ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Վարդան Գրեգորյան
դոկտոր, պրոֆեսոր
COVID-19
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում
Կայքի քարտեզ
Գիտական արդյունքներ
07/02/2022
ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի հայտնաբերած դեղամիջոցները ներդրվում են բժշկական կլինիկական պրակտիկայում

   ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի (ՕԴՔԳԿ) նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում հետազոտվում են նեյրոտրոպ միացություններ, ինչի արդյունքում բժշկական կլինիկական պրակտիկայում ներդրվել է հակաէպիլեպտիկ դեղամիջոց Պուֆեմիդը: Մեկ այլ դեղամիջոց՝ պոտենցիալ տրանկվիլիզատոր Պիրատիդինը, գտնվում է նախակլինիկական փորձարկման փուլում: Համակողմանի և խորը ուսումնասիրման է ենթարկվում նոր օրիգինալ դեղամիջոց N3212-ը, որն ունի հակաէպիլեպտիկ և համակցված հոգեմետ արտահայտված հատկություններ: Պուֆեմիդի, Պիրատիդինի, դեղապրեպարատ N3212-ի ուսումնասիրությունները և վերջին տարիներին բացահայտված միացությունները կարող են հետագայում կիրառություն ունենալ որպես նոր դեղամիջոցներ նեյրոտրոպ հատկություններով՝ ինչպես էպիլեպսիայի, այնպես էլ նևրոզների և մանիակալ-դեպրեսիվ սինդրոմի բուժման ժամանակ:

   ՕԴՔԳԿ-ում հակացնցումային և հոգեմետ հատկությունների հայտնաբերման ուղղությամբ ուսումնասիրվել են տարբեր քիմիական խմբերի պատկանող ծծումբ, ազոտ և թթվածին պարունակող նոր միացություններ՝ պիրանոտրիազոլոպիրիդինների ածանցյալներ, պիրանոպիրիդոթիենո-տրիազինների, թիենոտրիազոլոիզոխինոլինի, տիենոպիրիմիդինների, պիրիմիդինների ածանցյալները,  հիդանտոինների ածանցյալները և նրանց լիթիումական աղերը: Միացությունների հետազոտությունն իրականացվել է կորազոլային (պենտիլենտետրազոլ, որն օգտագործվում է որպես ցնցումային միջոց էպիլեպսիայի փոքր նոպաների ստեղծման համար) թեստով, որն առաջնային ընտրության մոդել է ինչպես էպիլեպսիայի, այնպես էլ անքսիոլիտիկ (տրանկվիլիզատոր հակավախային) կանխատեսվող հատկությունների բացահայտման համար՝ օգտագործելով սպիտակ մկներ: Առավել ակտիվ՝ 60-80%, թվով 8 միացություն ենթարկվել են խորը հետազոտության ցնցումային տարբեր թեստերով և հոգեմետ հատկությունների բացահայտման համար՝ «բաց դաշտ», «բարձրացված խաչաձև լաբիրինթոս», «հարկադրված լող», «պասիվ խուսափման պայմանական ռեակցիա» թեստերով՝ կիրառելով տարբեր փորձարարական կենդանիներ՝ աուտբրեդ մկներ և առնետներ:

   «Այդ նշված թեստերով միացությունները ցուցաբերել են բարձր հակացնցումային, վարքագիծն ակտիվացնող կամ ընկճող հատկություն, անքսիոլիտիկ հատկություններ, որոշակի հակադեպրեսանտ ազդեցություն: Ուսումնասիրված միացությունները «պտտվող առանցքի» մոդելով հետազոտված դեղաչափերով չեն ունեցել միոռելաքսանտ ազդեցություն», - ասաց  հոգեմետ միացությունների հետազոտման խմբի ղեկավար, կենսաբանական գիտությունների դոկտոր Ռուզաննա Պարոնիկյանը: 
   Նա նշեց, որ լաբորատորիայում ուսումնասիրվել է նաև 52 քիմիական նոր միացությունների հակամոնոամինօքսիդազային ակտիվությունը, որը բնորոշում է նրանց հակադեպրեսանտ ակտիվությունն առնետների ուղեղում in vitro  փորձի պայմաններում: Արդյունքում առանձնացվել են սպիրոբենզո խինազոլինների, կոնդենսացված պիրիմիդինների, ամինաթթուների հիդանտոինների ածանցյալներ՝ հետագա խորը ուսումնասիրությունների համար:  
   «Որոշ ընտրված միացություններ պիրազոլիլթիենոպիրիդինների և պիրազոլիլթիենոիզոխինոլինների շարքից իրականացվող թեմայի շրջանակներում ենթարկվել են պաթոհիստոլոգիական ուսումնասիրման, որոնք իրականացվել են հիպոկամպում և էնտորինալ (ուղեղի կառուցվածքներ, որոնք պատասխանատու են հոգեմետ հատկությունների դրսևորման համար) կեղևում: Բացահայտված է միացություն, որն ունի նեյրոպրոտեկտիվ ակտիվություն և կանխում է կորազոլավ առաջացած գլիոզը և նեյրոնների կորուստը», - ասաց Ռուզաննա Պարոնիկյանը:

   Չնայած մի շարք հիվանդությունների զարգացումը կանխատեսելու և օրգանիզմի վիճակը գնահատելու տարբեր մեթոդների մշակման զգալի առաջընթացին՝ ներկայում արդիական է նոր, ավելի արդյունավետ և լայնորեն հասանելի մոտեցումների որոնումը՝ օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակը և վաղաժամ խանգարումներն օբյեկտիվորեն գնահատելու համար: «Այս առումով ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտում մշակված «Բիոսկոպ» սարքավորումային համալիրը մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Մեր հետազոտությունները ցույց են տվել «Բիոսկոպ» սարքավորումային համալիրի օգտագործման հնարավորությունը ոչ ինվազիվ (առանց շփման) ուսումնասիրելու օրգանիզմում էպիլեպտիֆորմ վիճակների կանխման և պաշտպանման բնույթը՝ օգտագործելով հայտնի հակաէպիլեպտիկներ՝ ֆենոբարբիտալ և դիազեպամ, ինչպես նաև գնահատելու ժամանակակից դեղամիջոցներ լամոտրիջինի և տոպիրոմատի օպտիմալ չափաբաժինները՝ օրգանիզմի էպիլեպտիֆորմ վիճակները կանխելու համար», - ասաց Ռուզաննա Պարոնիկյանը:

   Շարունակվել են աշխատանքները «Բիոսկոպ» ապարատային համալիրի կիրառմամբ այլ հակաէպիլեպտիկ դեղամիջոցների, մասնավորապես՝ դիլանտինի, դեպակինի և զարոնտինի հետ ուսումնասիրություններում: Առաջարկվել է օգտագործել այս նոր մեթոդը որպես սկրինինգային՝ հակացնցումային դեղամիջոցների հայտնաբերման համար: Ուսումնասիրությունները հիմնականում իրականացվել են բազային հետազոտությունների, ինչպես նաև ՀՀ գիտության կոմիտեի «18T-1D066» դրամաշնորհի շրջանակներում, այժմ էլ կատարվում են «21T-3C101» թեմայի շրջանակներում:  Աշխատանքներում ներգրավված են երիտասարդ գիտնականներ, քիմիկոսներ Շուշան Դաշյանը, Արփինե Հարությունյանը, կենսաբաններ Տաթևիկ Առաքելյանը, Սոնա Բուլոյանը, Լիլիթ Արշակյանը: 
   Կատարված աշխատանքների հանդեպ կա մեծ հետաքրքրություն միջազգային հանրության կողմից, որն արտահայտվում է մեջբերվող աշխատանքների քանակով և մի շարք պարբերականների կողմից նմանատիպ աշխատանքները տպագրելու հրավերներով: Աշխատանքների մի մասն այժմ պատրաստվում է հրատարակման, մի մասն արդեն տպագրվել է գիտական հեղինակավոր պարբերականներում՝ «Журнал органической химии», «Химико-фармацевтический журнал», «Неврологический журнал имени Л.О. Бадаляна» https://doi.org/10.46563/2686-8997-2021-2-2-83-88, «Клиническая и экспериментальная морфология» https://doi.org/10.31088/CEM2021.10.4.53-62, «ՀՀ մտավոր սեփականության գործակալություն»: 

   ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   07.02.2022թ.


