ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Ալեքսանդր Չուբարյան
պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
COVID-19
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում
Կայքի քարտեզ
Գիտական արդյունքներ
06/05/2022
ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» կենտրոնում ուսումնասիրվել են Քաջարանի հանքաքարի մանրէաբանական տարրալուծման հնարավորությունները

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում ուսումնասիրվել են Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի պղնձի պորֆիրային ցածրորակ (0,63-0,77%) հանքաքարի մանրէաբանական տարրալուծման հնարավորությունները և պղնձի կենսակորզման գործընթացի արդյունավետությունը:

Ուսումնասիրություններն իրականացվել են «Մանրէային կոնսորցիումների ստացում, ուսումնասիրում և կիրառում առաջնային և երկրորդային հումքերից պղնձի և այլ արժեքավոր մետաղների արդյունավետ կենսակորզման գործընթացումներում» թեմայի շրջանակներում՝ Մետաղների կենսատարրալվացման լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր Նարինե Վարդանյանի ղեկավարմամբ:

«Աշխարհում պղնձի հարուստ պաշարների սպառման հետ մեկտեղ աճում է հետաքրքրությունն աղքատ՝ պղնձի ցածր պարունակությամբ (0,2-2,0%) հանքաքարերի նկատմամբ: Նշված  հանքաքարերի շահավետ  և շրջապատող միջավայրի համար անվտանգ եղանակ է հանդիսանում մանրէաբանական տարրալուծումը: Այս մեթոդն առավել հեռանկարային է աղքատ հանքաքարերի, հանքաթափոնների և պոչանքների համար, որոնց մշակումն ավանդական հրամետալուրգիական եղանակով շահավետ չէ և մեծ վտանգ է ներկայացնում շրջակա միջավայրի համար», - ասաց Նարինե Վարդանյանը:

Կենսատարրալուծման ժամանակակից բարձրարդյունավետ և բնապահպան եղանակը մետաղների ստացման նպատակով Հայաստանում դեռևս չի կիրառվում: Այդ նպատակով հետազոտություններ են իրականացվել` ուսումնասիրելու համար մետաղները տարրալուծող բակտերիաների բազմազանությունը և տարածվածությունը Հայաստանի և Արցախի պղնձի հանքավայրերի բիոտոպերում:

«Հայաստանում Քաջարանի և Արցախում Կաշենի հանքավայրերից մեկուսացվել են մետաղներ տարրալուծող բակտերիաներ: Ուսումնասիրվել են մեկուսացված բակտերիաների ֆիզիոլոգիական առանձնահատկությունները, կայունությունը ծանր մետաղների նկատմամբ, սուլֆիդային ապարները քայքայելու ունակությունը: Ուսումնասիրվել են նաև ֆիզիկաքիմիական, տեխնոլոգիական գործոնների ազդեցությունը մեկուսացված բակտերիաների և նրանց համակեցությունների կողմից պղնձի կենսատարրալուծման գործընթացի վրա: Կենսատարրալուծման մնացորդների ապարագիտական հետազոտությունների արդյունքները թույլ են տվել բացահայտել հանքաքարի տարրալուծման 

մեխանիզմը: Ստացված տվյալների հիման վրա մշակվել են Քաջարանի հանքաքարից կենսատարրալուծման գործընթացի գիտական հիմունքները, ստեղծվել են մետաղներ տարրալուծող բակտերիաների հարուստ հավաքածու և տվյալների շտեմարան, ինչը հնարավորություն է ընձեռում առավել ակտիվ շտամների հիման վրա մշակել արդյունավետ և կայուն մանրէային համակեցություններ` կոնկրետ որոշակի հանքային հումքի մշակման համար», - ասաց Նարինե Վարդանյանը։

Գիտական աշխատանքն իրականացվել է «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի բազային ֆինանսավորման շրջանակներում: Արդյունքները հրապարակվել են Springer-ի կողմից հրատարակված երկու գրքերի գլուխներում (9, 10), 8 գիտական հոդվածներում, որոնք տպագրվել են Web of Science գիտատեղեկատվական շտեմարանում հաշվառվող և ազդեցության գործակից ունեցող ամսագրերում: 

Կատարված գիտական հետազոտությունները բարձր են գնահատվել ՀՀ Գիտության կոմիտեի կողմից: Նարինե Վարդանյանը և ավագ գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Արևիկ Վարդանյանը 2021թ-ին ճանաչվել են որպես գիտական թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներ:

Գիտական հետազոտությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել գերմանացի գործընկերների մոտ: Նրանց հրավերով Նարինե Վարդանյանը և գիտաշխատող Աննա Խաչատրյանը 2021թ-ին գործուղվել են Գերմանիայի Դաշնության Մարտին-Լյութերի անվան Հալլե-Վիթենբերգի համալսարան: Երկու ամիս տևողությամբ ուսումնասիրություններ են իրականացվել պղնձի հանքաքարի կենսատարրալուծման ուղղությամբ համալսարանի բնական գիտությունների ֆակուլտետի կենսատեխնոլոգիայի բաժնում, Միկրոբիոլոգիայի ինստիտուտում և Երկրագիտության ինստիտուտում՝ դոկտոր Սաբինե Վիլչերի հետ համատեղ։ Գերմանացի գործընկերների հետ քննարկվել են Հալլե-Վիթենբերգի համալսարանի և ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի Մետաղների կենսատարրալվացման լաբորատորիայի միջև հետագա համագործակցության հնարավորությունները: 

Չինական կողմի նախաձեռնությամբ 2021թ-ին գիտական արդյունքների փոխանակման և համատեղ հետազոտությունների ծրագիր է հաստատվել նաև Չինաստանի Գիտությունների ակադեմիայի Օվկիանոսագիտության ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա»-ի միջև՝ «Մետալուրգիական խարամներից գունավոր մետաղների տարրալուծման և միկրոօրգանիզմների, դրանց համակեցությունների և իմոբիլիզացված ձևերի միջոցով կենսալուծույթների վերականգնման գործընթացների ուսումնասիրությունը» թեմայի վերաբերյալ:
 
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
06.05.2022թ.


Ազդեր








Ս.թ. ապրիլի 1-ին, ժամը 12:00-ին ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում տեղի կունենա «Մագնիսաչափությունը՝ միջուկային սպին-բևեռացված 14N-ով ադամանդում NV-կենտրոնների հիման վրա» թեմայով սեմինար, որը կներկայացնի Լատվիայի համալսարանի պրոֆեսոր Մարցիս Աուզինշը

Ս.թ. մարտի 21-ին ժամը 11:00-ին ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը կազմակերպում է «Ֆրանսերեն տպագիր ժառանգության ոսկե ֆոնդը» խորագրով միջոցառում՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան: Միջոցառումը տեղի կունենա ՀՀ ԳԱԱ նախագահության շենքի կլոր դահլիճում

Սույն թվականի մարտի 6-ին ժամը 15.00-ին ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում (Բաղրամյան պող., 24) տեղի կունենա Նովա Գորիցայի համալսարանի (Սլովենիա, ԵՄ) դոցենտ Արտեմ Բադասյանի «Ջրում սպիտակուցների կոնֆորմացիաների տեսական և փորձառական հարցեր» թեմայով գիտական զեկուցումը

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը սկսում է «Գիտական աշխատություններ» պարբերականի 2024թ.1 (27) հատորի հոդվածների ընդունումը: Առաջնահերթությունը տրվում է անգլերեն և ռուսերեն լեզուներով հոդվածներին: Հոդվածների ընդունման վերջնաժամկետն է՝ 2024թ. մարտի 1-ը

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

2024թ․ մարտի 28-30-ը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան և Երևանի պետական համալսարանը անցկացնելու են «Հայաստանը որպես քաղաքակրթական խաչմերուկ․ պատմամշակութային առնչություններ» թեմայով միջազգային գիտաժողով

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
27/03/2024

«Օպերային թատրոնի ստեղծագործական անձնակազմի արածը սխրանք է»
aravot.am
27/03/2024

Կլիմայի փոփոխության ազդեցությունը Հայաստանի ջրային ռեսուրսների վրա
1lurer.am
25/03/2024

Ակադեմիական քաղաքի պարագայում գիտական համակարգի 2/3-ը կկրճատվի
hraparak.am
25/03/2024

Այդ կարգի ցնցումների կարիք ո՛չ երկիրն ունի, ո՛չ էլ մեր գիտությունը
hraparak.am
Կայքը հաճախել են
6 932 995

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  10:39, 29/03/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - COVID-19
Նախագահության անդամներ - Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ
Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես - Հրապարակումներ մամուլում
Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է - Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները - Հայտարարություններ - Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: