Национальная академия наук Республики Армения
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Главная страница Об Академии Отделения Организации Члены Связь с нами
Структура
Члены президиума
Документы
Инновационные предложения
Публикации
Фонды
Конференции
Конкурсы
Международное сотрудничество
Молодежные программы
Фотогалерея
Видеогалерея
Веб ресурсы
Другие академии
Газета "Гитутюн"
Журнал "В мире науки"
Публикации в прессе
Анонсы
Юбилеи
Университеты
Новости
Научные результаты
Ученые диаспоры
Трибуна молодого ученого
Наши заслуженные деятели
Объявления
Карта сайта
Фонд развития науки НАН РА
Фонд развития науки НАН РА
Всеармянский фонд финансирования арменоведческих исследований
Всеармянский фонд финансирования арменоведческих исследований
Научно-аналитический фонд Гегард
Научно-аналитический фонд Гегард
Международный научно-образовательный центр НАН РА
Международный научно-образовательный центр НАН РА
Фундаментальная научная библиотека НАН РА
Фундаментальная научная библиотека НАН РА
Международная комиссия по присуждению международной премии имени Виктора Амбарцумяна
Международная комиссия по присуждению международной премии имени Виктора Амбарцумяна
Национальный информационный пункт Армении HORIZON 2020
Национальный информационный пункт Армении HORIZON 2020
EURAXESS-Armenia Portal
EURAXESS-Armenia Portal

Академическая научно-исследовательская компьютерная сеть Армении
Академическая научно-исследовательская компьютерная сеть Армении
Публикации в прессе
24/11/2020
«Մենք գտնում ենք, որ ամբողջ կառավարությունը պետք է հրաժարական տա»․ Ակադեմիան հանդես կգա հայտարարութամբ

ankakh.com

Անկախ-ի զրուցակիցն է ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը։ 

- Պարոն Մարտիրոսյան, նոյեմբերի 10-ին Հայաստանի վարչապետը բոլորիս համար անսպասելի ստորագրեց կապիտուլյացիոն մի փաստաթուղթ, որը մեծ ցնցումներ է առաջացրել ողջ հասարակության շրջանում: Ո՞րն է Ձեր գնահատականը այդ փաստաթղթի վերաբերյալ:

- Այդ փաստաթուղթը մեր կյանքում մի նոր երկարատև պայքարի էջ է բացում, որովհետև այն պատմական տարածքները, որոնք այսօր զիջվել են, դժվար է համակերպվել դրանց կորստի հետ։ Հադրութը, Շուշին կամ իմ հայրենի գյուղը՝ Մատաղիսը, որտեղ մնաց նաև իմ հայրական տունը, դպրոցը, որը կրում էր իմ անունը, և որն իմ անմիջական ջանքերով էր կառուցվել։ Այսինքն, սա ինձ համար նաև անձնական ողբերգություն է։

Այդ փաստաթղթում կան բազմաթիվ վիճելի կողմեր, անճշտություններ, ոչ հստակություններ, և այդ փաստթղթի դրույթների իրականացման ընթացքում միգուցե հնարավոր կլինի որոշ բաներ շտկել։ Բայց դրա համար մենք պետք է ունենանք հմուտ ղեկավարներ, դիվանագետներ, մասնագետներ, որոնք կկարողանան բանակցություններում մեր տեսակետը պնդել և անցկացնել, ինչը հնարավորություն կտա մի քիչ թեթևացնել կորուստները։

Ինչո՞ւ հասանք այս վիճակին։ Ալիևը հատկապես վերջին տարիներին հայտարարում էր, որ եթե հակամարտությունը խաղաղ ճանապարհով չկարգավորվի, իրենք դրան կհասնեն ռազմական ճանապարհով։ Դրան զուգահեռ Ադրբեջանը հզորանում էր և ուներ այնպիսի ագրեսիվ դաշնակից, ինչպիսի Թուրքիան է, և մենք պետք է հաշվի նստեինք այս փաստերի հետ։ Մեր համապատասխան կառույցները գիշեր-ցերեկ պետք է աշխատեին այդ ուղղությամբ։ Սակայն պատերազմի առաջին իսկ օրերից պարզվեց, որ ցավոք սրտի, մեր թշնամին զինված է ժամանակակից գիտատեխնոլոգիական նվաճումների հիման վրա ստեղծված զենքերով, թռչող սարքերով, իսկ մենք դրանց դեմ համարժեք բան չունենք։ Եվ այդ ամենը վճռորոշ եղան պատերազմի ելքի որոշման մեջ։ Գոնե, եթե մենք տեսնում էինք, որ մեր ուժը չի ներում, պետք է ոչ թե ասեինք՝ հաղթելու ենք, հաղթելու ենք, այլ օբյեկտիվ գնահատեինք իրավիճակը և ընտրեինք չարյաց փոքրագույնը, որ մեր երիտասարդ սերունդը, հազարավոր մեր երիտասարդները չզոհվեին։ Եթե ճիշտ գնահատվեր իրավիճակը, ապա հնարավոր կլիներ նաև պահպանել որոշ բան։ Եթե մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը իմացել է իրավիճակը և նման որոշում է կայացրել, ապա դա կարելի է դավաճանություն համարել։ Իսկ եթե չիմանալով են արել, ապա վատ կառավարման հետևանք է, ինչը կրկին շատ վատ է։

