National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Vartan Gregorian
Dr., Professor
COVID-19
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Lindau Nobel Laureate Meeting
Sitemap
Young Scientist Tribune
Լինդա Խաչատրյան

ԵԳԱԾ-ի «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականներին խրախուսման մրցույթի» շահառու

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Մաթեմատիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, Հայկական մաթեմատիկական հանդեսի պատասխանատու խմբագիր Լինդա Խաչատրյանը «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակներում իրականացվող «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականներին խրախուսման մրցույթի» շահառուներից է։

Լինդա Խաչատրյանը մրցույթում շահառու է ճանաչվել «Scimago Journal & Country Ranking (SJR)»-ում ամսագրերի դասակարգման ավելի բարձր քառորդում առաջին անգամ տպագրության համար։ Ներկայացրել է «On the characterization of a finite random field by conditional distribution and its Gibbs form» («Վերջավոր պատահական դաշտի պայմանական բաշխմամբ բնութագրելու և դրա Գիբսյան ձևի մասին») հոդվածը, որը տպագրվել է «Journal of Theoretical Probability»-ում (Տեսական հավանականության հանդես)։ https://doi.org/10.1007/s10959-022-01209-6 Հոդվածի համահեղինակը ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Բորիս Նահապետյանն է։ 

Ո՞րն է Ձեր աշխատանքի գիտական արդյունքը։

- Հոդվածում մենք լուծել ենք վերջավոր պատահական դաշտը պայմանական բաշխումների համակարգով նկարագրելու խնդիրը։ Այս խնդիրը կարևոր է ոչ միայն տեսական տեսանկյունից, այլև հսկայական թվով կիրառումների համար: Հաճախ վիճակագրական տվյալները ներկայացվում են պայմանական հավանականության բաշխումների համակարգի տեսքով: Մասնավորապես, դա տեղի է ունենում մաթեմատիկական վիճակագրական ֆիզիկայի, բժշկության, տնտեսագիտության, պատկերների ճանաչման տեսության և այլ առարկաների խնդիրներում: Լուծված խնդրի կարևորությունն ու դժվարությունը նշել են Բրաունի համալսարանի պրոֆեսոր Ստյուարտ Գեմանը և Ջոն Հոփկինսի համալսարանի պրոֆեսոր Դոնալդ Գեմանն իրենց հայտնի «Stochastic Relaxation, Gibbs Distributions and the Bayesian Restoration of Images» հոդվածում, որն ունի ավելի քան 26 հազար մեջբերում։ Մեր աշխատանքում ցույց է տրված, որ բոլոր պայմանական հավանականությունները Գիբսյան տեսք ունեն: Գիբսի կամ Բոլցման-Գիբսի բանաձևը մաթեմատիկական վիճակագրական ֆիզիկայի հայտնի բանաձև է, որը սահմանում է կապը ֆիզիկական համակարգի տվյալ վիճակի հավանականության և նույն վիճակի էներգիայի միջև: Գիբսի բանաձևն իր կիրառումները գտել է պատկերների ճանաչման տեսությունում, օպտիմալացման և տնտեսագիտության խնդիրներում։ Մեր արդյունքը տրամադրում է մաթեմատիկական հիմնավորում և հիմք Գիբսի բանաձևը տարբեր ոլորտներում կիրառելու համար: Արդյունքները ձեռք են բերվել Բորիս Նահապետյանի և Լիլ համալսարանի պրոֆեսոր Սերգեյ Դաչյանի ավելի վաղ մշակված մեթոդների կիրառմամբ:

Ի՞նչ այլ գիտական աշխատանքներ ունե՞ք։

- 2016 թվականին հրատարակվել է «Հավանական մեթոդները դիսկրետ խնդիրներում» գիրքը, որի համահեղինակն եմ։ Գրախոսվող ամսագրերում ունեմ տպագրված 12 գիտական հոդված, որից 6-ը՝ «Scopus» միջազգային գիտատեղեկատվական շտեմարանի ամսագրերում (http://math.sci.am/member-publications/66)։  

Գերմանիայի Հայդելբերգի համալսարանում

Ինչպե՞ս ընտրեցիք Ձեր մասնագիտությունը։

- Մաթեմատիկայի ուսումնասիրությունն ինձ գրավում է, քանի որ այստեղ բոլոր պնդումներն ապացուցվում են: Իմ հետաքրքրությունը հավանականությունների տեսության նկատմամբ հիմնված է դրա կիրառությունների լայնության վրա: Հավանականությունների տեսության մեթոդները և դրա հիմնական դրույթները գնալով մեծանում են ժամանակակից գիտության կարևոր խնդիրների լուծման գործում։ 

Ի՞նչ մոտիվացիա պետք է լինի, որպեսզի երիտասարդները զբաղվեն գիտությամբ։

- Գիտությամբ զբաղվելու հիմքում հետաքրքրությունն է, թե ինչպես և ինչու է ամեն ինչ աշխատում այսպես և ոչ այլ կերպ: Երիտասարդներին դեպի գիտություն գրավելու համար նրանց պետք է հետաքրքրել։ Դա պետք է լինի դպրոցներում կրթության ուշադրության կենտրոնում: Երեխաներին պետք է սովորեցնել մտածել, համեմատել, գտնել ընդհանուրը և հակառակը, կառուցել ընդհանուր պատկերացում շրջապատող աշխարհի մասին, այլ ոչ թե ստիպել անգիր անել հսկայական թվով փաստեր: Հետո համալսարանում գիտության նկատմամբ հետաքրքրությունը միայն կուժեղանա։ 