Ազդեր








2024թ.-ի ապրիլի 23-ին՝ ժամը 10:30-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա տարեկան ընդհանուր ժողով՝ նվիրված ՀՀ ԳԱԱ 2023թ.-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին: Գիտությունների բաժանմունքների տարեկան ընդհանուր ժողովները կանցկացվեն ապրիլի 22-ին՝ ժամը 10:00-ին

ՀՀ ԳԱԱ ՖՀԻ-ը IPR Armenia Optica Student Chapter-ի հետ միասին հայտարարում են «Լույսը լուսանկարչի աչքերով» խորագրով ֆոտոմրցույթ՝ նվիրված Լույսի միջազգային օրվան: Մրցույթին գրացման վերջնաժամկետն է՝ ս.թ. մայիսի 1-ը

Ս.թ. ապրիլի 10-ին ժ. 15:00-ին ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում (Բաղրամյան պող., 24) տեղի կունենա սեմինարների շարքի երրորդ հանդիպումը՝ «Հավաքում ենք փաթիլ. ատոմներից դեպի մոլեկուլ և բյուրեղ» խորագրով: Որպես մոդերատոր հանդես կգա անվանի քիմիկոս, SKOLKOVO-ի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր Արտեմ Օհանովը

Ս.թ. ապրիլի 5-ին, ժամը 12:00-ին ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում տեղի կունենա «Կանալացման նորագույն տեխնոլոգիաներ։ Չեզոք և լիցքավորված փնջեր ուղղորդող հզոր արտաքին էլեկտրամագնիսական դաշտեր» թեմայով սեմինար, որը կներկայացնի Միջուկային ֆիզիկայի ազգային ինստիտուտի (Իտալիա) պրոֆեսոր Սուլտան Դաբագովը

Ս.թ. ապրիլի 1-ին, ժամը 12:00-ին ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում տեղի կունենա «Մագնիսաչափությունը՝ միջուկային սպին-բևեռացված 14N-ով ադամանդում NV-կենտրոնների հիման վրա» թեմայով սեմինար, որը կներկայացնի Լատվիայի համալսարանի պրոֆեսոր Մարցիս Աուզինշը

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը սկսում է «Գիտական աշխատություններ» պարբերականի 2024թ.1 (27) հատորի հոդվածների ընդունումը: Առաջնահերթությունը տրվում է անգլերեն և ռուսերեն լեզուներով հոդվածներին: Հոդվածների ընդունման վերջնաժամկետն է՝ 2024թ. մարտի 1-ը

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
15/04/2024

Ֆինանսական փոխհատուցում կտրամադրվի գիտական աշխատանքների հրատարակության համար․ նոր կարգ
escs.am
12/04/2024

Մեկնարկել է «Երկակի նշանակության գիտական նախագծեր 2024» մրցույթը
escs.am
12/04/2024

Նոր կարգ՝ ուղղված արշավախմբերի կազմակերպանը, գիտական գործուղման ճանապարհածախսի փոխհատուցմանը
hesc.am
11/04/2024

Արցախի՝ աղվանական ներկայացվող կոթողները որևէ կապ չունեն աղվանների և կովկասյան բնիկ հանրույթների հետ․ Monument Watch
news.am
Կայքը հաճախել են
6 952 367

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:24, 18/04/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - COVID-19
Նախագահության անդամներ - Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ
Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես - Հրապարակումներ մամուլում
Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է - Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները - Հայտարարություններ - Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: