National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Armen Sedrakian
Dr. of Phys. and Math. Sciences, Prof.
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
Scientific Results
10/05/2024
ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի 2023թ. կարևորագույն գիտական արդյունքները

ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում «Հայոց լեզվի պատմական զարգացման հարցեր» թեմայի շրջանակում բացահայտվել են նախագրաբարյան որոշ երևույթների արձագանքներ Արցախի բարբառում։ «Սա վկայում է հնագույն ժամանակներից Արցախում հայերենի գործածության մասին»,- ասաց գիտական խմբի ղեկավար, բանասիրական գիտությունների թեկնածու Գայանե Մխիթարյանը։ Որպես օրինակ նա նշեց, որ գործիական հոլովն Արցախի և Մեղրու բարբառներում կազմվում է -ավ ձևույթով։ «Պարզել ենք, որ բարբառային -ավ-ը հնաբանություն է՝ բնորոշ եզերական բարբառներին»,- ասաց նա։

Գրաբար-բարբառ փոխհարաբերությունների շրջանակում Լեզվի ինստիտուտի գիտաշխատողները հետաքրքրիր դիտարկումներ են արել նաև Արցախի բարբառի ցուցական դերանունները քննելիս: Գրաբարի ցուցական դերանուններն են սա, դա, նա, այս, այդ, այն, սոյն, դոյն, նոյն, որոնցում առկա են ս, դ, ն արմատական բաղաձայնները, սրանք սկզբնապես ունեցել են սո, դո, նո ձևերը: «Հայերենի այդ շարքն այնքան հին է, որ որևէ օտար լեզվի ազդեցություն դժվար է պատկերացնել: Արցախի բարբառի ցուցական դերանուններն են՝ էս, էտ, էն, ըստի / իստի, ըտի / իտի, ընդի / ինդի։ Ի դեպ, ըստի / իստի, ըտի / իտի, ընդի / ինդի .... դերանունները գրաբարի աստի, անդի բառերի բարբառային արտահայտություններն են»,- ասաց Գայանե Մխիթարյանը:

Լեզվի ինստիտուտի մասնագետները քերականական մի շարք իրողությունների պարզաբանման հարցում ուշադրություն են դարձրել գրավոր և բանավոր հաղորդակցության առանձնահատկություններին։ Գրավոր և բանավոր խոսքի տարբերակման վարկածը հիմնավորելու համար իրականացրել են V դարի գրավոր աղբյուրների մանրազնին քննություն՝ համատեքստի բնույթի պարզաբանում։ «Արդյունքում հետազոտությունները որոշակի նյութ են տալիս ոչ միայն բարբառային հայերենի, այլև հայոց լեզվի պատմության որոշ հարցերի պարզաբանման, քերականական տարբեր կարգերի զարգացման յուրահատկությունների լուսաբանման համար»,- ասաց Գայանե Մխիթարյանը։

Լեզվի ինստիտուտի Հայոց լեզվի պատմության բաժնում հետազոտվել են նաև բառապաշարի իմաստային (թեմատիկ) մի շարք խմբերի արտահայտություններ հայերենի զարգացման տարբեր փուլերում։ «Միջին հայերենի բառապաշարը ներկայացնելու տեսանկյունից միջնադարյան բժշկարանները կարևոր սկզբնաղբյուր են, քանի որ դրանցում արձանագրվում են առաջին անգամ կամ եզակի վկայությամբ գործածված բազմաթիվ բառեր, որոնց մի ստվար մասը բժշկական տերմինի արժեք ունեցող ախտանուններ, դեղանուններ, կազմախոսական բառերն են: Դրանք համակարգային քննության են ենթարկվել «Մարմնի մասեր, մարմնական գործառություններ և պայմաններ» իմաստային (թեմատիկ) խմբում: Արձանագրված են բազմաթիվ բառեր, որոնք գործածվում են առաջին անգամ կամ եզակի վկայությամբ: Ուշագրավ են հատկապես կենդանիների անվանումներով բաղադրված ախտանունները, որոնք մատնանշում են ոչ միայն կենդանիներին, այլև մարդուն վերաբերող մի շարք հիվանդություններ: Գործածվել են կենդանիների (արծիվ, գայլ, գորտ, ուղտ, խեցգետին, հավ, ձի (քուռակ), մուկ, մրջիւն, պախրա) անվանումներով կազմված նոր ախտանունները, որոնք վկայված չեն գրաբարյան մատենագրության մեջ և գործուն կիրառությամբ աչքի են ընկնում հենց միջնադարյան բժշկարաններում»,- ասաց Գայանե Մխիթարյանը:

