Ազդեր
2012թ.-ի հոկտեմբերի 2-4-ը ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային և բջջային կենսաբանության ինստիտուտը և Մոլեկուլաբջջային կենսաբանության և իմունաբանության հայկական ասոցիացիան անց են կանցնում դասախոսությունների շարք երիտասարդ գիտաշխատողների համար (սկսած բակալավրի աստիճանից) "Տեր-մանրէ փոխազդեցությունների մոլեկուլային և բջջային հիմունքներ: ինֆլամասոմը որպես թիրախ" թեմայով:

Դասախոսությունները անց են կացվելու անգլերեն լեզվով Պաստերի Ինստիտուտից (Ֆրանսիա), Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտից, Չիկագոյի և Կալիֆորնիայի համալսարաններից (ԱՄՆ) ժամանած մոլեկուլային և բջջային կենսաբանության, մանրէաբանության և իմունաբանության բնագավառում առաջատար գիտնականների կողմից:
Մասնակցությունն անվճար է: Գրանցման համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրություն course@mb.sci.am էլ. հասցեին: