Հայտարարություններ
«Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ-ն 2019թ. նոյեմբերի 28-30-ը կազմակերպում է երիտասարդական 5-րդ գիտաժողովը, որն այս տարի նվիրված է Մաշտոցյան Մատենադարանի հիմնադրման 60-ամյակին

Զեկուցումներ կարող են ներկայացվել հետևյալ թեմաներով՝

- ձեռագրագիտություն և գրչության կենտրոններ,
- աղբյուրագիտություն, պատմագիտություն,
- հայոց լեզվի պատմություն,
- հայգրականության պատմություն,
- արվեստագիտություն,
- արևելագիտություն,
- աստվածաբանություն, կրոնագիտություն:

Գիտաժողովի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար կազմկոմիտեն սահմանել է հետևյալ ժամկետները՝

1.Մինչև սույն թվականի սեպտեմբերի 11-ը գիտաժողովի կազմկոմիտեին պետք է ներկայացնել զեկուցման հիմնադրույթները 350-400 բառի սահմաններում՝ ներառյալ զեկուցման թեման, մասնակցիանունը և ազգանունը, ինչպես նաև այն հաստատությունը, որը ներկայացնում է զեկուցողը (անկախ հետազոտողները նույնպես կարող են մասնակցել): Հիմնադրույթները պետք է արտացոլեն ներկայացվելիք զեկուցումը և ուսումնասիրության նպատակը:Խնդրում ենք հիմնադրույթներն ուղարկել uyrm@matenadaran.am էլ. հասցեին:

2. Մինչև սույն թվականի հոկտեմբերի 20-ը դրական կարծիքներ ստացած հիմնադրույթների հեղինակները հնարավորություն կստանան գիտաժողովում ներկայացնելու իրենց զեկուցումները:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ստացված հայտերի թվաքանակով պայմանավորված` գիտաժողովի կազմկոմիտեն նախապատվությունը տալու է միջնադարագիտական թեմաներին:

Հարգանքով`
ՄԵԳՄ