Ի՞նչ հատկանիշներ են բնութագրում ժամանակակից գիտնականին։

- Գիտնականը բոլոր ժամանակներում պետք է լինի լի էնտուզիազմով, ազնիվ, ամբողջ նվիրումով աշխատի ի շահ գիտության և հասարակության։ Ինքս կցանկանայի ստանալ արդյունքներ, որոնք օգտակար կլինեն գիտնականների ապագա սերունդների համար։

Ձեր կարծիքը Հայաստանում հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc) համակարգի ներդրման մասին:

- PostDoc համակարգը ենթադրում է երիտասարդ կադրերի մշտական շրջանառություն, իսկ մենք ունենք քիչ թվով երիտասարդ գիտնականներ: Ասպիրանտներին թույլ տալ աշխատել այլ երկրում, անշուշտ, ձեռնտու կլինի, եթե նրանք վերադառնան Հայաստան: Մյուս կողմից՝ կկարողանա՞նք այստեղ պայմաններ ապահովել այլ երկրների երիտասարդ գիտնականների համար, կկարողանա՞նք գրավել նրանց, որ գան Հայաստան աշխատելու։ 

Ինչո՞վ եք զբաղվում աշխատանքից դուրս, ի՞նչ նախասիրություններ ունեք։

- Սիրում եմ կարդալ։ Հետաքրքրությամբ կարդում եմ գիտության և մաթեմատիկայի պատմության և փիլիսոփայության մասին գրքեր։ Վերջերս կարդացած գրքերից կարող եմ նշել Մորիս Քլայնի «Մաթեմատիկա։ Ճշմարտության որոնում»-ը և Հերման Հեսսեի «Ուլունքախաղ»-ը։ Սիրում եմ այցելել դասական երաժշտության համերգների։ Շատ եմ սիրում մեր Օպերայի և բալետի թատրոնը։ 

Ինչպե՞ս եք վերաբերվում արհեստական բանականությանը:

- Արհեստական բանականությունը հիմնված է ալգորիթմների վրա, ինչը բացառում է ստեղծագործական գործընթացը։ Անհնար է ծրագրավորել այնպիսի երևույթներ, ինչպիսիք են ոգեշնչումը, ներըմբռնումը, ինտուիցիան: Եվ այդ պատճառով այն չի կարող փոխարինել մարդուն։ Միևնույն ժամանակ, արհեստական բանականության ստեղծման ճանապարհին զարգացումները տվել են գործնականում շատ օգտակար արդյունքներ, որոնք պետք է օգտագործվեն մարդկային բանականության հետ միասին, այլ ոչ թե դրա փոխարեն:

Մոնիկա Երիցյան


Notices








On April 23, 2024, at 10:30, the Annual General Meeting of NAS RA on the main results of the scientific and scientific-organizational activity of the National Academy of Sciences of the Republic of Armenia for 2023 will be held. The Annual General Meetings of the Divisions of Sciences will be held on April 22 at 10:00

The Institute of Physical Research of NAS of Armenia in collaboration with the IPR Armenia Optica Student Chapter have announced a photo contest entitled "Light through the Eyes of a Photographer" dedicated to the International Day of Light. The registration deadline for the competition is May 1

Ս.թ. ապրիլի 10-ին ժ. 15:00-ին ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում (Բաղրամյան պող., 24) տեղի կունենա սեմինարների շարքի երրորդ հանդիպումը՝ «Հավաքում ենք փաթիլ. ատոմներից դեպի մոլեկուլ և բյուրեղ» խորագրով: Որպես մոդերատոր հանդես կգա անվանի քիմիկոս, SKOLKOVO-ի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր Արտեմ Օհանովը

On April 5 2024, a seminar on the topic "Advanced channeling Technologies: Strong external Electromagnetic fields to guide charged and Neutral Beams" will be held at the conference hall of the NAS RA Presidum which will be presented by professor of the Institute of Nuclear Physics (Italy) Sultan Dabagov

On April 1st 2024, a seminar on the topic "Magnetometry with nuclear spin-polarized 14N in NV centers in diamond" will be held at the conference hall of the RA NAS Presidium which will be presented by professor of the University of Latvia Marcis Auzinsh

The Shirak Center for Armenological Studies of NAS RA is starting to publish the 1 (27) volume of the "Scientific Works" journal for 2024. Priority is given to articles in English and Russian. The deadline for receiving articles is March 1, 2024

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Publications in Press
15/04/2024

Ֆինանսական փոխհատուցում կտրամադրվի գիտական աշխատանքների հրատարակության համար․ նոր կարգ
escs.am
12/04/2024

Մեկնարկել է «Երկակի նշանակության գիտական նախագծեր 2024» մրցույթը
escs.am
12/04/2024

Նոր կարգ՝ ուղղված արշավախմբերի կազմակերպանը, գիտական գործուղման ճանապարհածախսի փոխհատուցմանը
escs.am
11/04/2024

Արցախի՝ աղվանական ներկայացվող կոթողները որևէ կապ չունեն աղվանների և կովկասյան բնիկ հանրույթների հետ․ Monument Watch
news.am
This site has been visited
6 953 019

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  15:46, 19/04/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - COVID-19
Presidium Members - Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions
Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal - Publications in Press
Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents - Young Scientist Tribune
Our Honored Figures - Announcements - Lindau Nobel Laureate Meeting - Sitemap
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am