Ազդեր
ILUCIDARE հատուկ մրցանակներ. «Եվրոպական ժառանգության մրցանակ» the European Heritage Awards / Europa Nostra Awards 2021թ. մրցույթը հայտարարված է

20200702_1.jpg
    Europa Nostra, Եվրոպայի ժառանգության առաջատար ցանցը, և Եվրահանձնաժողովը հայտարարել են European Heritage Awards / Europa Nostra Awards 2021թ․ մրցույթը:
    Երկար տարիների պատմություն ունեցող այս մրցանակաբաշխության սխեման՝  այս  ոլորտում Եվրոպայի բարձրագույն մրցանակը, ստեղծվել է 2002 թ.-ին Եվրահանձնաժողովի կողմից, և այդ ժամանակվանից ի վեր անցկացվում է  Europa Nostra կազմակերպություան կողմից: Այն նպատակ ունի ամեն տարի ճանաչել և տոնել ժառանգության ոլորտում լավագույն փորձը:
    2021թ.  European Heritage Awards / Europa Nostra Awards մրցույթին  ներկայացված  հայտերը կարժանանան նաև  ILUCIDARE- ի երկու հատուկ մրցանակներին։ ILUCIDARE- ը  ԵՄ «Հորիզոն 2020» ծրագրի կողմից ֆինանսավորվող նախագիծ  է , որը նպատակ ունի ստեղծել՝ ժառանգությունը,  որպես նորարարության և միջազգային համագործակցության միջոց,  խթանող միջազգային ցանց։
    European Heritage Awards / Europa Nostra Awards  մրցույթը  կաջակցի   ILUCIDARE նածագծին՝  նախանշելով, խթանելով և հեշտացնելով մշակութային ժառանգության վրա հիմնված նորարարության և միջազգային հարաբերությունների լավագույն փորձի տարածումը

Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2020թ․ հոկտեմբերի 1-ն է։

Հայտերի ընդունում

Մրցույթի մասին տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

Europa Nostra-ն  անցկացնելու է նաև վեբինար՝  հաջողված դիմում պատրաստելու վերաբերյալ, որը տեղի է ունենալու հինգշաբթի, հուլիսի 9-ին։ Վեբինարի գրանցում