի միջոցով  հետաքրքիր փորձերի ցուցադրում:
  3. Վիկտորինա՝ « Լույսի ֆիզիկական հատկությունները»  թեմայով։

Հետաքրքրվողներին հրավիրում ենք Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ (16-ին մայիսի 2025թ․, Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ, Երևան, Հ.ներսիսյան փ. 25, Հեռախոս՝ 010245896, 098204608)

Սկիզբը՝  15․00-ին

Կազմկոմիտե
14․05․25թ․