Национальная академия наук Республики Армения
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Главная страница Об Академии Отделения Организации Члены Связь с нами
Структура
Члены президиума
Документы
Инновационные предложения
Публикации
Фонды
Конференции
Конкурсы
Международное сотрудничество
Молодежные программы
Фотогалерея
Видеогалерея
Веб ресурсы
Другие академии
Газета "Гитутюн"
Журнал "В мире науки"
Публикации в прессе
Анонсы
Юбилеи
Университеты
Новости
Научные результаты
Ученые диаспоры
Трибуна молодого ученого
Наши заслуженные деятели
Объявления
Карта сайта
Фонд развития науки НАН РА
Фонд развития науки НАН РА
Всеармянский фонд финансирования арменоведческих исследований
Всеармянский фонд финансирования арменоведческих исследований
Научно-аналитический фонд Гегард
Научно-аналитический фонд Гегард
Международный научно-образовательный центр НАН РА
Международный научно-образовательный центр НАН РА
Фундаментальная научная библиотека НАН РА
Фундаментальная научная библиотека НАН РА
Международная комиссия по присуждению международной премии имени Виктора Амбарцумяна
Международная комиссия по присуждению международной премии имени Виктора Амбарцумяна
Национальный информационный пункт Армении HORIZON 2020
Национальный информационный пункт Армении HORIZON 2020
EURAXESS-Armenia Portal
EURAXESS-Armenia Portal

Академическая научно-исследовательская компьютерная сеть Армении
Академическая научно-исследовательская компьютерная сеть Армении
Научные результаты
18/09/2025
Հայ գիտնականների՝ հնագույն վիշապաքարերի ուսումնասիրության մասին նոր հոդվածը`միջազգային հեղինակավոր ամսագրում

Ազդեցության բարձր գործակից ունեցող «Nature Partner Journals – Heritage Science» սկոպուսյան ամսագրում լույս է տեսել հայ գիտնականների նոր՝ «Gurzadyan V., Bobokhyan A. 2025, Vishap Stelae as Cult Dedicated Prehistoric Monuments of Armenian Highlands: Data Analysis and Interpretation, npj Heritage Science 13/435» («Գուրզադյան Վ․, Բոբոխյան Ա․ 2025, Վիշապաքարերը որպես Հայկական լեռնաշխարհի պաշտամունքային նախապատմական հուշարձաններ. տվյալների վերլուծություն և մեկնություն») հոդվածը։ 

Հեղինակներն են Ա․ Ի․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի Կոսմոլոգիայի և աստղաֆիզիկայի կենտրոնի ղեկավար պրոֆեսոր Վահագն Գուրզադյանը, ում  հետազոտությունները նվիրված են աստղագիտական տվյալներին և պատմական ժամանակագրություններին և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն պատմական գիտությունների դոկտոր Արսեն Բոբոխյանը, ով վերջին տասնամյակում ղեկավարել է վիշապաքարերին նվիրված լայնածավալ հետազոտությունները։

Հոդվածում ներկայացված են հեղինակների կողմից կատարված վիշապաքարերի չափերի և տեղադրման բարձրության բաշխումների առաջին վիճակագրական վերլուծության արդյունքները: «Արդյունքները հաստատում են վարկածը, որ վիշապները սերտորեն կապված են եղել ջրի հնագույն պաշտամունքի հետ, քանի որ հիմնականում տեղակայված են ջրի բարձրլեռնային աղբյուրների մոտ և գտնվում են նախապատմական ոռոգման համակարգերին կից: Ավելին, դրանց բարձրությունների անսպասելի բի-մոդալ (կրկնակի էքստրեմումով) բաշխումը ենթադրում է տեղադրման հատուկ ձևեր՝ կապված մարդկային սեզոնային գործունեության և պաշտամունքային սովորույթների հետ»,- ասում է Վահագն Գուրզադյանը: 

«Հետազոտությունը նպաստում է վիշապ կոթողների խորհրդանշական և ֆունկցիոնալ նշանակության ավելի խորը ըմբռնմանը՝ նախապատմական սոցիալական և կրոնական համակարգերի համատեքստում»,- ասում է Արսեն Բոբոխյանը։Հետազոտությունն իրականացվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հովանավորած «Ջրօգտագործման մշակույթը Հայկական լեռնաշխարհում հնագույն ժամանակներից ﬕնչև ﬔր օրերը» հետազոտական նախագծի շրջանակներում։

Վիշապաքարերը ձկնակերպ, ցլակերպ կամ ձկնացլակերպ պաշտամունքային հուշարձաններ են, որոնք հայտնի են միայն Հայկական լեռնաշխարհում։ Այս քարակոթողները հայտնաբերվել են  Արագածի լանջերին, Գեղամա լեռներում, Սևանա լճի հյուսիս-արևելյան ափերին, Ճորոխ գետի ավազանում և այլուր։  Կերտվել են միակտոր քարից, սովորաբար դրվել են աղբյուրների ակունքների, ջրանցքների, ջրամբարների, արհեստական լճերի մոտակայքում։ Այդ քարակոթողները եղել են երկրագործությունն ու ոռոգումը հովանավորող, ջրի պաշտամունքն անձնավորող հնագույն աստվածությունների խորհրդանիշեր։

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին 
17․09․2025թ․


Анонсы
Публикации в прессе
17/12/2025

Առաջին անգամ պատմության մեջ տեխնոլոգիաները սպառնում են մոլորակին և մարդկությանը․ Արթուր Իշխանյան
tech.news.am
16/12/2025

«Նպատակային ծրագրեր — 2027» մրցույթ
hesc.am
08/12/2025

Հանրային բուհերն ու գիտական կազմակերպությունները կարող են ղեկավարել միայն մինչեւ 65 տարեկան անձինք
hetq.am
05/12/2025

Կառավարությունն առաջարկում է ակադեմիական ինստիտուտները հանձնել ԿԳՄՍՆ-ին
hetq.am
с 01.01.2005г. сайт посещался
7 591 545

раз
National Academy of Sciences of the Republic of Armenia
Логотип НАН РА (черный, синий)
наверх Сайт последний раз обновлялся:  16:49, 19/12/2025 наверх
Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Публикации - Фонды - Конференции - Конкурсы - Международное сотрудничество
Молодежные программы - Фотогалерея - Видеогалерея - Веб ресурсы - Другие академии - Газета "Гитутюн" - Журнал "В мире науки"
Публикации в прессе - Анонсы - Юбилеи - Университеты - Новости - Научные результаты - Ученые диаспоры
Трибуна молодого ученого - Наши заслуженные деятели - Объявления - Карта сайта
© Copyright 1998-2025 Все права защищены.
Сайт создан и поддерживается Академической научно-исследовательской компьютерной сетью Армении (ASNET-AM)
Вопросы и предложения можете посылать на электронный адрес webmaster {[ at ]} sci.am