ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Գիտական արդյունքներ
05/06/2025
ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում հայտնաբերել են ամենածեր ֆուօր աստղին

ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատողներն ապացուցել են, որ RNO 54 աստղային օբյեկտում գտնվող աստղը շատ ծեր Ֆուօր է, որի բռնկման տարիքը գերազանցում է 1000 տարին: 

Ֆուօր տիպի աստղերն ամենահայտնի և հազվադեպ հանդիպող երիտասարդ աստղեր են, որոնք ժամանակ առ ժամանակ ցույց են տալիս կտրուկ և երբեմն չափազանց երկարատև պայծառության աճ: Այս օբյեկտներն իրենց անվանումը ստացել են Օրիոնի համաստեղության FU Ori աստղից, որը մոտավորապես իննսուն տարի առաջ պայծառացել է 100 անգամ և պահպանում է պայծառության այս մակարդակը մինչ օրս: Որոշ տեսական գնահատականներով նրանց պայծառության փուլը կարող է տևել մոտ 1000 տարի: 

«Բյուրականի աստղադիտարանում հայտնաբերված RNO 54 ֆուօրը եզակի օբյեկտ է, քանի որ հանդիսանում է մինչ այժմ հայտնաբերված ամենածեր ֆուօրը: Այս օրինակով կարելի է եզրակացնել, թե ինչ տեսք կարող են ունենալ ֆուօր տիպի օբյեկտները բռնկումից շատ տարիներ անց, և ինչպես են փոխվում նրանց ակտիվության նշանները: Դա կարևոր է այս օբյեկտների մոդելավորման և վաղ փուլերում աստղային էվոլյուցիայի տեսության զարգացման համար»,- ասաց  ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի երիտասարդ աստղային օբյեկտներ բաժնի վարիչ, գլխավոր գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Տիգրան Մաղաքյանը։

««Ֆուօր», անվանումն առաջարկվել է Վիկտոր Համբարձումյանի կողմից 1971 թվականին: Մեր գիտական խումբն այս թեմայով զբաղվում է արդեն մի քանի տասնամյակ և զգալի առաջընթաց է գրանցել այդ օբյեկտների որոնման և ուսումնասիրության գործում»,- նշեց Տիգրան Մաղաքյանը:

Ուսումնասիրությունն իրականացվել է ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի երիտասարդ աստղային օբյեկտներ բաժնի  ընդհանուր գիտահետազոտական ուղղության շրջանակներում, ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից տրամադրված «Էքստրեմալ արտաժայթքային ակտիվությամբ երիտասարդ աստղային օբյեկտներ» թեմատիկ դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ։ Ինչպես նշեց դոկտոր Տիգրան Մաղաքյանը,  Ծրագրի ընթացքում հայտնաբերվել են զգալի թվով այլ ժայթքող աստղեր, այդ թվում՝ ֆուօրանման աստղեր։ Աշխատանքն իրականացվել է Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի Հատուկ Աստղաֆիզիկական Աստղադիտարանի  և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոլորադոյի համալսարանի գործընկերների   մասնակցությամբ:

Աշխատանքի արդյուքները տպագրվել են հեղինակավոր աստղագիտական «Astronomy & Astrophysics» ամսագրում (Magakian T. Y., Movsessian T. A., Andreasyan H. R., Moiseev A. V. and Uklein R. I., 2023, A&A 675 A79; DOI 10.1051/0004-6361/202346451): 

«Հոդվածի նախնական տպագրության հրապարակումից մի քանի ամիս անց մենք նամակ ստացանք ամերիկացի գործընկերներից, որոնք նույնպես ուշադրություն են դարձրել այս օբյեկտի վրա: Նրանք լիովին համաձայնեցին մեր եզրակացությունների հետ և իրենց աշխատանքում հղում են կատարել մեր  հետազոտությանը»,- ասաց Տիգրան Մաղաքյանը  (RNO 54: A Previously Unappreciated FU Ori Star, Lynne A. Hillenbrand, Adolfo Carvalho, Jan van Roestel, and Kishalay De, The Astrophysical Journal Letters, Volume 958, Number 2, L27, DOI 10.3847/2041-8213/ad0be0)։

«Մենք նաև Հարավային Կորեայի գործընկերներից ժայթքող աստղերի ամբողջական կատալոգի կազմման աշխատանքներին մասնակցելու հրավեր ենք ստացել»,- ասաց նա։

Այս աշխատանքում մշտական մասնակցություն են ունեցել Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Տիգրան Մովսիսյանը և գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Հասմիկ Անդրեասյանը: 

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին


Ազդեր








Ս. թ. ապրիլի 17-ին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը, ՀՀ-ում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում, կազմակերպում է միջազգային գիտական գիտաժողով «Հայ-ֆրանսիական մշակութային կապերի պատմությունից» թեմայով

Ս. թ. ապրիլի 20-ին, ժամը 15.00-ին ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում տեղի կունենա «Իրավունքի դերը արժեքների համաշխարհային համայնքի ծագման գործում (Միրեյ Դելմա-Մարտի)» թեմայով սեմինար

Ս. թ. ապրիլի 20-ին, ժամը 14.00-ին ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում տեղի կունենա «Երկրաքաղաքականության ֆրանսիական դպրոցը» թեմայով սեմինար

2026 թ. մայիսի 4-8-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների և ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտները կազմակերպում են 15-րդ միջազգային սիմպոզիում և COST գիտաժողով «Օպտիկան և նրա կիրառությունները (OPTICS-15)» թեմայով (ք.Երևան)

Ս. թ. մայիսի 16-19-ը, ժամը 10։00-ից ՀՀ ԳԱԱ Լ.Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտը և Երևանի Հերացու անվան պետական համալսարանը՝ «Սթրեսի և վարքի ուսումնասիրության միջազգային ընկերության» հետ համատեղ, կազմակերպում են «Նյարդագիտության շաբաթ 2026» միջազգային գիտաժողով

2026թ․ մայիսի 25-29-ը ՀՀ ԳԱԱ Վ․Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանը Բյուրականում կազմակերպում է «Աստղագիտության հաղորդակցումը հասարակության հետ» միջազգային գիտաժողով

2026 թ. hունիսի 21-28-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը անց է կացնում «Փնջեր և ճառագայթներ, փոխազդեցություն և կիրառություններ» միջազգային գիտաժողով և «Ճառագայթային ֆիզիկա» Ալպիկյան միջազգային գիտական դպրոց (ASRP)՝ նվիրված ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանին (ք. Երևան և Ջերմուկ)

ԱՊՀ Նանոտեխնոլոգիաների միջազգային նորարարական կենտրոնը (IINC CIS) հայտարարում է ԱՊՀ երկրների երիտասարդ գիտնականների և մասնագետների համար դրամաշնորհների և վերապատրաստման մրցույթ (Դուբնա, 2026)

Հրապարակումներ մամուլում
08/04/2026

Կրթաթոշակի մրցույթ հայաստանյան ասպիրանտների համար
escs.am
08/04/2026

Գիտակարգ․ Քվանտային ֆիզիկա-Lույսը և լուսային տեխնոլոգիաները մեր կյանքում.մաս 2-րդ
boon.am
07/04/2026

Վիրտուալ պայքար գրիպի վիրուսների ու քիմիական միացությունների միջև. հաղթողը 10 քիմիական միացություններ են
infocom.am
06/04/2026

Հայտնի են «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակիչ փուլի մրցանակակիրները
escs.am
Կայքը հաճախել են
7 719 751

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  17:12, 10/04/2026 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2026 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: