ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Արմաիս Ալբերտի Կամալով
Բժշկ.գ.դ., պրոֆեսոր
COVID-19
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում
Կայքի քարտեզ
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Գոհար Սևոյան

«Ուրախ եմ, որ գիտության ոլորտն եմ ընտրել, որտեղ շահը գիտելիքն է»

«‎Սիրում եմ գիտությունն ու բնությունը: Երկուսն էլ կարելի է անվերջ ուսումնասիրել: Գիտությունը միշտ ժամանակակից է, հետաքրքիր, բնությունը՝ սիրուն, ոգեշնչող». ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտաշխատող Գոհար Սևոյան: 

Գոհարը Գեղարքունիքի մարզից է, Վարդենիկից, 28 տարեկան, մասնագիտությամբ՝ կենսաքիմիկոս, հյուսվածքային ինժեներ: Սովորել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում, այնուհետև Երևանի պետական բժշկական համալսարանում՝ կլինիկական լաբորատոր ախտորոշում մասնագիտացմամբ: Ներկայում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտաշխատող է:

 Ո՞վ կամ ի՞նչը Ձեզ ոգեշնչեց զբաղվել գիտությամբ:  

- Գիտակցելով եմ ընտրել այդ ուղին: Հիվանդությունների առաջացման մոլեկուլային մեխանիզմները հասկանալու և բուժման մոդելներ ստեղծելու մեջ մեծ դեր ունի կենսաբանությունն իր ուղղություններով, որոնցից մեկն իմ մասնագիտությունն է: Աշխատանքի ընթացքում ինձ ոգեշնչել է ազնվությունը ոլորտում, որտեղ շահը  գիտելիքն է։ Իսկ երբ հանդիպում ես գիտության նվիրյալների, որոշման մեջ ավելի հաստատակամ ես դառնում։ 

Ձեր սպասելիքներն արդարացվա՞ծ են: 

- Անհավանական սպասելիքներ չեմ ունեցել, փորձել եմ իրականությունից չկտրվելով երազել: Հիմա, ավելի քան այն ժամանակ, ուրախ եմ, որ գիտության ոլորտն եմ ընտրել:  Հույս ունեմ, որ խնդիրներն ու թերությունները կշտկվեն ապագայում:

Եղե՞լ են հիասթափություններ: Ինչպե՞ս եք հաղթահարել դրանք:

- Իհարկե, լինում են, առանց դրանց վերելքները հնարավոր չեն։ Հիասթափությունները շատ կարճ ժամանակով են ինձ այցելում:  Սովորաբար բարդ իրավիճակում փորձում եմ լուծում գտնել, որին հաջորդում է առաջ գնալու մեծ ձգտումը։ 

Ի՞նչ դերակատարում ունեն գիտական նախաձեռնությունները, օրինակ՝ «Գիտուժ»-ը: 

- Գիտական նախաձեռնություններն իրենց գործունեությամբ փաստում են գիտության կարևորությունն ու առաջնահերթությունը։ Գիտության մեջ կարևորում եմ հաղորդակցությունը և համագործակցությունը, ինչի արդյունքում ծնվում են նոր գաղափարներ: Այստեղ կարևոր դերակատարում ունեն  գիտական նախաձեռնությունները:

Կբնութագրեք Ձեզ մեկ նախադասությամբ:

- Մարդ արժեքը խեղաթյուրող բոլոր օրենքների հետ անհաշտ անձ։

Ի՞նչ գրքեր եք կարդում: 

- Նախընտրում եմ պատմական և կենսագրական գրքեր։ Կառանձնացնեմ երկու հեղինակի, ովքեր ինձ համար արժեք են՝ Նժդեհը և Նարեկացին:  

Ի՞նչ կարգախոսով եք առաջնորդվում:

- Կանգ չառնել սովորել և սովորածը ծառայեցնել հայրենիքի շահերին,  ապրել հանուն արժեքների, սկզբունքների։

Մոնիկա Երիցյան


Ազդեր








2022թ.-ի հոկտեմբերի 7-10-ը ՀՀ ԳԱԱ Օրբելու անվ. ֆիզիոլոգիայի ինստիտուտը ԲԻՈ-ՍԻԻ ընկերության հետ համատեղ Երևանում կանցկացնի հոբելյանական գիտաժողով «Կենսապատկերման ժամանակակից մեթոդները ֆիզիոլոգիայում և բժշկագիտության մեջ», նվիրված Լ.Ա. Օրբելի ծննդյան 140-ամյակին

ՀՀ ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի հետ համագործակցության շրջանակներում 2022թ.-ի սեպտեմբերի 22-ին, ժամը 16:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում «New insights into pathomechanisms of genetic skin fragility» թեմայով զեկուցումով հանդես կգա Շվեյցարիայի Ֆրիբուրգի համալսարանի պրոֆեսոր Յորն Դենգելը

2022թ.-ի սեպտեմբերի 14-16-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը Աշտարակում անց է կացնում «Լազերային Ֆիզիկա 2022» միջազգային գիտաժողովը: Մանրամասներին կարելի է ծանոթանալ http://ipr.sci.am/lp/ կայքում

2022թ.-ի սեպտեմբերի 12-16-ը ՀՀ ԳԱԱ Վ.Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը Բյուրականում անց է կացնում 8-րդ Բյուրականյան միջազգային ամառային դպրոց (8BISS) երիտասարդ աստղագետների համար: Մանրամասներին կարելի է ծանոթանալ http://www.bao.am կայքում

Ս.թ. սեպտեմբերի 2-ին, ժամը 11:00-ին, ՀՀ ԳԱԱ նիստերի կլոր դահլիճում (Մարշալ Բաղրամյան պող. 24) տեղի կունենա ՌԳԱ քիմիայի և նյութերի մասին գիտության բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի տեղակալ, ք.գ.դ. Մալեև Վիկտոր Իվանի «Կոբալտ (III)-ի մետաղ-տեմպլանտնային կոմպլեքսները որպես ջրածնական կապերի դոնորական ֆունկցիաներով կատալիզատորներ» և ՌԳԱ Ա.Նեսմեյանովի անվ. էլեմենտօրգանական միացությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, ք.գ.թ. Լարիոնով Վլադիմիր Անատոլիի «Նոր սինթետիկ մոտեցումներ դժվարանցանելի և գործնականորեն կարևոր էնանտիոմերմաքուր ամինաթթուների ստացման համար» թեմաներով գիտական զեկուցումները

ԵՄ-բիզնեսի համար նախաձեռնության «Նորարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում Գերմանական միջազգային համագործակցության ընկերության և «Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համագործակցությամբ հայտարարվում է «Հորիզոն Եվրոպա» ԵՄ շրջանակային ծրագրի հայաստանյան հնարավոր մասնակիցների նախագծերի նախապատրաստման աջակցության ծրագրի մեկնարկը

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը հայտարարում են «Լավագույն գիտական աշխատանք» մրցույթ երիտասարդ գիտնականների համար

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2022 году

ՀՀ կառավարությունը հաստատել է 2022 թվականին իրականացվելիք գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերը

Աջակցություն պոտենցիալ հայ դիմորդներին` «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանկներում նախագծերի առաջարկների մշակման համար

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
28/09/2022

Պատերազմից հետո ո՛չ ժամանակ ունենք, ո՛չ շռայլություն. ռազմավարական որոշումներ են պետք. Սյուզաննա Շամախյան
168.am
26/09/2022

NEWS.am Tech. նոր նախագիծ նորարարությունների եւ գիտության մասին
news.am
26/09/2022

Մարսն այլ մոլորակ ունենալու մեր ամենամոտ հնարավորությունն է․ բացառիկ հարցազրույց լուսնագնաց Չարլի Դյուքի հետ
armenpress.am
23/09/2022

Կմշակվեն գյուղատնտեսական հողերում ռադիոնուկլիդների ակտիվության մակարդակների տարածաբաշխման քարտեզներ
hy.armradio.am
Կայքը հաճախել են
6 278 929

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:27, 30/09/2022 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - COVID-19
Նախագահության անդամներ - Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ
Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես - Հրապարակումներ մամուլում
Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է - Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները - Հայտարարություններ - Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2022 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: