News
21/12/2021
ՀՀ ԳԱԱ Հ.Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտ ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ ինստիտուտի անալիտիկ քրոմատոգրաֆիայի և մասսպեկտրալ մեթոդների լաբորատորիայի վարիչի, ավագ գիտաշխատողի և գիտաշխատողի թափուր տեղերի համար

    ՀՀ ԳԱԱ Հ.Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտ ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ ինստիտուտի անալիտիկ քրոմատոգրաֆիայի և մասսպեկտրալ մեթոդների լաբորատորիայի

  1. վարիչի
  2. ավագ գիտաշխատողի
  3. գիտաշխատողի

թափուր տեղերի համար:

    Վարիչի պաշտոնը զբաղեցնողը պետք է ունենա գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, գիտական գործունեությունը ղեկավարելու հմտություն, գիտական կադրեր պատրաստելու ունակություններ և փորձառություն:
Ավագ գիտաշխատողը պետք է ունենա գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, կազմակերպի և մասնակցի գիտական թեմայի շրջանակներում կամ իրականացնի առանձին հետազոտությունների գիտական ղեկավարումը, կազմակերպի գիտական թեմայի տեղեկատվության մշակումը և վերլուծության աշխատանքները, իրականացնի հետազոտությունների արդյունքների վերլուծության և ընդհանրացման աշխատանքներ: Ունենա տվյալ ուղղությանը վերաբերող գիտական տպագրություններ, այդ թվում՝ գրախոսվող ամսագրերում:

    Գիտաշխատողը կարող է ունենալ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում, սակայն պարտադիր պահանջ է գիտական աշխատանքի փորձը և լաբորատորիայում առկա սարքավորումների վրա աշխատելու հմտությունները: Նախընտրելի է՝ ունենա գիտական տպագրություններ:

    Անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրություն (CV):

    Մրցույթին մասնակցության համար պահանջվող փաստաթղթերը ներկայացնել ինստիտուտի գիտական քարտուղարին հայտարարության հրապարակման օրվանից սկսած մեկ ամսվա ընթացքում:

    Փաստաթղթերը ներկայացնել աշխատանքային օրերին, ժամը 10:00-17:00:



Website last updated on:  15:46, 19/04/2024

General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - COVID-19 - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - Photogallery - Videogallery - Web Resources
Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal - Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News
Scientific Results - Diaspora Department presents - Young Scientist Tribune Our Honored Figures - Announcements - Lindau
Sitemap - Search