«Օրենք» իմաստային (թեմատիկ) խմբում էլ լեզվաբանները հետազոտել են Գրիգոր Տաթևացու երկերում արձանագրված իրավական հասկացությունները, որոնք հետաքրքրություն են ներկայացնում թե´ հայագետների, թե´ իրավագետների համար։ Քննության ենթարկված իրավական հասկացությունները փաստում են, որ դրանք երբեմն վկայված են նույն իմաստով, կան իմաստային տեղաշարժերի դեպքեր և կան չվկայված բառեր: «Սա նշանակում է, որ գործ ունենք նորակազմ բառերի հետ, օրինակ, ազգաջինջ, դատելիք: Դիտարկվել են նաև հեղինակային նորակազմություններ, և հասկացությունները համեմատվել են գրաբարի բառապաշարն ամփոփող բառարանների նյութի հետ»,- ասաց Գայանե Մխիթարյանը։ 

Հետազոտությունների արդյունքներն ամփոփվել են ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական հանդեսներում, միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածուում, ազդեցության գործակից ունեցող միջազգային "Language and Culture" հանդեսում․

  • «Հայոց լեզվի պատմության հիմնախնդիրներ» միջազգային գիտաժողովի նյութեր․https://language.sci.am/sites/default/files/hayots_lezvi_patmowtyan_himnakhndirner_
    mijazgayin_gitazhoghovi_nyowter.pdf-
  • «Ջահուկյանական ընթերցումներ»․https://language.sci.am/sites/default/files/jahowkyanakan_entertsowmner_2023.pdf
  • "Language and Culture"
    "https://journals.4science.ge/index.php/enadakultura/article/view/1305/1368

Հետազոտությունները շարունակական բնույթ են կրում, նյութերը տպագրության են ներկայացվել նաև Scopus և Web of Science գիտատեղեկատվական շտեմարաններին պատկանող հանդեսներում։ 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
10․05․2024թ․


Notices








On 7-11 October, 2024, the ICRANet international organization of NAS RA is organizing the international conference "High Energy Astrophysics and Cosmology in the Era of All-Sky Surveys (HEACOSS 2024)"

From October 11-13, 2024, a pan-Armenian scientific conference on "Natural Sciences, Mathematics, Technology, Computer Science in the 21st century: problems of popularization and education and their solutions" will take place at the National Academy of Sciences of the Republic of Armenia

On October 14, 2024, at 15:00, in the presidium hall of the NAS RA, within the framework of "Scientific reports of specialists from foreign countries", a foreign member of the NAS RA, head of the MAGIC group of the Max Planck Institute of Physics Razmik Mirzoyan will make a report "Gamma rays as messengers of the highest energies of the Universe"

On 15-19 October, 2024, we invite to take part in the 12th international symposium "Optics and its applications", which will be held in Yerevan (Armenia). The deadline of registration is August 15, 2024

On November 4-6, 2024, the Institute of Physiology after L.A. Orbeli is organizing the International Conference "Solving Nature's Mysteries Using Advanced Bioimaging Approaches" (Yerevan, Armenia)

On 7-8 November, 2024, the International conference "Western Armenian in the 21st century. "Challenges and opportunities" will take place at the Institute of Language after H. Acharian

On November 6 -7, 2024, the Institute of Language after H. Acharian of NAS RA organizes an international scientific conference entitled "Dialect Language Study in CIS Countries"

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Publications in Press
30/09/2024

Գիտության շաբաթ
gituzh.am
29/09/2024

«Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի նախագիծը՝ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում
escs.am
29/09/2024

Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենք. Գիտուժի ու գիտական համայնքի արձագանքը
https://media-center.am/
28/09/2024

ԳԱԱ կազմում չեն լինի գիտական կազմակերպություններ, այն կդառնա խորհրդատվական մարմին
1lurer.am
This site has been visited
7 126 015

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  11:22, 15/10/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am