Национальная академия наук Республики Армения
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Главная страница Об Академии Отделения Организации Члены Связь с нами
Азизян Рубен Ильич
Д.м.н., профессор
Структура
Члены президиума
Документы
Инновационные предложения
Публикации
Фонды
Конференции
Конкурсы
Международное сотрудничество
Молодежные программы
Фотогалерея
Видеогалерея
Веб ресурсы
Другие академии
Газета "Гитутюн"
Журнал "В мире науки"
Публикации в прессе
Анонсы
Юбилеи
Университеты
Новости
Научные результаты
Ученые диаспоры
Трибуна молодого ученого
Наши заслуженные деятели
Объявления
Карта сайта
Фонд развития науки НАН РА
Фонд развития науки НАН РА
Всеармянский фонд финансирования арменоведческих исследований
Всеармянский фонд финансирования арменоведческих исследований
Научно-аналитический фонд Гегард
Научно-аналитический фонд Гегард
Международный научно-образовательный центр НАН РА
Международный научно-образовательный центр НАН РА
Фундаментальная научная библиотека НАН РА
Фундаментальная научная библиотека НАН РА
Международная комиссия по присуждению международной премии имени Виктора Амбарцумяна
Международная комиссия по присуждению международной премии имени Виктора Амбарцумяна
Национальный информационный пункт Армении HORIZON 2020
Национальный информационный пункт Армении HORIZON 2020
EURAXESS-Armenia Portal
EURAXESS-Armenia Portal

Академическая научно-исследовательская компьютерная сеть Армении
Академическая научно-исследовательская компьютерная сеть Армении
Научные результаты
10/09/2025
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողներն ուսումնասիրել են Խորհրդային Ադրբեջանի հուշարձանների պաշտոնական ցանկերի տվյալները

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողները ռուսական արխիվներից ձեռք են բերել և հետազոտել Խորհրդային Ադրբեջանի տարածքում գտնվող հուշարձանների պաշտոնական ցանկերի տվյալները և դրանց նկատմամբ Խորհրդային Ադրբեջանի պետական քաղաքականությունը: Խնդիրն էր հասկանալ, թե խորհրդային շրջանի ԼՂԻՄ-ում և դրան սահմանակից յոթ շրջաններում մինչև 1988թ. ինչ հուշարձաններ էր ճանաչում Խորհրդային Ադրբեջանի իշխանությունը, ինչ քաղաքականություն էր կիրառում դրանց նկատմամբ և ինչու են Ադրբեջանում անընդհատ գրում հայերի կողմից ոչնչացված հուշարձանների մասին, բայց այդ հուշարձանների անունները չեն գրում։ 

Ուսումնասիրվել են Ռուսաստանի Դաշնության Մշակույթի նախարարության Դմիտրի  Լիխաչյովի անվան Մշակութային և բնական ժառանգության գիտահետազոտական ինստիտուտի (Ժառանգության ինստիտուտ) արխիվում՝ Անդրկովկասյան հանրապետությունների ֆոնդում առկա 1946-1989թթ. կազմված և ԽՍՀՄ Մշակույթի նախարարությանը ներկայացված Խորհրդային Ադրբեջանի հուշարձանների քսանից ավելի պաշտոնական ցանկեր։

