Ազդեր
2013թ. դեկտեմբերի 3-4-ը ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոն կազմակերպում է «Փորձաքննությունների ազգային բյուրոյում կազմավորված փորձագիտական տվյալների բազաների կազմակերպչական և գիտագործնական փորձի ուսումնասիրությունը, դրանց համադրումը հանրապետությունում առկա դատափորձագիտական բազաների հետ: Հանրապետությունում առկա դատափորձագիտական տվյալների բազաների` եվրոպական դատափորձագիտական տվյալների բազաներում ինտեգրման նախադրյալները» թեմայով երիտասարդական գիտաժողով

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրոն» ՊՈԱԿ-ը` նվիրված ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 70-ամյակին, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՀ ԳԱԱ Երիտասարդական խորհրդի աջակցությամբ կազմակերպում է

«Փորձաքննությունների ազգային բյուրոյում կազմավորված փորձագիտական տվյալների բազաների կազմակերպչական և գիտագործնական փորձի ուսումնասիրությունը, դրանց համադրումը հանրապետությունում առկա դատափորձագիտական բազաների հետ: Հանրապետությունում առկա դատափորձագիտական տվյալների բազաների` եվրոպական դատափորձագիտական տվյալների բազաներում ինտեգրման նախադրյալները»

թեմայով երիտասարդական գիտաժողով:

Գիտաժողոը տեղի է ունենալու ս/թ դեկտեմբերի 3-4-ը ՀՀ ԳԱԱ Աղվերանի գիտաժողովների տանը:

Ակնկալում ենք դատափորձագիտական և իրավական ոլորտների կառույցների, Հայաստանի Հանրապետությունում գործող գիտական կենտրոնների, գիտահետազոտական ինստիտուտների և ԲՈւՀ-երի ակտիվ մասնակցությունը: