Национальная академия наук Республики Армения
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Главная страница Об Академии Отделения Организации Члены Связь с нами
Александр Чубарян
доктор исторических наук, профессор
COVID-19
Структура
Члены президиума
Документы
Инновационные предложения
Публикации
Фонды
Конференции
Конкурсы
Фотогалерея
Видеогалерея
Веб ресурсы
Другие академии
Газета "Гитутюн"
Журнал "В мире науки"
Публикации в прессе
Анонсы
Юбилеи
Университеты
Новости
Научные результаты
Отдел диаспоры представляет
Трибуна молодого ученого
Наши заслуженные деятели
Объявления
Встреча с Нобелевским лауреатом в Линдау
Карта сайта
Трибуна молодого ученого
Սիրանուշ Հովհաննիսյան

«"Scopus", "WOS" շտեմարանների նյութերը ձևային առումով օրինակելի են, իսկ բովանդակային առումով՝ արծարծում են արդիական խնդիրներ»

Սիրանուշ Հովհաննիսյանը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի Կիրառական լեզվաբանության բաժնի գիտաշխատող է: Տիրապետում է ռուսերեն, անգլերեն, իտալերեն (սկսնակ) լեզուներին: Ուսումնասիրում է «Երկլեզվյան միջավայրում ձևավորված անհատի խոսքի առանձնահատկությունները» թեման: Գտնում է, որ գիտական գործունեության ընթացքում պարտադիր է մասնագիտական՝ միջազգային որակներին հաղորդակից լինելը: Անձամբ ինքը փորձում է լեզվաբանության ժամանակակից ուղղությունները [1] հայկական մասնագիտական միջավայրի համար ևս հասանելի դարձնել։

- Համագործակցում եմ Բեռլինի բժշկական դպրոցի հոգեբան, դոկտոր, պրոֆեսոր Միրիամ Գեյդի [2] հետ: Դիտարկում եմ երկլեզվության խնդիրները, գիտափորձ եմ իրականացնում երեք լեզուների` անգլերենի, գերմաներենի, հայերենի հիման վրա:

- Ի՞նչ հետազոտություններ եք իրականացնել Ձեր ընտրած մասնագիտության շրջանակներում: Ի՞նչ հեռանկարներ եք տեսնում:

- Զբաղվում եմ և ցանկանում եմ շարունակել հետազոտությունները [3] նյարդալեզվաբանության, լեզվանշանագիտության, լեզվափիլիսոփայության և կիրառական լեզվաբանության ոլորտներում: Ներկա պահին ուսումնասիրում եմ երկլեզվության խնդիրները և նյարդալեզվաբանական ընդհանուր հարցեր՝ կապված խոսքի ձևավորման և զարգացման հետ։ Մասնագիտական առումով կիրառական լուրջ հեռանկարներ եմ տեսնում նյարդալեզվաբանության բնագավառում ու լեզվաբանության փորձառական այլ ոլորտներում։

- Ձեր գիտական թեմայի վերաբերյալ կա՞ն մինչ Ձեզ կատարված ուսումնասիրություններ հայ հեղինակներից կողմից:  

- Հետազոտությունը կլինիկական լեզվաբանության բնագավառից է․ Հայաստանում տվյալ ոլորտն ինքնին ձևավորված չէ որպես գիտաճյուղ, թեև համաշխարհային գիտական մակարդակով այն ուշադրության կենտրոնում է և լուրջ նվաճումների է հասել։

- Թեմայի շրջանակներում "Scopus"-ի պարբերականներում հրապարկվող ո՞ր ամսագրերի հոդվածներն եք ուսումնասիրում:

- Առաջին հերթին՝ "Clinical Linguistics and Phonetics" [4] պարբերականում ընդգրկված հոդվածները:

- Ինչո՞ւ: 

- Տվյալ պարբերականում հրատարակվող աշխատանքները չափանշային են և՛ թեմատիկ ընդգրկումներով, և՛ ուսումնասիրությունները ներկայացնելու մոտեցումներով: Իսկ պարբերականի վարկանիշը H-գործակցով [5] 53-ի է հասնում:

- Ընդհանրապես, ի՞նչ կարծիքի եք  "Scopus" [6]"Web of science" [7]  գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված վարկանշային պարբերականներում հրապարակվող հոդվածների ուսումնասիրության վերաբերյալ: 

- Նշված բազաներում ընդգրկված նյութերն առնվազն ձևային առումով (գիտական տեսական նյութի ներկայացման ձևաչափի և այլն) օրինակելի են, իսկ բովանդակային առումով՝ ընդգծելի է դրանց մեծամասնության՝ արդիական խնդիրների արծարծումը։

- Ընտրվել եք ՀՀ ԳԱԱ Լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ: Ի՞նչ աշխատանքներ եք նախատեսում:

- Լուրջ աշխատանքներ ծավալելու ձգտում ունենք: Կարևոր է ակտիվ համագործակցությունն ինստիտուտից դուրս գործող երիտասարդ գիտական համայնքների, այլ գիտակրթական կազմակերպությունների պատրաստակամ մեր կոլեգաների, խոստումնալից երիտասարդ մասնագետների հետ: Ընդգծում ենք միջգիտակարգային և միջազգային եղած կապերի զարգացումն ու նորերի հաստատումը:

Նշենք նաև, որ խորհուրդը նոր է ձևավորվում, անելիքները շատ են, բոլորս տեսնում և գիտակցում ենք, որ այժմ մեր ժողովուրդը պատմական բարդ ժամանակահատված է ապրում. դա հուզում է մեր միտքը՝ որպես հայ մարդու, քաղաքացու, մյուս կողմից՝ պարտավորեցնում ավելի ամուր ու միասնական լինելու, իրագործելու մեր մտքի կարողության առավելագույնը:

- Մասնակցելու եք ԱՊՀ պետությունների երիտասարդ գիտնականների «Գիտությունն առանց սահմանների» («Наука без границ») խորագրով համաժողովին: Ի՞նչ զեկույց եք ներկայացնելու:

- Թեմատիկ ուղղվածությունը համատեղում է մարդկային մտքի ու լեզվի զարգացման ամբողջ ընթացքը մարդաբանական լեզվաբանության և կլինիկական լեզվաբանության տեսանկյուններից: Այս զեկուցմամբ ես ակնարկում եմ այն մասին, որ մարդկային հասարակության զարգացման հիմքում առողջ հաղորդակցումն է՝ անկախ տեղեկատվության օտարման ձևից, անկախ լեզվից և ժամանակային պատկանելությունից: Սա իմ ունեցած գիտական զեկուցումների և այլ ուսումնասիրությունների շարքում նվիրականներից մեկն է ինձ համար, քանի որ զուտ գիտական դիտարկում լինելուց բացի՝ այն նաև խորհրդանշական է. մենք առաջին հերթին մարդկային հասարակության անդամներ ենք՝ սկսած նախամարդուց մինչև այսօրվա անհատն՝ առողջ թե անառողջ, լավ թե վատ զարգացած խոսքով ու լեզվական հնարավորություններով, և մեր ամբողջ գործունեությունը ենթադրում է փոխադարձ հարգանք, փոխըմբռնման առնվազն ցանկություն և փոխօգնություն:

Հղումներ

  1. Scimago-ն ցուցադրում է 1996 թ.-ից ի վեր Scopus տվյալների բազայում թվարկված ամսագրերի գործունեությունը: Հղումով ներկայացվում են լեզվաբանության ոլորտի վարկանշային ամսագրերը՝  https://www.scimagojr.com/journalrank.php?category=3310:
  2. Բեռլինի բժշկական դպրոցի հոգեբան, դոկտոր, պրոֆեսոր Միրիամ Գեյդ՝ https://www.medicalschool-berlin.de/hochschule/unser-team/team-fakultaet-naturwissenschaften/professoren/prof-dr-habil-miriam-gade/?fbclid=IwAR2kAM3F3fct1gCfbwKCPmJfJdrvrddg-6Cyq00MO846OAQ_WCo347Ucdqg:
  3. Ս. Հովհաննիսյանի հոդվածների ցանկը Researchgate.net գիտական սոց. հարթակում՝  https://www.researchgate.net/profile/Siranush-Hovhannisyan
  4. Ամսագիրն ընդգրկում է խոսքի և լեզվի խանգարումների և հարակից խնդիրներին առնչվող լեզվաբանական հետազոտությունների արդյունքներ՝ https://www.tandfonline.com/loi/iclp20:
  5. H-գործակիցը  ցուցանիշ է, որը փորձում է չափել գիտնականի կամ պրոֆեսորի հրատարակած աշխատանքների արդյունավետությունն ու ազդեցության գործոնը՝ https://www.scimagojr.com/journalsearch.php?q=14881&tip=sid&clean=0:
  6. Scopus is Elsevier’s abstract and citation database launched in 2004. It covers three types of sources: book series, journals, and trade journals, https://service.elsevier.com/app/answers/detail/a_id/15534/supporthub/scopus/#tips.
  7. Web of Science is a website that provides subscription-based access to multiple databases that provide comprehensive citation data for many different academic disciplines, https://clarivate.com/webofsciencegroup/solutions/web-of-science/.

Հերմինե Օհանյան


Анонсы








1-го апреля 2024 года, в 12:00 в зале заседаний Президиума НАН РА состоится семинар на тему "Магнитометрия на основе NV-центров в алмазе с ядерным спин-поляризованным 14N", который представит профессор Латвийского университета Марцис Аузиньш

21-го марта в 11:00 Фундаментальная научная библиотека НАН РА организует мероприятие под названием "Золотой фонд французского печатного наследия", посвященное Международному дню франкофонии. Мероприятие пройдет в круглом зале президентского здания Национальной академии наук Республики Армения

6-го марта 2024г. в 15.00 в зале заседаний НАН РА (пр. Баграмяна, 24) состоится научный доклад доцента Университета Новой Горицы (Словения, ЕС) Артема Бадасяна на тему "Моделирование конформаций белков в воде: теория и эксперимент"

Ширакский центр арменоведческих исследований НАН РА приступает к выпуску 1 (27) тома журнала "Научные труды" за 2024 год. Приоритет отдается статьям на английском и русском языках. Крайний срок приема статей 1 марта 2024 года

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

28-30-го марта 2024г․ Национальная академия наук РА и Ереванский Государственный Университет проведут международную научную конференцию «Армения как цивилизационный перекресток: историко-культурные связи»

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Публикации в прессе
27/03/2024

«Օպերային թատրոնի ստեղծագործական անձնակազմի արածը սխրանք է»
aravot.am
27/03/2024

Կլիմայի փոփոխության ազդեցությունը Հայաստանի ջրային ռեսուրսների վրա
1lurer.am
25/03/2024

Ակադեմիական քաղաքի պարագայում գիտական համակարգի 2/3-ը կկրճատվի
hraparak.am
25/03/2024

Այդ կարգի ցնցումների կարիք ո՛չ երկիրն ունի, ո՛չ էլ մեր գիտությունը
hraparak.am
с 01.01.2005г. сайт посещался
6 932 677

раз
National Academy of Sciences of the Republic of Armenia
Логотип НАН РА (черный, синий)
наверх Сайт последний раз обновлялся:  16:54, 28/03/2024 наверх
Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - Структура - COVID-19
Члены президиума - Документы - Инновационные предложения - Публикации - Фонды - Конференции - Конкурсы
Фотогалерея - Видеогалерея - Веб ресурсы - Другие академии - Газета "Гитутюн" - Журнал "В мире науки" - Публикации в прессе
Анонсы - Юбилеи - Университеты - Новости - Научные результаты - Отдел диаспоры представляет - Трибуна молодого ученого
Наши заслуженные деятели - Объявления - Встреча с Нобелевским лауреатом в Линдау - Карта сайта
© Copyright 1998-2024 Все права защищены.
Сайт создан и поддерживается Академической научно-исследовательской компьютерной сетью Армении (ASNET-AM)
Вопросы и предложения можете посылать на электронный адрес webmaster {[ at ]} sci.am