Национальная академия наук Республики Армения
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Главная страница Об Академии Отделения Организации Члены Связь с нами
Ерванд Зорян
доктор, профессор
COVID-19
Структура
Члены президиума
Документы
Инновационные предложения
Публикации
Фонды
Конференции
Конкурсы
Фотогалерея
Видеогалерея
Веб ресурсы
Другие академии
Газета "Гитутюн"
Журнал "В мире науки"
Публикации в прессе
Анонсы
Юбилеи
Университеты
Новости
Научные результаты
Отдел диаспоры представляет
Трибуна молодого ученого
Наши заслуженные деятели
Объявления
Встреча с Нобелевским лауреатом в Линдау
Карта сайта
Трибуна молодого ученого
Էլյա Սաֆարյան

ԵԳԱԾ-ի «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականներին խրախուսման մրցույթի» շահառու

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտաշխատող Էլյա Սաֆարյանը ճանաչվել է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակներում իրականացվող «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականներին խրախուսման մրցույթի» շահառու։  

Էլյա Սաֆարյանը ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի Հոգեմետ միացությունների սինթեզի լաբորատոիայի կրտսեր գիտաշխատող է, «Իոնական հեղուկների մշակում և կիրառություն» գիտական խմբի անդամ։ Նա մրցույթում շահառու է ճանաչվել «Scimago Journal & Country Ranking (SJR)»-ում ամսագրերի դասակարգման ավելի բարձր քառորդում առաջին անգամ տպագրության համար՝ ներկայացնելով «Synthesis of tetracyclic thienotriazolopyridines based on hydrazine derivatives of fused pyridinethiones» («Քառացիկլիկ թիենոտրիազոլոպիրիդինների սինթեզ՝ հիմնված կոնդենսված պիրիդինթիոնների հիդրազինային ածանցյալների վրա») հոդվածը։ Աշխատանքն իրականացվել է պրոֆեսոր Երվանդ Պարոնիկյանի ղեկավարմամբ՝ գիտաշխատողներ Արփինե Հարությունյանի, Շուշանիկ Դաշյանի, Սուրեն Մամյանի հետ համատեղ։ 

Ո՞րն է Ձեր աշխատանքի գիտական արդյունքը, նորույթը, կարևորությունն ու արդիականությունը:

- Նյարդային համակարգի խանգարումները, հոգեկան անկայուն և սթրեսային վիճակները բերում են ամենատարբեր երևույթների։ Արդի խնդիր է բարենպաստ ազդեցությամբ և քիչ տոքսիկ դեղամիջոցների առկայությունը։ Աշխատանքի գիտական կարևորությունը նեյրոտրոպ ակտիվությամբ նոր դասի քիմիական միացությունների սինթեզն է։ Այս միացությունները, բացի տարբեր ֆունկցիոնալ խմբեր ունենալուց, նոր դասավորությամբ համակարգեր են։ Նման նյութերի հայտնաբերումը և կենսաբանական ակտիվության ուսումնասիրումը հնարավորություն է ընձեռում ավելի արդյունավետ դեղապատրաստուկներ ստանալ։

Աշխատանքում ներկայացված է ալիցիկլիկ և հետերոցիկլիկ կետոնների հիման վրա համակցված պիրիդինթիոնների հիդրազինի ածանցյալների սինթեզի նոր մեթոդ, որի միջոցով ստացվել է գրականության մեջ չնկարագրված նոր հետերոցիկլիկ համակարգ՝ թիենո[2,3-c][1,2,4]տրիազոլո[3,4-a]-2,7-նաֆտիրիդին։ Սինթեզներն ուղղված են նոր կենսաբանորեն ակտիվ միացությունների հայտնաբերմանը, իսկ պիրիդինի ածանցյալններն ինքնին օժտված են կենսաբանական լայն սպեկտրով։

Ի՞նչ նշանակություն ունեն նմանատիպ ծրագրերը երիտասարդ գիտնականների համար:

- Տեսնելով արտասահմանյան մեր գործընկերների լաբորատոր ներուժն ու երիտասարդներին տրվող հնարավորությունները՝ վստահ եմ, որ նմանատիպ ծրագրերը խթանում են գիտության հանդեպ հետաքրքրությունը, նպաստում աշխատանքի որակի լավացմանը և թույլ չեն տալիս հեռանալ գիտությունից։ 

Ինչպե՞ս ընտրեցիք Ձեր մասնագիտությունը, որքանո՞վ է այն արդիական։

- Ես շատ եմ սիրում գիտությունը,  նորը փորձելն ու բացահայտելը, այդ պատճառով դեռ դպրոցական տարիքից հետաքրքրվել եմ քիմիայով։ Զարգացող պետության և հասարակության հիմնասյունը գիտությունն է, իսկ քիմիա գիտությունն աշխարհաքաղաքական այս պայմաններում կարևոր դեր ունի։  Նոր դեղամիջոցների հայտնաբերումն օրգանական և կենսօրգանական քիմիայի զարգացման կարևոր ուղղություններից մեկն է: Հետերոցիկլային միացությունները, մասնավորապես կոնդենսացված պիրիդինային համակարգերը, ցուցաբերում են կենսաբանական տարաբնույթ ակտիվություն և բժշկության մեջ կիրառվող բազմաթիվ դեղամիջոցների հիմք են հանդիսանում։ Ուստի ֆունկցիոնալ տեղակալված կոնդենսված պիրիդինների նոր ածանցյալների սինթեզի պարզ և հարմար մեթոդների մշակումը, դրանց կառուցվածքի և կենսաբանական ակտիվության միջև օրինաչափությունների հաստատումն արդիական խնդիր է։

