Новости
25/01/2022
«ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հայտարարում է մրցույթ՝ ինստիտուտի երաժշտության բաժնի վարիչի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն՝

ա) բարձրագույն երաժշտագիտական կրթություն,
բ) գիտական աշխատանքի 10 տարվա փորձ,
գ) արվեստագիտության դոկտորի գիտական աստիճան,
դ) արվեստագիտության պրոֆեսորի գիտական կոչում,
ե) գիտական ստորաբաժանման ղեկավարի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում‘ Հայաստանի Հանրապետության սահմանադրություն, գիտության ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն, իրավական այլ ակտեր):

«ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության երաժշտության բաժնի վարիչի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը‘

ա) գրավոր դիմում,
բ) երկու լուսանկար՝ 3x4 չափսի,
գ) աշխատանքային գրքույկի պատճենը,
դ) ինքնակենսագրություն,
ե) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
զ) արվեստագիտության դոկտորի գիտական աստիճանը և արվեստագիտության պրոֆեսորի գիտական կոչումը հավաստող փաստաթղթերը,
է) կադրերի հաշվառման անձնական թերթիկը (լրացված),
ը) գիտական աշխատությունների ցանկը,
թ) բնութագիր վերջին աշխատավայրից,
ժ) զինվորական գրքույկ կամ զինապարտության մասին փաստաթուղթ:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել սույն հայտարարության հրապարակման օրվանիցսկսած մեկ ամսվա ընթացքում (բացի շաբաթև կիրակի օրերից), ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ:

Հասցեն‘ Երևան 0019, Մարշալ Բաղրամյան պողոտա 24/IV, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ, հեռախոս՝ 58-37-02:
ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ 



Сайт последний раз обновлялся:  16:54, 28/03/2024

Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - COVID-19 - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Публикации - Фонды - Конференции - Конкурсы - Фотогалерея - Видеогалерея - Веб ресурсы
Другие академии - Газета "Гитутюн" - Журнал "В мире науки" - Публикации в прессе - Анонсы - Юбилеи - Университеты - Новости
Научные результаты - Отдел диаспоры представляет - Трибуна молодого ученого Наши заслуженные деятели - Объявления - Линдау
Карта сайта - Поиск