Նորություններ
01/03/2022
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան հայտարարում է մրցույթ «ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր տեղի համար:

   Համաձայն «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գիտական կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տիպային (օրինակելի) կանոնադրության 21-րդ կետի, կազմակերպության տնօրենի թեկնածություն առաջադրելու իրավունք ունեն կազմակերպության գիտական անձնա-կազմը, համապատասխան բաժանմունքի բյուրոն և կազմակերպության գիտական գործունեությանը համապատասխանող մասնագիտությամբ ՀՀ ԳԱԱ անդամները, որոնք կարող են առաջադրել միայն մեկ թեկնածու:
   Տնօրենի թեկնածուն պետք է ունենա գիտական աստիճան, ընտրության պահին լինի 65 տարեկանից ցածր տարիքի, ունենա գիտակազմակերպչական աշխատանքի փորձ, մասնագիտական ուղղվածությամբ պետք է համապատասխանի գիտական կազմակերպության հիմնական գիտական ուղղություններից մեկին:

   Առաջադրված թեկնածուները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը`

  1. Դիմում
  2. Առաջադրումը հաստատող փաստաթուղթ
  3. Լուսանկար
  4. Ինքնակենսագրություն
  5. Բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն
  6. Գիտական աստիճանը հաստատող դիպլոմի (դիպլոմների) պատճեն
  7. Գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ (դրա առկայության դեպքում)
  8. Հրատարակված աշխատությունների և հոդվածների ցանկ
  9. Կադրերի հաշվառման անձնական թերթիկ
  10. Տեղեկանք մշտական բնակության վայրից
  11. Բնութագիր վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել)
  12. Կազմակերպության զարգացման ծրագիր
  13. Անձնագրի և սոց. քարտի պատճենները

   Թեկնածուների հիմնավորված առաջադրումները վերոնշյալ փաստաթղթերի հետ մեկ ամսվա ընթացքում (մինչև ս.թ. ապրիլի  1-ը ներառյալ, ժ. 17:00) խնդրվում է ներկայացնել ՀՀ ԳԱԱ կադրերի բաժին  հետևյալ  հասցեով` 0019, Երևան, Մարշալ Բաղրամյան պող., 24, հեռ. 52-96-30:

   ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա



Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  20:07, 23/04/2024

Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - COVID-19 - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես - Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ
Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է - Երիտասարդ գիտնականի ամբիոն Մեր երախտավորները - Հայտարարություններ - Լինդաու
Կայքի քարտեզ - Որոնում