Ազդեր
Աջակցություն պոտենցիալ հայ դիմորդներին` «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանկներում նախագծերի առաջարկների մշակման համար

    Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի (հղում) հետ համատեղ «Գիտական ծրագրերի ինտեգրմանն  աջակցության կենտրոն» հիմնադրամը հայտարարում են Հորիզոն Եվրոպա (հղում) ԵՄ  շրջանակային ծրագրի հայաստանյան հնարավոր մասնակիցների նախագծերի նախապատրաստման աջակցության ծրագրի մեկնարկը։ Նախագծերի նախապատրաստման աջաակցության հայտադիմումները կարող են ներկայացվել Հորիզոն Եվրոպա ծրագրի բոլոր բաց և մոտակա մրցույթների համար։   

 Աջակցությունը իրենից ներկայացնում է 2-ամսյա խորհրդատվությունների շարք՝ ուղղված Հորիզոն Եվրոպա շրջանակային ծրագրի մասնակցության հայտի պատրաստմանը։ Բացի այդ, միջազգային փորձագետների օգնությամբ  մասնակիցները հնարավորություն կստանան ձեռք բերել նոր փորձ եւ գիտելիքներ նշված առաջատար մրցակցային շրջանակային ծրագրի վերաբերյալ։

Խնդրում ենք, ուղարկել հայտադիմումները մինչեւ 2021թ.հոկտեմբերի 17-ը։ 
Ստացված հայտադիմումներից կընտրվեն 5-ը՝ դառնալով աջակցության շահառուները։

Մանրամասները հետևյալ հղումով՝ հղում

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք դիմել՝ Անահիտ Խաչիկյան, anip@sci.am, Tel. 010525432