News
25/01/2022
«ՀՀ ԳԱԱ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ գիտաշխատողների թափուր տեղերի համար ինստիտուտի բառարանագրության և կիրառական լեզվաբանության բաժիններում

Դիմողը պետք է ունենա գիտական աստիճան, տվյալ ոլորտում գիտական վաստակ, գիտական աշխատանքներ ղեկավարելու ունակություն:

Անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը‘

ա) դիմում,
բ) լուսանկար,
գ) քաղվածք աշխատանքային գրքույկից,
դ) ինքնակենսագրություն,
ե) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
զ) գիտական աստիճանը հաստատող դիպլոմի (դիպլոմների) պատճենը,
է) կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
ը) տեղեկանք մշտական բնակության վայրից,
թ) հրատարակված աշխատանքների ցանկ,
ժ) գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրա առկայության դեպքում),
ժա) բնութագիր վերջին աշխատավայրից:

Փաստաթղթերը պետք է ներկայացնել մեկ ամսվա ընթացքում (հայտարարությունը հրապարակելու օրվանից) հետևյալ հասցեով‘ Երևան, Գր. Լուսավորչի 15, ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ (գիտական քարտուղարին), հեռ. 56-53-37:



Website last updated on:  10:39, 29/03/2024

General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - COVID-19 - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - Photogallery - Videogallery - Web Resources
Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal - Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News
Scientific Results - Diaspora Department presents - Young Scientist Tribune Our Honored Figures - Announcements - Lindau
Sitemap - Search