- Փաստը մնում է փաստ, որ Հայաստանում ստեղծվել է խորը ճգնաժամ: Այս տեսանկյունից երկրի նախագահը, ընդդիմությունը, հասարակության զգալի մասը պահանջում են վարչապետի ու կառավարության հրաժարականը՝ առաջակրելով նոր, ժամանակավոր կառավարության ձևավորում, որից հետ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ինչպե՞ս եք Դուք տեսնում ճգնաժամի հաղթահարման ճանապարհը:  

- Մի բան պարզ է․ այս արդյունքներով մենք այս հակամարտության մեջ տանուլ տված ենք։ Մեր երկրի համապատասխան կառույցներն իրենց առջև դրված խնդիրները սխալ կամ թերի են կատարել։ Երկրի կառավարման համակարգը չի արդարացրել իրեն, հետևաբար պետք է փոխել այնպիսի համակարգով, որը կկարողանա այս վիճակից երկիրը հանել և հնարավորինս շտկել այն, ինչ եղել է։ Այս պատերազմից բացի մենք մեկ այլ պատերազմի մեջ էլ ենք վատ արդյունքներ գրանցել։ Դա կորոնավիրուսն է։ Աշխարհում ամենավատ ցուցանիշներով ամենաբարձր տեղերում ենք։

- Օրերս ԵՊՀ գիտխորհուրդն ընդունեց հայտարարություն՝ պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը: Կիսու՞մ եք ձեր գործընկերների մոտեցումը, և հնարավո՞ր է, որ Ակադեմիայում նույնպես տեղի ունենա նույն օրակարգային հարցով քննարկում:

- Մենք Ակադեմիայի նախագահությունում այդ հարցն արդեն քննարկել ենք և շուտով հանդես կգանք հայտարարությամբ։ Օրակարգում եղել է երկրում ստեղծված իրավիճակը և դրանից դուրս գալու հնարավորությունները։ Մենք դատապարտել ենք, որ գիտության ոլորտն այս տարիներին ուշադրությունից դուրս է մնացել, թերֆինանսավորվել է, որի հետևանքով նաև երկրի պաշտպանական համակարգում հնարավոր չի եղել կիրառել ժամանակակից տեխնոլոգիաներ։ Այո, մենք գտնում ենք, որ ամբողջ կառավարությունը պետք է հրաժարական տա։ 

- Պարոն Մարտիրոսյան, հասարակության մեջ կա մեծ պառակտում, որը մեծամասամբ այս իշխանությունների որդեգրած գործելաոճի հետևանք է: Արդյո՞ք տեսնում եք այն ճանապարհը, այն բանաձևը, որը հասարակությանը կվերամիավորի՝ մեր առջև ծառացած լրջագույն խնդիրները հաղթահարելու նպատակով:  

- Մեր հայտարարության կարևոր կետերից մեկը դա է։ Անթույլատրելի է երկրում տիրող այն մթնոլորտը, որն արտահայտվում է թշնամությամբ, անհանդուրժողականությամբ և որն անընդհատ հրահրվում է տարբեր կողմերից։ Այսօրվա վիճակում գտնվող մեր երկրի համար դա քայքայիչ հետևանքներ կարող է ունենալ։ Հետևաբար այսօր նոր, հին, փոխվող և առհասարակ բոլոր ուժերը պետք է մտածեն մի բանի մասին՝ համախմբել կարող ուժերը Հայաստանում և Սփյուռքում։ Ի դեպ, ես կարծում եմ, որ այս պատերազմի ժամանակ մենք չկարողացանք ինչպես հարկն է համախմբել Սփյուռքը։

- Բայց պատերազմի ողջ ընթացքում մենք ականատես եղանք Սփյուռքում ծավալվող հսկայական աշխատանքի թե՛ քարոզչական, թե հումանիտար աջակցության առումով։ Ցավոք, նոյեմբերի 9-ից հետո այդ տրամադրությունը վերափոխվեց համատարած հիասթափության, և հիմա շատերը նույնիսկ հետ են վերցնում Համահայկական հիմանդրամին փոխանցված գումարները՝ տեսնելով ինչ-ինչ կասկածելի գորընթացներ հիմնադրամի շուրջ։    

- Այո, շատ տարօրինակ է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերված գումարների մի մասը գնացել է կառավարություն՝ անհայտ խնդիրների և ծրագրերի լուծման ուղղությամբ։ Եթե դա ունեցել է պաշտպանական նշանակություն, ապա հիմնադրամի կանոնադրությունը դա արգելում է։ Եթե բյուջեի դեֆիցիտ լրացնելու համար է գնացել, ապա նորից արգելվում է։ Մենք դրանով կորցնում ենք վստահությունը ոչ միայն Սփյուռքում, այլև Հայաստանում։ Մեր հիմնարկի բոլոր աշխատողներն իրենց փոքր աշխատավարձից ներդրումներ են արել այդ հիմնադրամին։ Բոլորն են արել։ 