«Նյութերի բաղդատությունն ակնհայտ է դարձնում, թե ինչպես են խորհրդային շրջանում կազմված ցանկերում «մոռացվել» հայկական նույնիսկ խիստ հայտնի հուշարձանների անունները, կամ փաստացի փոխվել են դրանց ինքնությունները։ Միաժամանակ ակնհայտ է դառնում, թե ինչքան կեղծ «տեղեկություններ» են տարածվում ներկայիս իշխանությունների կողմից։ Օրինակ, խոսում են Արցախի Հանրապետության տարածքում ոչնչացված ադրբեջանական հարյուրավոր հուշարձանների, մասնավորապես, տասնյակ մզկիթների մասին, մինչդեռ 1992-2020թթ․ ընթացքում Արցախի Հանրապետության վարչական ենթակայության տակ գտնված յոթ շրջաններում  (Աղդամ, Լաչին, Կուբաթլու, Քելբաջար, Ջեբրայիլ, Զանգելան, Ֆիզուլի) 1946-1989թթ. ավելի քան 20 տարատեսակ պաշտոնական ցուցակներում երբևէ հիշատակված  բոլոր հուշարձանները միասին 154-ն են, թե՛ քրիստոնեականները, թե՛ մահմեդականները։ Դրանց մեջ ամենամեծ թիվ կազմում են դամբարանները՝ 42 հատ, մզկիթները՝ 8 հատ։ Հարց է, թե ինչպես նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում Արցախի Հանրապետությունը կարող էր եղած 8 մզկիթներից «տասնյակները» վերացնել։ Քրիստոնեական հուշարձանները շատ քիչ ցանկերում են ներկայացված, մեկական վանք՝ Լաչինում և Քելբաջարում, 4 քարանձավային վանքեր՝ Լաչինում և Կուբաթլույում։ Հազարավոր հայկական հուշարձաններ այդ ցանկերում բացակայում են։ Նույնիսկ Քելբաջարի շրջանում գտնվող հռչակավոր Դադիվանքը չի ներկայացվել, որն Ադրբեջանում քաղաքականապես խիստ արժեքավոր դարձավ 2020թ. պատերազմից հետո։ Այն Ադրբեջանում մոռացված մի հուշարձան էր, որը խորհրդային շրջանում ավերվում էր, և միայն Արցախի իշխանությունների կողմից նորոգվեց»,- ասաց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Կիրառական  մարդաբանության խմբի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Հրանուշ Խառատյանը:

Շուշիի շրջանի հուշարձանների ցանկը Խորհրդային Ադրբեջանի 1968թ․ հուշարձանների ցանկում

Գիտաշխատողների առաջին ավարտած ուսումնասիրությունն առայժմ ներառում է 1992-2020թթ․ Արցախի Հանրապետության տարածքի վերահսկողության տակ գտնված յոթ շրջանների և ԼՂԻՄ-ի հուշարձանացանկերը։

«Հայտնի է, որ ԼՂԻՄ-ի տարածքում հազարավոր հուշարձաններ կային։ Բացարձակ մեծամասնությունը՝ 90 տոկոսից ավելին, հայկական էր։ 1987թ. ամփոփված հետազոտությունների համաձայն՝ միայն ԼՂԻՄ-ի տարածքում կար 1700 պատմաճարտարապետական հուշարձան, այդ թվում 60 վանական համալիր, 500-ից ավելի եկեղեցի: Ըստ շրջանների՝ հուշարձանների ընդհանուր թիվը Մարտակերտի շրջանում հասնում էր 520-ի, Հադրութի շրջանում՝ 420-ի, Մարտունու շրջանում՝ 357-ի, Ստեփանակերտի /ավելի ուշ՝ Ասկերանի/ շրջանում՝ 250, Շուշիի շրջանում Շուշի քաղաքի հետ միասին՝ 123: Բայց ահա 1968թ․ ցանկերում ԼՂԻՄ-ի հուշարձաններից թվարկված են միայն 68-ը, իսկ 1981-ին՝ արդեն միայն 58-ը։ Եթե հաշվի առնենք, որ 58 հուշարձանների ցանկերում 15-ը խորհրդային շրջանի պատմության հուշարձաններ էին, ուրեմն ԼՂԻՄ-ի նախախորհրդային ողջ անցյալը ներկայացնում էին 42 հուշարձան, որոնցից միայն 18-ն էին հայկական»,- ասաց Հրանուշ Խառատյանը։

Քելբաջարի շրջանի հուշարձանները 1968թ․ ցուցակում

Անդրադառնալով Դադիվանքի հուշարձանի ցանկում չլինելու հանգամանքին՝ նա նշեց․ «ԽՍՀՄ ժամանակ Քելբաջարի շրջանի տարածքում էր գտնվում հարուստ անցյալ ունեցող Խութավանք կամ Դադիվանք անունով հայկական հռչակավոր, լքված, ավերվող, բայց պահպանված վանական համալիրը՝ եկեղեցիներով, զանգակատներով, խաչքարերով, ձեռագրատներով, գրադարանով, սեղանատնով,  հյուրատներով: 1923թ., երբ ստեղծվում էր ԼՂԻՄ-ը, Խորհրդային Ադրբեջանում ամեն ինչ արեցին, որ Դադիվանքը ԼՂԻՄ-ի կազմում չհայտնվի, և այն հայտնվեց 1923թ. արագորեն ստեղծված Քրդստան ուեզդի  կազմում: Հուշարձանացանկերում չհայտնվելու խնդիրը Դադիվանքի պատմական և հուշարձանային անարժեք լինելը չէր, ճիշտ հակառակն էր՝  խնդիրն այդ հռչակավոր վանքը թաքցնելն էր: Եթե այն չկա, բնական է, որ չկան նաև Քելբաջարի շրջանի միջնադարյան հայկական հարյուրավոր այլ հուշարձաններ․ չեն հիշատակվում Սուրբ Կարապետի, Գևորգի, Սարգսի, Գրիգորի, Մարիամ Աստվածածնի և այլ անուններով տասնյակ եկեղեցիները, Կարմիրավանքը, միջնադարյան ամրոցները, խաչքարերը, մելիքական առանձնատները, հայատառ արձանագիր տապանաքարերով գերեզմանատները, որոնց զգալի մասը դեռևս կանգուն, մի մասն էլ կիսավերակ էին խորհրդային շրջանում: 1940թ. այդ մասին հիշեցրել է շրջանում հայտնված հնագետ Եվգենիա Պչելինան՝ գրելով, որ Քելբաջարի շրջանում կան բազմաթիվ ավերված հայկական բնակավայրեր, ավերված և կիսավեր եկեղեցիներ, մատուռներ, գերեզմանատներ, բնակելի քարանձավներ, որոնք վկայում են անցյալի բուռն կյանքի մասին, բայց հիմա ցրված են համարյա  անմարդաբնակ տարածքում, և նույնիսկ դրանց գոյությունը որևէ տեղ չի վավերացվում, դրանք չեն գրանցվում, չեն հետազոտվում․․․ Թվում է, որ Քելբաջարում «հուշարձաններ չտեսնելու» պատճառն այն է, որ Քելբաջարի շրջանում մահմեդական հուշարձաններ, ըստ էության, չկային, նույնիսկ մեկ մզկիթ չկար: Քելբաջարի ողջ «հուշարձանային անցյալը» բացառապես հայկական էր: Քրդերն ու թուրքերը՝ ետնագույն ադրբեջանցիները, ոչինչ չէին կառուցել: Որքան էլ նվազ ներկայացվեր հայկական մշակութային ժառանգությունը, այն պիտի հավասարակշռվեր մահմեդականով, որն իսպառ բացակայում էր»։ 

Ադրբեջանի կառավարության կողմից 1946թ. պետական պաշտպանության տակ վերցված հուշարձանները՝ Կուբաթլուի շրջանի հուշարձանների ցանկից

Հետազոտության արդյունքները պատրաստվում են հրապարակման։ 2025թ․ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական խորհրդի քննարկմանը  կներկայացվի «Պատմական Արցախի  տարածքի հուշարձանները  20-րդ դարի   Խորհրդային Ադրբեջանի հուշարձանային պաշտոնական ցուցակներում» գրքի շարադրանքը»։  

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
10.09.2025թ․


Анонсы








С 8 по 11 сентября 2025г. Институт физических исследований НАН РА в Ереване проводит XIII Международнуя конференцию по магнитным и сверхпроводящим материалам (MSM25)

С 8–12 сентября 2025 г. Бюраканская астрофизическая обсерватория им. В. Амбарцумяна НАН РА в Бюракане проводит 4-ю Бюраканскую региональную летнюю школу ''Астрономия и наука о данных'' (4RASS)

С 15–19 сентября 2025г. Бюраканская астрофизическая обсерватория им. В. Амбарцумяна НАН РА в Бюракане проводит международную конференцию ''Астрономические обзоры и большие данные – 3'' (ASBD-3)

