National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Սփյուռքի բաժինը
ներկայացնում է
COVID-19
Կառուցվածք
Բաժանմունքներ
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Գիտաժողովներ
Հրապարակումներ մամուլում
Հայտարարություններ
Լուսանկարներ
Տեսադարան
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հիմնադրամներ
Հոբելյաններ
Հրատարակություններ
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
Համալսարաններ
Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում
Կայքի քարտեզ
Գիտական արդյունքներ
11/10/2021
ՀՀ ԳԱԱ-ի հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի մշակած տեխնոլոգիայով հնարավոր է բույսեր աճեցնել երկրագործության համար ոչ պիտանի հողերի վրա

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Գագիկ Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտը Երևանի կանաչապատման համար մատակարարում է արժեքավոր՝ գիհի վիրգինյան, սոսի արևելյան և կենսածառ արևելյան ծառատեսակներ:

    2021թ. ինստիտուտը շահել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կարիքների համար ծառերի և թփերի մատակարարման տենդերը՝ 4 մլն 640 հազար դրամ գումարով: 2020-2021թթ. իրացվել են շուրջ 1500 հատ տարբեր ծառաթփերի տնկիներ՝ 1մլն 160 հազար դրամ գումարով:

    Ինստիտուտի գիտական խումբը՝ Խաչատուր Մայրապետյանի ղեկավարությամբ պարզել է, որ անհող պայմաններում 1 քառակուսի մետրից կարելի է ստանալ գիհու 11-12 և սոսու մինչև 18 հատ ստանդարտին համապատասխանող տնկիներ՝ դրանց ստացման ժամկետը կրճատելով 1-2 տարով:

    Ինստիտուտի մյուս ձեռքբերումներից է  բույսերի անհող աճեցման կենսատեխնոլոգիաների մշակումը, որոնց արտադրության մեջ ներդնումը հնարավորություն է տալիս երկրագործության համար ոչ պիտանի հողերի վրա  կազմակերպել արժեքավոր և հազվագյուտ բույսերի արդյունաբերական արտադրություն: 

    Ինստիտուտում, առաջին անգամ, ՀՀ ԳԱԱ Գագիկ Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի փոխտնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Աննա Թադևոսյանի ղեկավարությամբ կառուցվել և փորձարկվել են NFT ուղղաձիգ և հորիզոնական, ուղղաձիգ աէրոպոնիկ, խորը ջրային (DWC) և ակվապոնիկ փոքրաչափ հիդրոպոնիկ ցուցադրական մոդուլներ, որոնք թույլ են տալիս ապացուցել, որ ցանկացած տարածքի և մակերևույթի վրա հնարավոր է կազմակերպել բույսերի անհող մշակություն և ապահովել դրանց բարձր արդյունավետություն:

    «Ընդհանրապես, հիդրոպոնիկ տեխնոլոգիան հնարավորություն է տալիս բույսերն աճեցնել սովորական երկրագործության համար ոչ պիտանի հողերի վրա, նվազագույնի հասցնել ջրի, հանքային աղերի և մարդկային ռեսուրսի օգտագործումը: Հիդրոպոնիկան դիտարկվում է որպես առաջիկա տարիներին սննդամթերքի անվտանգության հետ կապված խնդրի պոտենցիալ լուծում: Շատ երկրներ գիտակցում են իրենց կախվածությունը սննդամթերքի ներմուծումից և, հետևաբար, շեշտը դնում են ներքին և տեղական արտադրությունների վրա»,- ասաց Աննա Թադևոսյանը:

    Աշխատանքներն իրականացվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեի «Բույսերի անհող մշակույթի ֆիզիոլոգա-կենսաքիմիական ու ագրոքիմիական հիմունքների և հիդրոպոնիկ արտադրության կենսատեխնոլոգիաների մշակումը» գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ծրագրի շրջանակներում:  

    Աննա Թադևոսյանը նշեց, որ ինստիտուտում ուսումնասիրվել է Հայաստանի կլիմայական պայմաններում աճող վայրի և մշակովի, ինչպես նաև Չինաստանից ներմուծված միամյա օշինդրի (Artemisia annua L.) դեղահումքի տաք ջրային էքստրակտի հակաքաղցկեղային ակտիվությունը: «Պարզվել է, որ հողային բույսերը բարձր ցիտոտոքսիկություն են ցուցաբերել HeLa և ցածր ցիտոտոքսիկություն՝ թոքային առողջ բջջային գծերի վրա»,- ասաց Աննա Թադևոսյանը: Այս ուսումնասիրությունն իրականացվել է երիտասարդ գիտնական, ասպիրանտ Թերեզա Գասպարյանի կողմից՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ստեփան  Մայրապետյանի ղեկավարությամբ:

    Ուսումնասիրությունն իրականացվել է «Միամյա օշինդրի (Artemisia annua L.) ցիտոտոքսիկ ազդեցության ուսումնասիրությունը առողջ և քաղցկեղային բջիջների վրա»,  ծրագրի շրջանակներում, որը հաղթող է ճանաչվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեի «Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագրի» կողմից:

11.10.2021 թ.
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն


Հայտարարություններ








ՀՀ կառավարությունը հաստատել է 2022 թվականին իրականացվելիք գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերը

Աջակցություն պոտենցիալ հայ դիմորդներին` «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանկներում նախագծերի առաջարկների մշակման համար

Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդները կարող են մասնակցել «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթին

Ազդարարվել է Մարի Կյուրիի անվան կրթաթոշակային ծրագրի 2021թ. մրցույթի մեկնարկը

Կրթության և հետազոտությունների դաշնային նախարարությունը (BMBF) հայտարարել է «Կանաչ ջրածնի» ոլորտում համատեղ նախագծերի առաջարկների մրցույթ. Հետազոտական համագործակցություն Ուկրաինայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների և Իրանի հետ

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական նախագծերի հայտերի ՄՐՑՈՒՅԹ: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2021 թ. օգոստոսի 13-ը ներառյալ:

ILUCIDARE հատուկ մրցանակներ. «Եվրոպական ժառանգության մրցանակ» the European Heritage Awards / Europa Nostra Awards 2021թ. մրցույթը հայտարարված է

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
12/10/2021
Սեւանը մաքրելու «դեղատոմսը» գտնված է. նորարարությունը հայ գիտնականները կփորձարկեն հաջորդ տարի
armenpress.am
12/10/2021
Բյուրականի աստղադիտարանի և Արցախի գիտական կենտրոնի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել
armenpress.am
11/10/2021
Գիտնականները հուշարձանների չափագրում և ֆոտոգրամետրիա են իրականացրել Արցախում
armenpress.am
11/10/2021
Գյուղատնտեսական ոլորտի զարգացման նորարական մեխանիզմերը
armversion.am
11/10/2021
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի առօրյան
armversion.am
Կայքը հաճախել են
5 929 140

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  15:46, 18/10/2021 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - COVID-19 - Բաժանմունքներ
Նախագահության անդամներ - Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է -
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Գիտաժողովներ - Հրապարակումներ մամուլում - Հայտարարություններ - Լուսանկարներ - Տեսադարան - «Գիտություն» թերթ -
«Գիտության աշխարհում» հանդես - Հիմնադրամներ - Հոբելյաններ - Հրատարակություններ - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - Համալսարաններ
Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2021, Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: