Հայտարարություններ
ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիան հայտարարում է գործուղման դրամաշնորհների մրցույթ 7ՇԾ-ի "Գաղափարների տոնավաճառ" (Networking Event) միջոցառմանը մասնակցելու համար

7ՇԾ-ի IncoNet CA/SC նախագծի շրջանակներում ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիան հայտարարում է գործուղման դրամաշնորհների մրցույթ 2012թ. մարտի 8-9, Դյուսելդորֆում /Գերմանիա/ կայանալիք Եվրամիության 7-րդ Շրջանակային ծրագրի “Գաղափարների տոնավաճառ” (Networking Event) միջոցառմանը մասնակցելու համար` 7ԾՇ-ի Սննդամթերք, գյուղատնտեսություն, ձկնանաբություն և կենսատեխնոլոգիա թեմատիկ ուղղությունների ոլորտում:
Այս միջոցառումը հնարավորություն կընձեռի գիտնականներին ներկայացնել նախագծերի առաջարկներ և գտնել գործընկերներ 7ՇԾ-ին համատեղ նախագծեր ներկայացնելու համար:
Հայցադիմումների ներկայացման ընթացակարգին կարելի է ծանոթանալ հետևյալ կայքում` http://nip.sci.am