С 16 по 19 сентября 2025г. Отделение физики и астрофизики НАН РА и Институт физических исследований НАН РА проводят Ежегодную Международную Конференцию ''Лазерная физика 2025''. Окрытие Конференции и научные заседания первого дня, посвященные Квантовой науке и технологиям, состоятся в здании НАН РА

С 21-го по 25-го сентября2025г. Научно-технологический центр органической и фармацевтической химии НАН РА, Ереванский государственный университет и Институт органической химии им. Зелинского РАН организуют международную конференцию «Новые тенденции в химии» (NewTrendsChem-2025)

С 22 по 26 сентября 2025г. Институт проблем информатики и автоматизации НАН РА организует 15-ю международную конференцию "Компьютерные науки и информационные технологии CSIT-2025" (Ереван, Армения)

С 22 по 26 сентября 2025 года Институт Механики НАН РА организует IX международную конференцию «Актуальные проблемы механики сплошной среды» (Цахкадзор, Армения)

С 26-27 сентября 2025г. Ширакский центр арменоведческих исследований НАН РА приглашает Вас в Гюмри для участия, очно или дистанционно, в 12-ой международной конференции, с заглавием «Историко-культурное наследие Ширака: современные проблемы арменоведения»

С 6–10 октября 2025 г. в Бюраканской астрофизической обсерватории им. В. Амбарцумяна НАН РА под эгидой ЮНЕСКО пройдет международная конференция «Астрономическое наследие Ближнего Востока – 2» (AHME-2)

17-18 октября с. г. НАН РА, Министерство образования, науки, культуры и спорта РА, Международный научно-образовательный центр НАН РА организуют 8-я общеармянскую образовательную конференцию на тему «Естественные науки, математика, техника, информатика в XXI веке: проблемы и решения в области популяризации и обучения" в НАН РА

Начался процесс формирования мест для очного и заочного приёма в аспирантуру на 2026–2027 учебный год. Крайний срок подачи заявок — 20 октября 2025 года до 18:00 (через систему Комитетa по высшему образованию и науке: grants.hesc.am)

С 22-25 октября 2025 года Институт литературы им. М. Абегяна НАН РА, Отделение арменоведения и социальных наук Национальной академии наук Республики Армения, Институт мировой литературы им. А. М. Горького РАН, Конгрегация Мхитаристов, Ереванский государственный университет, Дом-музей Аветика Исаакяна, Фундаментальная научная библиотека НАН РА приглашают принять участие в юбилейной международной конференции, посвященной 150-летию со дня рождения Аветика Исаакяна

Публикации в прессе
01/09/2025

От человека разумного к человеку покорному?
golosarmenii.am
25/08/2025

ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունը լույս ընծայեց Կոմիտասի Երկերի ժողովածուի երկրորդ հրատարակության երկրորդ հատորը, որն ընդգրկում է Կոմիտասի խմբերգերը
aravot.am
29/07/2025

Համագործակցության հուշագիր՝ միտված պատմամշակութային ժառանգության հանրահռչակմանը
1lurer.am
26/07/2025

Գիտաշխատողները քարտեզագրում են դարավանդային այգիները
1lurer.am
с 01.01.2005г. сайт посещался
7 440 994

раз
National Academy of Sciences of the Republic of Armenia
Логотип НАН РА (черный, синий)
наверх Сайт последний раз обновлялся:  14:18, 12/09/2025 наверх
Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Публикации - Фонды - Конференции - Конкурсы - Международное сотрудничество
Молодежные программы - Фотогалерея - Видеогалерея - Веб ресурсы - Другие академии - Газета "Гитутюн" - Журнал "В мире науки"
Публикации в прессе - Анонсы - Юбилеи - Университеты - Новости - Научные результаты - Ученые диаспоры
Трибуна молодого ученого - Наши заслуженные деятели - Объявления - Карта сайта
© Copyright 1998-2025 Все права защищены.
Сайт создан и поддерживается Академической научно-исследовательской компьютерной сетью Армении (ASNET-AM)
Вопросы и предложения можете посылать на электронный адрес webmaster {[ at ]} sci.am