Ազդեր / Պահոց
Հունիսի 8-ին ՀՀ ԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը և ՀՀ ԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Վլադիմիր Բարխուդարյանը պարգևատրվել են "Սուրբ Սահակ - Սուրբ Մեսրոպ" պատվո բարձր շքանշանով:

Հունիսի 8-ին Կաթողիկոսարանում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն "Սուրբ Սահակ - Սուրբ Մեսրոպ" պատվո բարձր շքանշանով կպարգևատրի ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանին և ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Վլադիմիր Բարխուդարյանին: Ակադեմիկոսներ Ռադիկ Մարտիրոսյանը և Վլադիմիր Բարխուդարյանը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հոգևոր բարձրագույն խորհրդի անդամներ են: Այս բարձրագույն պարգևին ակադեմիկոսներն արժանացել են գիտության ոլորտում ունեցած մեծ ավանդի, ինչպես նաև Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հետ` մշտական համագործակցության համար: