Национальная академия наук Республики Армения
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Главная страница Об Академии Отделения Организации Члены Связь с нами
Вартан Грегорян
доктор, профессор
COVID-19
Структура
Члены президиума
Документы
Инновационные предложения
Публикации
Фонды
Конференции
Конкурсы
Фотогалерея
Видеогалерея
Веб ресурсы
Другие академии
Газета "Гитутюн"
Журнал "В мире науки"
Публикации в прессе
Анонсы
Юбилеи
Университеты
Новости
Научные результаты
Отдел диаспоры представляет
Трибуна молодого ученого
Наши заслуженные деятели
Объявления
Встреча с Нобелевским лауреатом в Линдау
Карта сайта
Трибуна молодого ученого
Աստղիկ Սողոյան

«Հայկական հումանիտար գիտության հանրայնացումը միջազգային հարթակներում ժամանակի հրամայականն է»

Աստղիկ Սողոյանը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի արտասահմանյան գրականության, գրական կապերի և գրականության տեսության բաժնի գիտաշխատող է, զբաղվում է գրական կապերի ուսումնասիրությամբ: Տարբեր ազգերի գրականությունների համեմատության հարցում օգնում է ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուների իմացությունը: Գիտական տեքստերի մշակման ընթացքում կարևում է տեքստի բնօրինակ լեզվին տիրապետելը: Հարցին, թե ի՛նչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանում գործող գիտնականը համընդհանրացման (գլոբալիզացիա) գործընթացին զուգահեռ, նշում է, որ համընդհանրացման իրողությունից օգտվելու համար առանցքային քայլերից են գիտության արդիականացումը, արտերկրի գիտական կենտրոնների հետ համագործակցությունների խրախուսումը և գիտական արդյունքի միջազգայնացումը:

"Scopus" [1], "WOS" [2] գիտատեղեկատվական շտեմարանները մեծ դռներ են բացում գիտնականների առջև՝ հնարավորություն ստեղծելով գիտական արդյունքը ներկայացնելու լայն գիտական հանրությանը: Հայաստանյան հումանիտար գիտությունը (նաև հայագիտությունը) մեծ մասամբ փակված է հայաստանյան շրջանակներում, բայց դրա միջազգայնացումը ժամանակի հրամայականն է:

- Ի՞նչ հրապարակումներ ունեք միջազգային ամսագրերում:   

- Այս պահին տպագրված է մեկ գիտական հոդված "Nikolay Gogol and Raphael Patkanyan: the Philosophy of Horror" [3] "Web of Science" գիտատեղեկատվական շտեմարանում ընդգրկված ամսագրում: Հոդվածը նվիրված է Ռափայել Պատկանյանի և Նիկոլայ Գոգոլի սարսափ ստեղծագործությունների զուգադրական քննությանը, թե ինչ ազդեցություն են ունեցել ռուս գրողի երկերը հայ հեղինակի աշխարհընկալման և մտածողության վրա, և ինչ կառուցվածքային ու գաղափարաբովանդակային շերտեր է վերցրել Պատկանյանը: Գոգոլի սարսափ ստեղծագործությունները բազմակողմանիորեն ուսումնասիրված են, բայց Պատկանյանի սարսափը ո՛չ ինքնին, ո՛չ էլ ռուս հեղինակի հետ հարաբերության համատեքստում չի դիտարկվել: Խնդրին մասամբ անդրադարձել է միայն գրականագետ Ելենա Ալեքսանյանը: Մեր հոդվածում առաջ քաշված խնդիրները հայագիտության շրջանակում դիտարկվում են առաջին անգամ, և նորից շրջանառության մեջ են դրվում Պատկանյանի՝ վաղուց արդեն մոռացության մատնված գործերը՝ «Խոռթլախ», «Նոր տուն, հին տուն», «Օձի խածած» և այլն, որոնցում գործող անձինք են հայկական բանահյուսության սարսափ կերպարները՝ զոմբի գյոռնափշտիկները, դևերը, փերի «մեզմենե աղեկները», ջիները, հոգիները և այլն: 

- Որքանով տեղյակ եմ, տարին Ձեզ համար հաջողություններով հագեցած է եղել: Մասնակցել եք Ձեր գիտական հետաքրքրությունների շրջանակներում հայտարարված մի շարք մրցույթների  և հաղթող եք ճանաչվել: Որո՞նք են դրանք: 

- Այս տարի առաջին անգամ մասնակցեցի ՀՀ գիտության կոմիտեի կողմից հայտարարված «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2022» մրցույթին, և մեծ հպարտությամբ պետք է նշեմ, որ մեր հետազոտության թեման շահել է [4]: Թեման նվիրված է հայ-իտալական գրական և արվեստագիտական կապերին ու առնչություններին: Այն կոչվում է «Իտալական կլասիցիզﬕ և ռոմանտիզﬕ ազդեցությունը Վենետիկի Մխիթարյանների ստեղծագործությունների և գրքարվեստի վրա (18- 19-րդ դարեր)»:

- Պահանջվող չափանիշների մեջ կա՞ն կետեր, որոնց համապատասխանելը դժվար է կամ ավելի շատ փորձ է պահանջում:

- Ես ինքս նման բնույթի հայտ լրացնում էի առաջին անգամ, բայց պետք է շեշտեմ, որ որևէ առանցքային դժվարության առջև չենք կանգնել: Եթե տիրապետում ես նյութին, կարողանում ես ճիշտ բաշխել ժամանակը, աշխատանքն ու հնարավորությունները, ապա հայտը լրացնելը մեծ ջանքեր չի պահանջում: 

- Ի՞նչ խմբով եք կատարում ուսումնասիրությունը:

- Թեման ուսումնասիրում ենք երկուսով: Խմբի մյուս անդամը ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ասպիրանտ է: Մեր ուսումնասիրության թեման միջգիտակարգային է, ես քննում եմ գրականագիտական հայեցակարգերը, իսկ ինքը՝ արվեստաբանական:

- Թեմայի շրջանակներում ո՞վ է Ձեր գիտական խորհրդատուն արտերկրից: 

- Հայագետ Զարուհի Պողոսյանն [5] է՝ Ֆլորենցիայի համալսարանից (Università degli Studi di Firenze (SAGAS)), ով իր գիտելիքներով և խորհուրդներով ուղեկցելու է մեզ գիտական աշխատանքի ողջ ճանապարհին:

- Ընտրված թեմայի վերաբերյալ կա՞ն մինչ Ձեզ կատարված ուսումնասիրություններ հայաստանյան հեղինակների կողմից:

- Մխիթարյանների գիտագրական գործունեության վերլուծությունն ու արժևորումը սկսվել է դեռևս 1850-ական թվականներից: Խնդրին անդրադարձել են և՛ Հայաստանի, և՛ Սփյուռքի հեղինակները: Մենք փորձում ենք խնդրին նայել ժամանակակից հայացքով՝ կիրառելով տեսական վերջին ձեռքբերումները:

- Որո՞նք են ուսումնասիրության ընթացքում Ձեր առջև դրված խնդիրները:

- Աշխատանքի հիմնական նպատակը չի եղել զուտ արտաքին ընդհանրությունները ցույց տալը կամ ներկայացնելը հնարավոր այն նմանությունները, որոնք առկա են իտալական և Մխիթարյանների հրատարակությունների միջև: Ծրագրի իրականացման նպատակն ավելի խորքային է և վերաբերում է իտալական գրականությունից հայկականի կրած ազդեցությանը և հայ գրականության նույն այդ ստեղծագործությունների թեմաների ազդեցությանը իտալական արվեստի վրա: Մխիթարյանների հրատարակությունների փորագրապատկերները պատրաստել են իտալական վարպետները, սակայն ստեղծվելիք նկարների բովանդակության մասին նրանց պատմել և այդ թեմաներով հայ պատմիչների գործերի հատվածներն են տրամադրել Մխիթարյանները: Ուստի ինչ-որ առումով մեր ուսումնասիրության խնդիրն է նաև հայկական կլասիցիզմից իտալականի կրած ազդեցության ուսումնասիրությունը:

- Խնդրում եմ անդրադառնալ նաև ԱՊՀ երկրների  երիտասարդ գիտնականների «Գիտություն՝ առանց սահմանների» խորագրով միջազգային համաժողովին Ձեր գրանցած հաջողությանը [6]։ 

- «Պահպանելով ժառանգությունը» խորագրով բաժնում, որում ներկայացված էին բոլոր հումանիտար գիտությունները, իմ հոդվածը գրավեց առաջին մրցանակային տեղը: Մեծ պատիվ էր հատկապես, որ համաշխարհային գրականությանը, լեզվաբանությանը, հնէաբանությանը, ձեռագրագիտությանը, պատմությանը, իրավաբանությանը, փիլիսոփայությանը, քաղաքագիտությանը նվիրված հետաքրքիր ու արժեքավոր զեկուցումների կողքին առանձնացավ իմ աշխատանքը՝ նվիրված հայ գրող Խաչատուր Աբովյանի ստեղծագործությանը: 

- Գիտական այլ ի՞նչ թեմաներով եք հետաքրքրված:

- Հիմնական հետաքրքրությունս հայ և համաշխարհային գրական կապերի ուսումնասիրությունն է: Հեղինակ եմ մի շարք հոդվածների, որոնցում Հակոբ Պարոնյանի արձակը քննվել է Շ. Պերրոյի, Գրիմ եղբայրների, Ջ. Թոլքինի ստեղծագործությունների հետ համեմատության համապատկերում, Խ. Աբովյանի ստեղծագործությունը զուգահեռվել է Ջ. Ռոուլինգի «Հարրի Փոթեր» վիպաշարին, Ռ. Պատկանյանի սարսափ երկերը՝ Գոգոլի նույն ժանրի գործերին: Սիրում են հայ գրականությանը նայել «ոչ սովորական» դիտանկյունից:

