National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Aleksandr Chubaryan
Dr., Professor
COVID-19
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Lindau Nobel Laureate Meeting
Sitemap
Young Scientist Tribune
Արշակ Վարժապետյան

«Նպատակ ունեմ հրապարակվել "Scopus" և "Web of Science" գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված պարբերականներում»

Արշակ Վարժապետյանը ՀՀ ԳԱԱ Մ․Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտ է։ Մասնագիտացումը ֆինանսներ, հաշվապահական հաշվառումն է, գիտական թեման՝ «Դրամավարկային քաղաքականության ազդեցությունը տնտեսության զարգացման վրա»։ Հարցին, թե ինչ լեզուների է տիրապետում.

- Հայերեն, ռուսերեն, անգլերեն։ Մայրենի լեզվից հետո գերադասելի է անգլերենը, քանի որ մասնագիտական որակյալ գրականությունը մեծամասամբ անգլերեն է։

- Ձեր գիտական թեմայի վերաբերյալ կա՞ն մինչ Ձեզ կատարված ուսումնասիրություններ հայաստանյան հեղինակների կողմից:

- Իմ գիտական թեմայի վերաբերյալ հետազոտություններ շատ են իրականացվել մեր հեղինակների կողմից։ Իմ հետազոտությունների հիմքում ես դնում եմ ոչ միայն այդ ուսումնասիրություններն, այլև միջազգային հեղինակավոր հիմնադրամների և միավորումների հրապարակած տվյալները կամ նորույթի սկզբնաղբյուր գրքերը: Այսպիսի օրինակ է «The money supply of the RA, speed of the money circulation and the "Sleep" of the money» հոդվածը [1]։  Այդ հոդվածում առաջ եմ քաշել «Քնող կամ քնած փողեր (“Sleep” of the money)» նոր եզրույթը, իսկ թվաբանական հաշվարկների հիմքում եղել է Իրվին Ֆիշերի գրքերից մեկը [2]: Հոդվածը հրապարակվել էր «ԱՅԼԸՆՏՐԱՆՔ» գիտական հանդեսում, ինչից հետո տեղադրել էի GoogleScholar-ում. մեկ ամսվա ընթացքում այն հայտնվել է Wayback Machine ամերիկյան թվային արխիվում [3]։

- Ի՞նչ այլ նորույթի եք հանգել:

- Հոդվածներս առաջադրում են կա՛մ գիտական նոր եզրույթներ, կա՛մ համապատասխան գիտական արդյունքների կիրառությունների նոր հնարավոր մոտեցումներ և ուղիներ: Օրինակ, ներմուծել եմ «Կապիտալի մկներ կամ Դիվիդենտ կրծողներ», «Կույր բաժնետերեր» եզրույթները, որոնք մինչ այժմ որևէ մեկի կողմից առաջ չեն քաշվել։ Եզրույթները սահմանել եմ «Ֆինանսական ներդրումներն ի հաշիվ «Կապիտալի մկների» («Դիվիդենտ կրծողների») և «Կույր բաժնետերերի»» հոդվածում [4]:

- Ի՞նչ խնդիրներ են լուծում վերոնշյալ նորույթները:

- Նորի վերհանման կարևորության մասին խոսենք նույն հոդվածի օրինակով: Բացահայտել եմ, որ հասույթի տրանսֆորմացումը բաց բաժնետիրական ընկերությունների արժեթղթերն առաջնային շուկայում հրապարակային առաջարկով իրացնելիս (Initial Public Offering՝ IPO) [5] կարող է կազմակերպության աուդիտի ձևափոխված կարծիքի հանգեցնել: Իսկ ավելի պարզ, սա ցույց է տալիս, թե ի՛նչ է հասույթի տրանսֆորմացումը, ի՛նչ ազդեցություն է ունենալու կազմակերպության ֆինանսական վիճակի, բաժնետերերի շահերի, նաև՝ ներդրողների համար մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթի կամ դիվիդենտի չափի և ծավալի վրա։

- Զարգացնելո՞ւ եք միտքը:

- Ներկայում այս հոդվածի մտքերի զարգացման վրա եմ աշխատում: Նպատակ ունեմ այն հրապարակելու "Scopus" [6], "Web of Science" [7] գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված այնպիսի պարբերականում, որտեղ համաշխարհային մակարդակով IPO-ների թողարկմանը և հասույթի տրանսֆորմացմանն անդրադարձող հոդվածներն են։ Իսկ ընդհանրապես, մինչ այս հրապարակել եմ 4 հոդված՝ երկուսը հայերեն և երկուսը անգլերեն լեզուներով։ Ինչպես նշեցի, մեր երկրում իրականացվող ուսումնասիրությունները արտացոլելու համար հղում եմ կատարել հայաստանյան գիտական գրականությանը, իսկ ուսումնասիրվող թեմայի արդիականությունը հիմնավորելու համար ու արդյունքների կիրառելիությունը նշելու համար՝ տվյալ թեմային վերաբերող ոլորտի միջազգային կառույցների փաստաթղթերին։ Դրամավարկային քաղաքականությունն իր ածանցյալներով բավական լայն հորիզոն է, որը ճանաչելու համար պետք է հետազոտել նաև միջազգային ֆինանսները կարգավորող և զարգացնող կառույցները (BIS-ը, IFRS Foundation-ը, IFAC-ը, IMF-ը)։

