Ազդեր / Պահոց
2008թ. սեպտեմբերին տեղի կունենա Միկրոէլէկտրոնիկայի Հայաստանյան երրորդ ամենամյա օլիմպիադան

Օլիմպիադային կարող են մասնակցել քոլեջների, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների կամ միկրոէլեկտրոնիկայի բնագավառի ընկերությունների մինչև 30 տարեկան այն ուսանողներն ու մասնագետները, որոնք ունեն համապատասխան գիտելիքներ ոչ միայն միկրոէլեկտրոնիկայից, էլեկտրոնային սխեմաների նախագծումից, այլ նաև ծրագրավորումից, մաթեմատիկական մեթոդներից ու ալգորիթմներից:
Օլիմպիադայի կազմակերպման նպատակներն են՝
- Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի զարգացման հետագա խթանումը,
- Երիտասարդ, տաղանդավոր կադրերի հայտնաբերումն ու խրախուսումը,
- Երիտասարդ մասնագետների մոտ միկրոէլեկտրոնիկայի նկատմամբ հետաքրքրության մեծացումը,
- Կրթական ծրագրերում անհրաժեշտ ճշգրտումներ կատարելու նպատակով ուսանողների և երիտասարդ մասնագետների մոտ միկրոէլեկտրոնիկայի բնագավառում գիտելիքների մակարդակի պարզաբանումը:

Այս անգամ ևս օլիմպիադան տեղի կունենա ՙՍինոփսիսի շաբաթը Հայաստանում՚ միջոցառումների շրջանակներում:

Անցյալ տարի օլիմպիադային մասնակցեցին մոտ 130 ուսանողներ և երիտասարդ մասնագետներ:

http://www.microolymp.am