N |
Ներդրումային ծրագրի անվանումը |
Ռենտգենյան և սինքրոտրոնային ճառագայթման համար կառավարվող աշխատանքային բնութագրիչներով ակուստամոնոքրոմատոր |
1. |
Ոլորտը |
Հանքարդյունաբերության ժամանակ քիմիական տարրերի որոշման, իոնիզացնող ճառագայթների ձևավորման և անվտանգ ախտորոշման, ռենտգենյան թերապիայի ոլորտներ |
2. |
Ծրագրի կարճ նկարագիրը |
Մշակվել է ռենտգենյան ակուստամոնոքրոմատոր, որի աշխատանքային պարամետրերն են` էներգիայի փոփոխման տիրույթը՝ 8-100 կէՎ, ֆոկուսային հեռավորության փոփոխման տիրույթը՝ -∞-ից +∞, անկյունային բացվածքը՝ 3’’-200’’, մոդուլյացիայի հաճախությունը՝ 0-20 կՀց։ Մոնոքրոմատորը կվարցի միաբյուրեղ է, որում գրգռված են ակուստիկական տատանումները, ունեն պատրաստման պարզ տեխնոլոգիա և հնարավորություն՝ կառավարելու դիֆրակցիոն պրոցեսները տարածության և ժամանակի մեջ: Բրեգյան մոնոքրոմատորների նկատմամբ ունեն հետևյալ առավելությունները. նույն բնութագրիչներով աշխատանքային պայմաններում ինտեգրալ ինտենսիվությունը մեծ է 2 անգամ, էներգիայի հոսքի խտությունը՝ 10 անգամ: |
3. |
Ծրագրի տևողությունը |
1 – 1.5 տարի |
4. |
Ծրագրի իրականացման վայրը |
ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ |
5. |
Ծրագրի արժեքը (ԱՄՆ դոլար) |
22.000 |
6. |
Պահանջվող ներդրումները (ԱՄՆ դոլար) |
20.000 |
7. |
Սեփական ներդրումները (ԱՄՆ դոլար) |
2000 |
8. |
Ստեղծվող աշխատատեղերը |
Ծրագրի սկզբում |
Ծրագրի ավարտին |
2-3 |
5-8 |
9. |
Նախագծի հետգնման ժամկետը |
1 - 3 տարի |
10. |
Ներդրումային ծրագրի տարեկան եկամտաբերությունը |
Ոչ պակաս, քան 30% |
11. |
Հիմնական ծախսային հոդվածների բացվածքը |
- 0-ից մինչև 40ՄՀց էլեկտրամագնիսական տատանումների գեներատորների մշակում և պատրաստում (2000$):
- Բյուրեղների մշակման և հետազոտման սարքավորումների արդիականացում (10000$):
- Կվարցի միաբյուրեղ, որում գրգռված են ակուստիկական տատանումներ, կառավարելի պարամետրերով ռենտգենյան ակուստամոնոքրոմատոր (յուրաքանչյուրի ինքնարժեքը մոտ 1000$):
|
12. |
Առաջարկ ներդրողին |
Հնարավոր ներդրողին առաջարկվում է համագործակցել հեղինակային խմբի հետ` հասու դարձնելու փոխադարձ շահավետության պայմաններում մի արտադրատեսակ, որը հատուկ է իր մրցունակությամբ, բացառիկ պարզ կառուցվածքով, նվազ ծախսատար արտադրությամբ և գործնականում կիրառության ընդարձակ ոլորտով` սկսած հանքարդյունաբերական և բժշկական սարքավորումներ պատրաստող ձեռնարկություններ, հնէագիտությամբ և կոնդեսացված միջավայրի ֆիզիկայով զբաղվող ինստիտուտներ և կազմակերպություններ: |
13. |
Հետադարձ կապ |
Ալպիկ Մկրտչյան, ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի գիտական ղեկավար Էլ. փոստ՝ malpic {[ at ]} sci.am Հեռ.` (+374 94) 262887 |