Հղումներ

  1. Scopus is Elsevier’s abstract and citation database launched in 2004. It covers three types of sources: book series, journals, and trade journals, https://service.elsevier.com/app/answers/detail/a_id/
    15534/supporthub/scopus/#tips
    .
  2. Web of Science is a website that provides subscription-based access to multiple databases that provide comprehensive citation data for many different academic disciplines, https://clarivate.com/webofsciencegroup/solutions/web-of-science/.
  3. Albert Makaryan, Astghik Soghoyan, Haykanush Sharuryan, Nikolay Gogol and Raphael Patkanyan: the Philosophy of Horror, Wisdom, 2022, 3 (2), 112-123, DOI: https://doi.org/10.24234/wisdom.v3i2.784.
  4. «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2022» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը՝ http://scs.am/files/22YR_Winners_list.pdf:
  5. Հայագետ Զարուհի Պողոսյանի հոդվածաշարի էջը “Scopus” գիտատեղեկատվական շտեմարանում՝ https://www.scopus.com/authid/detail.uri?authorId=38261487500:
  6. ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների մասին, որոնք ճանաչվել են «Գիտություն առանց սահմանների» համաժողովի մրցանակակիր՝ https://www.sci.am/m/newsview.php?id=619&langid=3:  

Հերմինե Օհանյան


Анонсы








23 апреля 2024г. в 10:30 в Национальной академии наук Республики Армения состоится годичное oбщее собрание, посвященное основным результатам научной и научно-организационной деятельности Национальной академии наук Республики Армения за 2023 год. Годичные общие собрания отделений наук состоятся 22 апреля в 10.00

Институт физических исследований НАН Армении совместно с IPR Armenia Optica Student Chapter объявляют фотоконкурс под названием "Свет глазами фотографа", посвященный Международному дню света. Последний срок регистрации для участия в конкурсе 1 мая

Ս.թ. ապրիլի 10-ին ժ. 15:00-ին ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում (Բաղրամյան պող., 24) տեղի կունենա սեմինարների շարքի երրորդ հանդիպումը՝ «Հավաքում ենք փաթիլ. ատոմներից դեպի մոլեկուլ և բյուրեղ» խորագրով: Որպես մոդերատոր հանդես կգա անվանի քիմիկոս, SKOLKOVO-ի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր Արտեմ Օհանովը

5-го апреля 2024 года, в 12:00 в зале заседаний Президиума НАН РА состоится семинар на тему "Передовые технологии каналирования. Сильные внешние электромагнитные поля, для направления заряженных и нейтральных лучей", который представит профессор Института ядерной физики Султан Дабагов (Италия)

1-го апреля 2024 года, в 12:00 в зале заседаний Президиума НАН РА состоится семинар на тему "Магнитометрия на основе NV-центров в алмазе с ядерным спин-поляризованным 14N", который представит профессор Латвийского университета Марцис Аузиньш

Ширакский центр арменоведческих исследований НАН РА приступает к выпуску 1 (27) тома журнала "Научные труды" за 2024 год. Приоритет отдается статьям на английском и русском языках. Крайний срок приема статей 1 марта 2024 года

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Публикации в прессе
23/04/2024

Վերջին 3 տարիներին գերատեսչություններից որևէ պատվեր չի իջեցվել Ակադեմիային. ԳԱԱ-ն ամփոփեց 2023 թ. արդյունքները
news.am
19/04/2024

«Ուսումնասիրության արդյունքները կարող են հուսալի հիմք դառնալ Հովհաննես Չեքիջյանի կատարողական գործունեության հետագա հետազոտությունների համար»
aravot.am
19/04/2024

Закон об академии никто не отменял
golosarmenii.am
17/04/2024

«Հաղթանակները չպետք է գլխապտույտ առաջացնեն, իսկ պարտությունները՝ կոտրեն». անվանի գիտնական Արտեմ Օհանովը ԳԱԱ-ում աշակերտներին և ուսանողներին ներկայացրեց «Փաթիլների տեսությունը»
aravot.am
с 01.01.2005г. сайт посещался
6 957 939

раз
National Academy of Sciences of the Republic of Armenia
Логотип НАН РА (черный, синий)
наверх Сайт последний раз обновлялся:  14:41, 25/04/2024 наверх
Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - Структура - COVID-19
Члены президиума - Документы - Инновационные предложения - Публикации - Фонды - Конференции - Конкурсы
Фотогалерея - Видеогалерея - Веб ресурсы - Другие академии - Газета "Гитутюн" - Журнал "В мире науки" - Публикации в прессе
Анонсы - Юбилеи - Университеты - Новости - Научные результаты - Отдел диаспоры представляет - Трибуна молодого ученого
Наши заслуженные деятели - Объявления - Встреча с Нобелевским лауреатом в Линдау - Карта сайта
© Copyright 1998-2024 Все права защищены.
Сайт создан и поддерживается Академической научно-исследовательской компьютерной сетью Армении (ASNET-AM)
Вопросы и предложения можете посылать на электронный адрес webmaster {[ at ]} sci.am