- Այսօր խոսում են ժամանակավոր կառավարության ձևավորման մասին, որը դուրս կհանի երկիրն այս ճգնաժամից և կայուն վիճակում արդեն կկազմակերպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ի՞նչ չափորոշիչներով ղեկավար կամ ղեկավարներ են անհրաժեշտ նշված խնդիրները լուծելու և Ղարաբաղյան հակամարտության գործընթացը մեր օգտին փոխելու տեսանկյունից։

- Այն մարդը, որը կշարունակի բանակցությունները, պետք է հիանալի տիրապետի պատմությանը, միջազգային իրավունքին, դիվանագիտությանը, որպեսզի կարողանա բանակցություններում մեր դիրքերը բարելավել։ Բայց դրան զուգահեռ պետք է մեր երկրի տնտեսությունը հանել այս վիճակից։ Առանց հզոր տնտեսության մենք երբևիցե չենք կարողանալու լուծել մեր պատմական խնդիրները։ Պետք է այդ բոլոր հարցերին տիրապետել, փորձ ունենալ։ Չի կարելի, որ անփորձ մարդիկ երկիրը ղեկավարեն։ Անփորձ մարդը նույնիսկ մի փոքր հիմնարկ չի կարող ղեկավարել։ Ցավոք սրտի, մենք այս երկուսուկես տարվա ընթացքում համոզվեցինք դրանում։ 

- Մեր քաղաքական տեսադաշտում Դուք տեսնո՞ւմ եք որևէ գործչի կամ գործիչների, որ ի զորու են ստեղծված իրավիճակում պատասխանատվություն վերցնել իրենց ուսերին և լուծել այդ խնդիրները։

-Կա մի ռուսական ասացվածք․ «Սուրբ տեղը դատարկ չի մնում»։ Անպայման կլինեն այդ մարդիկ։ Ո՞նց կարող է մեր ժողորդի, մեր հասարակության մեջ չլինեն այդպիսի մարդիկ։ Կան, պարզապես պետք է նրանց տեսնել, և դա չպետք է կախված լինի քաղաքական նախասիրություներից, այլ պետք է բխի օբյեկտիվ իրողություններից։


Սկզբնաղբյուր՝ ankakh.am


Анонсы








С 21 по 28 июня 2026 года Институт прикладных проблем физики НАН РА проводит международную конференцию «Пучки и излучение, взаимодействие и применения» и международную научную школу ASRP «Радиационная физика», посвященную академику Алпику Мкртчяну (г. Ереван и Джермук)

20 апреля 2026 года, в 15:00, в Институте философии, социологии и права Национальной академии наук Республики Армения состоится семинар на тему «Роль права в формировании глобального сообщества общих ценностей (Мирей Дельмас-Марти)»

20 апреля 2026 года, в 14:00, в Институте философии, социологии и права НАН РА состоится семинар на тему «Французская школа геополитики»

On 4-8 May, 2026, the Institutes of Applied Problems of Physics and Physical Research of the NAS RA are organizing the 15th International Symposium and COST Conference on topic "Optics and its Applications (OPTICS-15)"

С 25-29 мая 2026г. Бюраканская астрофизическая обсерватория им. В. Амбарцумяна НАН РА в Бюракане проводит международную конференцию "Aстрономия: коммуникация с общественностью"

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) объявляет о проведении конкурса на соиcкание грантов и Стажировки молодых ученых и специалистов СНГ в Дубне в 2026 году

Публикации в прессе
17/03/2026

Երկրաբանության կարևոր դերը՝ երկրաշարժերից մինչև օգտակար հանածոներ
boon.am
17/03/2026

«Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում արտերկրի գիտնականների «PostDoc-Armenia — 2026»» մրցույթ
hesc.am
17/03/2026

Քննարկում գիտության ոլորտի մի շարք հարցերի վերաբերյալ
escs.am
13/03/2026

Սևանի ջրի որակի 2026-ի առաջին հետազոտությունը
1lurer.am
с 01.01.2005г. сайт посещался
7 686 868

раз
National Academy of Sciences of the Republic of Armenia
Логотип НАН РА (черный, синий)
наверх Сайт последний раз обновлялся:  16:22, 19/03/2026 наверх
Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Публикации - Фонды - Конференции - Конкурсы - Международное сотрудничество
Молодежные программы - Фотогалерея - Видеогалерея - Веб ресурсы - Другие академии - Газета "Гитутюн" - Журнал "В мире науки"
Публикации в прессе - Анонсы - Юбилеи - Университеты - Новости - Научные результаты - Ученые диаспоры
Трибуна молодого ученого - Наши заслуженные деятели - Объявления - Карта сайта
© Copyright 1998-2026 Все права защищены.
Сайт создан и поддерживается Академической научно-исследовательской компьютерной сетью Армении (ASNET-AM)
Вопросы и предложения можете посылать на электронный адрес webmaster {[ at ]} sci.am