ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Գրիգորի Գաբրիելյանց
դոկտոր, պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Գիտական արդյունքներ
07/11/2024
Նոր տվյալներ՝ Սևանա լճի մետաբոլիկ ակտիվությունը և դրա փոփոխման միտումները հասկանալու համար

ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտաշխատողները նոր տվյալներ են ստացել Սևանա լճի մետաբոլիկ ակտիվությունը և դրա փոփոխման միտումները հասկանալու համար։ Դրանք կարող են օգտակար լինել նաև լճի կառավարման համար:

Lճի էպիլիմնիոնային շերտում լուծված թթվածնի և օդերևութաբանական ցուցանիշների իրական ժամանակում անընդմեջ չափման արդյունքների հիման վրա վերջին տասնամյակներում, ինչպես նաև ժամանակակից մեթոդով առաջին անգամ գնահատվել է ֆիտոպլանկտոնի առաջնային արտադրությունը, դիտարկվել դրա սպառման հնարավորությունները սննդային շղթայում և կանխատեսվել փոփոխման միտումները կլիմայի սպասվող տաքացման համատեքստում:

Ֆիտոպլանկտոնը զբաղեցնում է սննդային շղթայի ստորին օղակը և ստեղծում է թարմ օրգանական նյութ անօրգանական կենսածին նյութերից, ածխաթթու գազից և արևային լույսի էներգիայից՝ սննդային աջակցություն ցուցաբերելով ավելի բարձր տրոֆիկ մակարդակներին: Միավոր տարածքում, միավոր ժամանակամիջոցում ֆիտոպլանկտոնի կողմից արտադրված օրգանական նյութի քանակը սահմանվում է որպես ֆիտոպլանկտոնի առաջնային արտադրություն: Սևանա լճի համար այն վերջին անգամ գնահատվել է տասնամյակներ առաջ:

«Լճի մետաբոլիկ ակտիվությունն արտահայտվում է ուժեղ սեզոնայնությամբ՝ ցուրտ ամիսներին ցածր առաջնային արտադրություն, իսկ տաք ամիսներին՝ ընդհակառակը: Լճում ֆիտոպլանկտոնի առաջնային արտադրությունը և էկոհամակարգի շնչառությունը մոտ են հավասարակշռված վիճակին, դիտվում են թույլ արտահայտված ինչպես ավտոտրոֆ (առաջնային արտադրությունն ավելին է, քան անհրաժեշտ է շնչառությանը), այնպես էլ հետերոտրոֆ (առաջնային արտադրությունն ավելի քիչ է, քան անհրաժեշտ է շնչառությանը) պայմաններ: Արդյունքները հստակորեն ցույց են տալիս առաջնային արտադրանքի էքսպոնենցիալ կախվածություն ջերմաստիճանից: Հայաստանի համար կանխատեսված է դարեվերջին 6°C-ով ավելի բարձր ամառային ջերմաստիճան, քան ներկայում է: Նման սցենարը կարող է հանգեցնել լճի մետաբոլիզմի էական փոփոխության և, ի վերջո, նաև ջրիմուռային ծաղկումների հաճախականության մեծացման»,- ասաց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի փոխտնօրեն Գոռ Գևորգյանը։

Ուսումնասիրությունը կատարվել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի տրամադրած դրամաշնորհով՝ «ՀՀ խոշոր հիդրոէկոհամակարգերի վրա մարդածին ազդեցության էկոլոգիական վտանգների ուսումնասիրություն» ծրագրի շրջանակում։ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտաշխատողները հետազոտությունն իրականացրել են Գերմանիայի Մագդեբուրգի Շրջակա միջավայրի հետազոտությունների Հելմհոլցի կենտրոնի հետ համագործակցությամբ։

Հետազոտության մեջ ակտիվ ներգրավվածություն է ունեցել ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնում փորձուսուցում անցած Ֆրանսիայի Ազգային օդերևութաբանության համալսարանի ուսանող Մաքսիմե Լաուլհերեն:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
07․11․2024թ․


Ազդեր
Հրապարակումներ մամուլում
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
Կայքը հաճախել են
7 167 807

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  13:05, 04/12/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: