N |
Ներդրումային ծրագրի անվանումը |
Ոչ կոնդիցիոն հանքաքարերից և մետալուրգիական թափոններից գունավոր և թանկարժեք մետաղների կորզման արդյունավետ կենսահիդրոմետալուրգիական տեխնոլոգիայի մշակում |
1. |
Ոլորտը |
Հանքարդյունաբերություն, մետալուրգիա, գունավոր և թանկարժեք մետաղների արտադրություն |
2. |
Ծրագրի կարճ նկարագիրը |
Ներկայումս Հայաստանում հանքարդյունաբերության մեջ մետաղների ստացման նպատակով կիրառվում են միայն ավանդական տեխնոլոգիաներ` հանքահարստացում և հրամետալուրգիա, որոնք չեն ապահովում հանքային հումքի լիարժեք և արդյունավետ մշակումը, և արժեքավոր մետաղների կորուստները պոչանքներում հասնում են անթույլատրելի մեծ չափերի: Մետաղների ստացման ժամանակակից բարձրարդյունավետ կենսահիդրոմետալուրգիական (մանրէաբանական) եղանակի մշակումը և կիրառումը խիստ արդիական է մեր հանրապետության համար, որտեղ առկա են ոչ կոնդիցիոն աղքատ հանքաքարերի, հանքաթափոնների և պոչանքների հսկայական զանգվածներ: |
3. |
Ծրագրի տևողությունը |
2 տարի |
4. |
Ծրագրի իրականացման վայրը |
ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն |
5. |
Ծրագրի արժեքը (ԱՄՆ դոլար) |
17.000-20.000 |
6. |
Պահանջվող ներդրումները (ԱՄՆ դոլար) |
17.000-20.000 |
7. |
Սեփական ներդրումները (ԱՄՆ դոլար) |
- |
8. |
Ստեղծվող աշխատատեղերը |
Ծրագրի սկզբում |
Ծրագրի ավարտին |
5 |
10 |
9. |
Նախագծի հետգնման ժամկետը |
Կատարված մոտավոր հաշվարկների համաձայն՝ մանրէաբանական եղանակով հանքային հումքի 10 և ավելի տ/օր արտադրողականությամբ մշակման դեպքում, կախված մշակման տեխնոլոգիայից, ներդրված ֆինանսների փոխհատուցման մոտավոր ժամանակահատվածը կկազմի 0.5 տարի: |
10. |
Ներդրումային ծրագրի տարեկան եկամտաբերությունը |
Արտադրական մեծ մասշտաբների դեպքում (10 և ավելի տ/օր) կենսահիդրոմետալուրգիական եղանակով ստացվող մետաղների ինքնարժեքն ավանդական եղանակների համեմատ ցածր է մոտ 1.5-2 անգամ: Ինտեգրված կենսահիդրոմետալուրգիական եղանակի կիրառումը թույլ կտա ոսկու կորզումը համառ սուլֆիդային հանքաքարերից և խտանյութերից հասցնել մինչև 90-95%-ի, իսկ պղնձինը` 75-80%-ի: |
11. |
Հիմնական ծախսային հոդվածների բացվածքը |
- |
12. |
Առաջարկ ներդրողին |
Մետաղների ստացման կենսահիդրոմետալուրգիական եղանակը, ի տարբերություն ավանդական տեխնոլոգիաների, բարձրարդյունավետ, ռեսուրսախնայողական և քիչ ծախսատար է: Գազային և այլ արտանետումների բացակայությունն այն դարձնում է միանգամայն անվտանգ շրջակա միջավայրի համար և միակ ընդունելի տեխնոլոգիան աղքատ հանքաքարերի և մետալուրգիական թափոնների, ինչպես նաև թունավոր խառնուրդներ պարունակող խտանյութերի մշակման համար: |
13. |
Հետադարձ կապ |
Նարինե Վարդանյան, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի երկրամանրէաբանության լաբորատորիայի վարիչ Էլ. փոստ՝ nvard {[ at ]} sci.am Հեռ.` (+374 93) 801163 |