Национальная академия наук Республики Армения
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Главная страница Об Академии Отделения Организации Члены Связь с нами
Григорий Габриэлянц
доктор, профессор
Структура
Члены президиума
Документы
Инновационные предложения
Публикации
Фонды
Конференции
Конкурсы
Международное сотрудничество
Молодежные программы
Фотогалерея
Видеогалерея
Веб ресурсы
Другие академии
Газета "Гитутюн"
Журнал "В мире науки"
Публикации в прессе
Анонсы
Юбилеи
Университеты
Новости
Научные результаты
Отдел диаспоры представляет
Трибуна молодого ученого
Наши заслуженные деятели
Объявления
Карта сайта
COVID-19
Фонд развития науки НАН РА
Фонд развития науки НАН РА
Всеармянский фонд финансирования арменоведческих исследований
Всеармянский фонд финансирования арменоведческих исследований
Научно-аналитический фонд Гегард
Научно-аналитический фонд Гегард
Международный научно-образовательный центр НАН РА
Международный научно-образовательный центр НАН РА
Фундаментальная научная библиотека НАН РА
Фундаментальная научная библиотека НАН РА
Международная комиссия по присуждению международной премии имени Виктора Амбарцумяна
Международная комиссия по присуждению международной премии имени Виктора Амбарцумяна
Национальный информационный пункт Армении HORIZON 2020
Национальный информационный пункт Армении HORIZON 2020
EURAXESS-Armenia Portal
EURAXESS-Armenia Portal

Академическая научно-исследовательская компьютерная сеть Армении
Академическая научно-исследовательская компьютерная сеть Армении
Трибуна молодого ученого
Վարդան Ասատրյան

«Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականներին խրախուսման» մրցույթի շահառու

ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտաշխատող Վարդան Ասատրյանը ճանաչվել է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակներում իրականացվող «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականների խրախուսման» մրցույթի շահառու՝ «Scimago Journal & Country Ranking (SJR)»-ում ամսագրերի դասակարգման ավելի բարձր քառորդում առաջին անգամ հոդվածի տպագրության համար։

Վարդան Ասատրյանը ներկայացրել է «Revealing Diversity in Gammarus (Amphipoda: Gammaridae) in the Freshwater Ecosystems of Armenia Using DNA Barcoding» հոդվածը։ Այն տպագրվել է շվեյցարական «Water» հանդեսում։ Աշխատանքում կատարվել է Հայաստանի քաղցրահամ ջրային էկոհամակարգերում ԴՆԹ-ի շտրիխ կոդավորման միջոցով Gammarus ցեղի բազմազանության ուսումնասիրություն։ Հոդվածի հեղինակներն են ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտաշխատող առաջատար Մարինե Դալլաքյանը, Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիա Կենսառեսուրսների գիտագործնական կենտրոնի գիտաշխատողներ Տատյանա Լիպինսկայան և Վիկտորիա Գոլովենչիկը, Գերմանիայի Բոնն քաղաքի Քյոնիգի անվան թանգարան-ինստիտուտի (ZFMK) գիտաշխատողներ Յոնաս Աստրինը, Լաուրա վոն դեր Մարկը և Յանա Թորմանը: 

Ո՞րն է աշխատանքի գիտական նորույթը։ 

- ՀՀ կենսաբազմազանության ուսումնասիրություններն առանցքային են Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի մասնագետների համար։ Կովկասյան էկոտարածաշրջանը դեռ 2001 թվականին հռչակվել է աշխարհի կենսաբազմազանության պահպանության 25 առաջնահերթություն ներկայացնող թեժ կետերից մեկը։ Հետազոտության առանցքում գտնվող կենդանիները՝ Gammarus ցեղի խեցգետնակերպերը, աշխարհով մեկ տարածված և կրիպտիկ ու էնդեմիկ տեսակներով հարուստ խմբերից մեկի ներկայացուցիչներ են, որոնք ունեն ինչպես էկոլոգիական մեծ նշանակություն, այնպես էլ ակվակուլտուրային, քանի որ բազմաթիվ ձկնատեսակների կերային կարևոր բաղադրիչներից են: Սակայն դրանց տեսակային կազմը և աշխարհագրական առանձնահատկությունները Կովկասյան էկոտարածաշրջանում թույլ են ուսումնասիրված: Վերջին տասնամյակներին Հայաստանից հաղորդվում էր միայն մեկ էվրիբիոնտ տեսակի` Gammarus lacustris-ի մասին: Խնդիրն այն է, որ դրանց ձևաբանական որոշումը խնդրահարույց է և խիստ աշխատատար: Այդ է պատճառը, որ միտք ծագեց կիրառել ժամանակակից մոլեկուլային մեթոդներ և, համադրելով ձևաբանական մեթոդների հետ, փորձել բացահայտել Հայաստանում այս կենդանիների թաքնված բազմազանությունը: Աշխատանքները մեկնարկեցին 2018 թվականին՝ Մարինե Դալլաքյանի Բոննի Քյոնիգի անվան թանգարան-ինստիտուտում եռամսյա վերապատրաստման ծրագրի շրջանակում: Այն ժամանակ ստացված առաջին արդյունքները հիմք հանդիսացան հայ-վրաց-գերմանական համատեղ միջազգային ուսումնասիրության համար: Տպագրված աշխատանքում հստակեցվել է Հայաստանի տարածքում առնվազն 3 տեսակի առկայությունը և քարտեզագրվել է դրանց տարածվածությունը, բացահայտվել է տեսակներից 2-ի կազմում կրիպտիկ ենթատեսակների մեծ բազմազանություն: Ուսումնասիրությունն էական դեր ունի ոչ միայն կենսաբազմազանության բացահայտման և տարածական բաշխման տեսանկյունից, այլև հետաքրքիր նյութ է ամբողջ խմբի էվոլյուցիոն ուսումնասիրությունների համար: 

Ինչպե՞ս ընտրեցիք Ձեր մասնագիտությունը։

- Աշխարհագետ-գեոէկոլոգ եմ, ջրերի էկոլոգիայի հետ իմ սերտ շփումը սկսվել է ասպիրանտական տարիներից, երբ միացա Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի մասնագետներին: Մենք կամա թե ակամա մեր գոյությունը պահպանում ենք կենդանի օրգանիզմների գործունեության շնորհիվ և դեռ շատ հեռու ենք լիարժեք կառավարվող միջավայր ունենալուց: Կենսաբազմազանության պահպանությունը մարդկության առջև ծառացած կարևոր առաջնահերթություններից է: Իսկ պահպանելու համար նախ պետք է ունենալ այդ կենսաբազմազանությանը և էկոլոգիային վերաբերող ամբողջական գիտելիք, ապա նաև բարձրացնել հասարակության գիտակցությունն առ այն, որ նույնիսկ մեկ միջատը կարևոր է: 

Ձեր ստացած ո՞ր գիտական արդյունքն եք համարում ամենակարևորը:

- Տարիների ընթացքում եկել եմ այն եզրակացության, որ չկա ոչ կարևոր կամ ավելի կարևոր արդյունք: Ակնհայտ է, որ ամեն հաջորդ արդյունքը որոշակիորեն հիմնվում է նախորդի վրա։ Առավել կարևոր է ոչ թե արդյունքը, այլ ինչպես կարող է հասարակությունն այն ծառայեցնել իր զարգացմանը: 

Ի՞նչ դժվարությունների հետ է բախվում երիտասարդ գիտնականը Հայաստանում։ 

- Այն պահից, ինչ ես սկսել եմ գիտությամբ զբաղվել, շատ բան է փոխվել, հատկապես ֆինանսական բաղադրիչում։ Սակայն դեռ խոչընդոտներ առկա են: Դրանցից ամենակարևորը վերաբերմունքն է դեպի մտավորականությունը: Բնական է, որ նման մթնոլորտում աճող սերունդը ևս քիչ հավանական է, որ կդիտարկի գիտությամբ զբաղվելը որպես իր կարողություններն իրացնելու գլխավոր ոլորտ: Խնդիր է մնում կրթությունը, քանի որ գիտնական դառնալու համար նախ պետք է որակյալ կրթություն ստանալ: Գիտության ասպարեզում երիտասարդների համար սոցիալական խնդիրները ևս լիարժեք լուծված չեն: Լուրջ խնդիր է նաև գիտական ասպարեզում առկա թղթաբանությունը: Երիտասարդ գիտնականը, եթե ցանկանում է ավելի ակտիվ ու նախաձեռնող լինել, պետք է ունենա նաև մենեջերական ունակություններ, տիրապետի գնումների մասին գործընթացներին, ահռելի ժամանակ և նյարդեր վատնի ամենատարրական նյութերի կամ պարագաների ձեռքբերման համար: 

Ի՞նչ ծրագրերում եք ներգրավված։

- Ասպիրանտական տարիներից ներգրավված եմ եղել տեղական և միջազգային ծրագրերում, իսկ ներկայում  ղեկավարում եմ ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի Հեռավար լաբորատորիաների հիմնման ծրագիրը և Հայ-Ավստրիական APPEAR ծրագրի համաղեկավար եմ: Երկու ծրագրերն էլ վերաբերում են ջրային էկոհամակարգային ծառայություններին:

Ի՞նչ հմտություններ կարող են մրցակցային առավելություն տալ երիտասարդ գիտնականին Ձեր ոլորտում: 

- Հաղորդակցման հմտությունը, լեզուների տիրապետելը: Կարևոր են նաև կազմակերպվածությունը, պատասխանատվության բարձր զգացողությունը, նաև ժամանակի կառավարման հմտությունը:

Ինչպե՞ս եք վերաբերվում անհաջողություններին:

- Ես անհաջողություններին առանձնապես ուշադրություն չեմ դարձնում և շարունակում եմ անել այն, ինչը ճիշտ եմ համարում: Ի վերջո, ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնում, և այդ թվացյալ անհաջողությունները հաճախ վերաճում են ավելի կայուն և արժեքավոր հաջողությունների:

Ի՞նչ նախադրյալներ ունենք Հայաստանում հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc) համակարգի ներդրման համար: 

- Իրականում Հայաստանում շատ երիտասարդ գիտնականներ առանց պաշտոնական ձևակերպման PostDoc են անում, երբ պաշտպանությունից հետո ակտիվորեն ներգրավվում են տարբեր ծրագրերում։ Նրանք ձեռք են բերում կարևոր հմտություններ և կարողություններ: Պակասում է միայն պաշտոնական ձևակերպումը։ PostDoc-ն էությամբ զգալիորեն տարբերվում է ներկայում գործող դոկտորանտուրայի համակարգից, ինչը դրական պետք է դիտվի ընդհանուր գիտական ակտիվության տեսանկյունից, քանի որ PostDoc անելն ավելի գրավիչ ու թեթև է լինելու։ 

Ի՞նչպես կգնահատեք գիտական նախաձեռնությունները: 

- Ցանկացած գիտական նախաձեռնություն, որը կարևոր խնդիրներ է վերհանում, լուծումներ առաջադրում և միավորում գիտական համայնքը, համարում եմ հաջողված: «Գիտուժ»-ը թերևս այդ առաքելությամբ ամենահաջողված նախագիծն է, որը գործնական քայլերով ապացուցել է իր կենսունակությունը։ Հուսանք, որ այն կշարունակի իր ներուժը ծառայեցնել գիտնականի ձայնը լսելի դարձնելու և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում գիտության կշիռն ավելացնելու գործում:

Ի՞նչ նախասիրություններ ունեք:

- Շատ եմ սիրում սպորտը, և եթե չլինեին բազմաթիվ վնասվածքները, գուցե լինեի ակտիվ սպորտում։ Հիմա փորձում եմ հետ չմնալ հիմնական իրադարձություններից: Սիրում եմ ճանապարհորդել, և գիտությունն այդ հարցում մեծապես օգնում է: Սիրում եմ նաև ընթերցանությունը, թեթև ֆիլմերը, ազգային խոհանոցը։ Ձգտում եմ յուրաքանչյուր ճանապարհորդության ժամանակ բացառապես տվյալ երկրի ազգային խոհանոցից օգտվել:  

Վարդան Ասատրյանը 68 գիտական հրապարակման հեղինակ է։ Համահեղինակ է 1 դասագրքի և ունի 1 մտավոր սեփականության վկայական: 11 աշխատանք տպագրված է «Scopus» և «Web of Science» գիտատեղեկատվական շտեմարանի ամսագրերում։

Մոնիկա Երիցյան


Анонсы
Публикации в прессе
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
с 01.01.2005г. сайт посещался
7 149 890

раз
National Academy of Sciences of the Republic of Armenia
Логотип НАН РА (черный, синий)
наверх Сайт последний раз обновлялся:  17:10, 12/11/2024 наверх
Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Публикации - Фонды - Конференции - Конкурсы - Международное сотрудничество
Молодежные программы - Фотогалерея - Видеогалерея - Веб ресурсы - Другие академии - Газета "Гитутюн" - Журнал "В мире науки"
Публикации в прессе - Анонсы - Юбилеи - Университеты - Новости - Научные результаты - Отдел диаспоры представляет
Трибуна молодого ученого - Наши заслуженные деятели - Объявления - Карта сайта - COVID-19
© Copyright 1998-2024 Все права защищены.
Сайт создан и поддерживается Академической научно-исследовательской компьютерной сетью Армении (ASNET-AM)
Вопросы и предложения можете посылать на электронный адрес webmaster {[ at ]} sci.am