Ինչպե՞ս եք գնահատում պետության աջակցությունը երիտասարդ գիտնականներին:

- Վերջին տարիներին կա դրական տեղաշարժ պետության կողմից երիտասարդ գիտնականներին աջակցման գործում։ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, ՀՀ Գիտության կոմիտեն և «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիր»-ը նպաստել են դրան և բարեփոխումներ իրականացրել։ Աջակցման ծրագրերը հասանելի են, պետք է երիտասարդներն ակտիվություն ցուցաբերեն, զարգացնեն իրենց ստեղծագործ միտքը, համագործակցեն միմյանց և արտասահմանյան գիտնականների հետ, որպեսզի ունենան էական գիտական արդյունք։

Հայաստանում գիտության զարգացման համար ի՞նչ դերակատարում ունեն «Գիտուժ»-ը և այլ գիտական նախաձեռնությունները: 

- Հայաստանում կան գիտական ենթակառուցվածքների արդիականացման, երիտասարդ գիտնականների գործունեության խթանման և նոր մասնագետների ներգրավման խնդիրներ, որոնց լուծման ճանապարհին տարբեր նախաձեռնությունները, այդ թվում՝ «Գիտուժ»-ը, կարևոր դերակատարում ունեն: «Գիտուժ»-ի շնորհիվ տարբեր ոլորտների գիտնականներ ծանոթանում են այլ բնագավառների խնդիրներին և հիմնահարցերին, համախմբվում են և դրվում է նոր միջմասնագիտական կապերի հիմք։

Ինչո՞վ եք զբաղվում աշխատանքից դուրս։ 

- Նոր լեզուներ եմ սովորում։ 

Կբնութագրեք Ձեզ մեկ նախադասությամբ:

- Հետաքրքրասեր եմ, պատասխանատու, սիրում եմ գիտությունը և իմ աշխատանքը։

Ի՞նչ գրքեր եք կարդում, կնշեք սիրելի ստեղծագործությունը, հեղինակին: 

- Սիրում եմ Րաֆֆու ստեղծագործությունները, հատկապես «Խենթ» վեպը։ Աշխատանքի բերումով հիմնականում կարդում եմ մասնագիտական գրականություն։ 

Ի՞նչն է Ձեզ համար ամենակարևորը կյանքում և գիտության մեջ։ 

- Ամենակարևորը համարում եմ արդարությունը, այդ թվում՝ գիտական արդարությունը։

Ի՞նչ կարգախոսով եք առաջնորդվում:

- Սովորել, բացահայտել, բարձրանալ և չհանձնվել։

Մոնիկա Երիցյան


Анонсы








21 февраля 2024 г. институт языка имени Р. Ачаряна Национальной академии наук Республики Армения приглашает Вас принять участие в международной конференции на тему "Актуальные проблемы изучения и преподавания армянского языка". Конференция состоится в институте языка

Ս.թ. փետրվարի 23-ին ժ. 15:00-ին ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում (Բաղրամյան պող., 24) տեղի կունենա «Չընդհատված ծածկագիր. հայեր» գիտական ֆիլմի ցուցադրությունը և քննարկումը

Ширакский центр арменоведческих исследований НАН РА приступает к выпуску 1 (27) тома журнала "Научные труды" за 2024 год. Приоритет отдается статьям на английском и русском языках. Крайний срок приема статей 1 марта 2024 года

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

28-30-го марта 2024г․ Национальная академия наук РА и Ереванский Государственный Университет проведут международную научную конференцию «Армения как цивилизационный перекресток: историко-культурные связи»

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Публикации в прессе
26/02/2024

«Սևան» ազգային պարկի սոճիները պետք է հատվեն․ ինչ են հայտնաբերել հայ գիտնականները
hetq.am
25/02/2024

Ադրբեջանն ուզում է գինեգործական երկիր դառնալ. թիրախավորել են հայկական սորտերից «Արենի»-ն, «Խնդողնի»-ն
168.am
24/02/2024

Ջրի մաքրման նորարար մեթոդ՝ հայ գիտաշխատողներից
1lurer.am
23/02/2024

Նոր կարգ՝ գիտաշխատողների հավելավճարների տրամադրման համար
gov.am
с 01.01.2005г. сайт посещался
6 854 240

раз
National Academy of Sciences of the Republic of Armenia
Логотип НАН РА (черный, синий)
наверх Сайт последний раз обновлялся:  12:17, 27/02/2024 наверх
Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - Структура - COVID-19
Члены президиума - Документы - Инновационные предложения - Публикации - Фонды - Конференции - Конкурсы
Фотогалерея - Видеогалерея - Веб ресурсы - Другие академии - Газета "Гитутюн" - Журнал "В мире науки" - Публикации в прессе
Анонсы - Юбилеи - Университеты - Новости - Научные результаты - Отдел диаспоры представляет - Трибуна молодого ученого
Наши заслуженные деятели - Объявления - Встреча с Нобелевским лауреатом в Линдау - Карта сайта
© Copyright 1998-2024 Все права защищены.
Сайт создан и поддерживается Академической научно-исследовательской компьютерной сетью Армении (ASNET-AM)
Вопросы и предложения можете посылать на электронный адрес webmaster {[ at ]} sci.am