Ազդեր
ՀՀ ԳԱԱ հյուրընկալում է Նոբելյան մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի գիտություների ակադեմիայի փոխնախագահ, ակադեմիկոս Ժորես Ալֆյորովին: Նա ընտրված է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ:

Ժորես Ալֆյորովը ծնվել է 15.03.1930 թ., Վիտեբսկ, Բելառուս 28.11.1972 թ.-ից թղթակից անդամ – Ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունք (ֆիզիկա), 15.03.1979 թ.-ից ակադեմիկոս - Ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունք (ֆիզիկա, աստղաֆիզիկա), 25.04.1990 թ.-ից Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ: 2000թ. ֆիզիկայի գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր` կիսահաղորդչային հետերոկառուցվածքների բնագավառում հետազոտությունների համար:

 

Որոշում


ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովը որոշեց Ռուսաստանի գիտություների ակադեմիայի փոխնախագահ ակադեմիկոս Ժորես Ալֆյորովին շնորհել ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամի տիտղոս:

07.10.2011թ.