Ազդեր
Հայտարարվել են Եվրամիության նոր շրջանակային ծրագրի, ՀՈՐԻԶՈՆ 2020-ի (HORIZON 2020) առաջին մրցույթները:

Horizon 2020-ը ԵՄ հետազոտությունների և նորարարության երբևէ եղած ամենամեծ ծրագիրն է, որի բյուջեն կազմում է շուրջ 80 միլիարդ եվրո` նախատեսված 7 տարիների համար (2014 - ից 2020-ը):
2014-15 թթ. Horizon 2020-ի աշխատանքային փաթեթը ամփոփում է ծրագրի տարբեր բաժինների ֆինանսավորման հնարավորությունները: Յուրաքանչյուր բաժնում ներկայացված է նրա համընդհանուր նպատակը, համապատասխան մրցույթները և նրանց թեմաները: Յուրաքանչյուր թեման նկարագրում է մարտահրավերները , գործողությունների շրջանակը և սպասված արդյունքները: Համեմատ 7-րդ Շրջանակային ծրագրին (FP7), Horizon 2020 –ում համեմատաբար քիչ են մրցույթները և թեմաները: Աշխատանքային ծրագրը արտացոլում է Horizon 2020-ի մարտահրավերների վրա հիմնված մոտեցումը, որը զգալի ազատություն է տալի դիմողներին հանդես գալու նորարարական լուծումներով:
Ծրագրի մասին ամբողջ տեղեկատվությունը զետեղված է Եվրահանձնաժողովի հետազոտությունների և նորարարության կայքում ` Participant Portal

Նույն կայքում հրապարակված են Horizon 2020-ի հայտարարված մրցույթները`

http://ec.europa.eu/research/participants/portal/desktop/en/opportunities/h2020/index.html

Ցանկացաց հարցերով կարող եք դիմել ԳԱԱ ՄԳՏԾԲ:
Հեռ. +374 10 525432
Էլ. փոստ` anip@sci.am, tarznip@sci.am