- Ի՞նչ կարծիք կարող եք հայտնել "Scopus", "Web of Science" գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված հոդվածների ուսումնասիրության վերաբերյալ:

- Այդ հոդվածներն արտացոլում են գիտության վերջին արդյունքները, ուստի դրանց ուսումնասիրությունը կարևոր է արդիական խնդիրների հետազոտման համար։ Այս պահին որոնումների փուլում եմ, զբաղված եմ այնպիսի հեղինակների աշխատանքներ ուսումնասիրելով, որոնց հետ գուցե կարողանամ նաև հոդվածներ հեղինակել այդ շտեմարաններում ընդգրկված պարբերականներում:

Հղումներ

  1. Arshak Varzhapetyan, The money supply of the RA, speed of the money circulation and the "Sleep" of the money, ALTERNATIVE quarterly academic journal, 2022, 193 p., https://bit.ly/3TgE2Yv.
  2. Irving Fisher, The Purchasing Power of Money, its Determination and Relation to Credit, Interest and Crises, THE Macmillan Company, 1920, https://fraser.stlouisfed.org/title/purchasing-power-money-3610.
  3. "Wayback Machine"-ը թվային անվճար արխիվ է` bit.ly/3RW8W7p:
  4. Արշակ Վարժապետյան, Վլադիմիր Հարությունյան, Ֆինանսական ներդրումներն ի հաշիվ «Կապիտալի մկների» («Դիվիդենտ կրծողների») և «Կույր բաժնետերերի», ԱՅԼԸՆՏՐԱՆՔ, 2021թ., 82 էջ, bit.ly/3T0FLSf:
  5. Initial Public Offering (IPO)-ն առաջարկ է, որի ժամանակ ընկերության բաժնետոմսերը վաճառվում են և՛ ինստիտուցիոնալ ներդրողներին, և՛ մանրածախ (անհատ) ներդրողներին: Այս գործընթացով մասնավոր ընկերությունը վերածվում է հանրային ընկերության՝ https://en.wikipedia.org/wiki/Initial_public_offering:
  6. Scopus is Elsevier’s abstract and citation database launched in 2004. It covers three types of sources: book series, journals, and trade journals, https://service.elsevier.com/app/answers/detail/a_id/15534/supporthub/scopus/#tips.
  7. Web of Science is a website that provides subscription-based access to multiple databases that provide comprehensive citation data for many different academic disciplines, https://clarivate.com/webofsciencegroup/solutions/web-of-science/.

Հերմինե Օհանյան


Notices








On April 1st 2024, a seminar on the topic "Magnetometry with nuclear spin-polarized 14N in NV centers in diamond" will be held at the conference hall of the RA NAS Presidium which will be presented by professor of the University of Latvia Marcis Auzinsh

On March 21st at 11:00 the Fundamental Scientific Library of the National Academy of Sciences of the Republic of Armenia will organize an event entitled "Golden Fund of the French Printed Heritage" dedicated to the International Day of Francophonie. The event will take place in the round hall of the presidential building of the National Academy of Sciences

On March 6, 2024 at 15.00 in the Meeting Hall of the National Academy of Sciences of the Republic of Armenia (Baghramyan ave., 24), Artem Badasyan, associate professor of the University of Nova Gorica (Slovenia, EU), will give an invited lecture on the topic "Modeling protein conformations in water: theory and experiment"

The Shirak Center for Armenological Studies of NAS RA is starting to publish the 1 (27) volume of the "Scientific Works" journal for 2024. Priority is given to articles in English and Russian. The deadline for receiving articles is March 1, 2024

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

The international conference "Armenia as a Civilizational Crossroad: Historical and Cultural Ties" is scheduled to take place from March 28 to 30, 2024, organized by the National Academy of Sciences of the Republic of Armenia and Yerevan State University

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Publications in Press
27/03/2024

«Օպերային թատրոնի ստեղծագործական անձնակազմի արածը սխրանք է»
aravot.am
27/03/2024

Կլիմայի փոփոխության ազդեցությունը Հայաստանի ջրային ռեսուրսների վրա
1lurer.am
25/03/2024

Ակադեմիական քաղաքի պարագայում գիտական համակարգի 2/3-ը կկրճատվի
hraparak.am
25/03/2024

Այդ կարգի ցնցումների կարիք ո՛չ երկիրն ունի, ո՛չ էլ մեր գիտությունը
hraparak.am
This site has been visited
6 932 613

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  16:54, 28/03/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - COVID-19
Presidium Members - Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions
Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal - Publications in Press
Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents - Young Scientist Tribune
Our Honored Figures - Announcements - Lindau Nobel Laureate Meeting - Sitemap
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am