National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Vartan Gregorian
Dr., Professor
COVID-19
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Lindau Nobel Laureate Meeting
Sitemap
Young Scientist Tribune
Սեդա Տիգրանյան

«Միջազգային մակարդակում մրցունակ գիտական արդյունք ստեղծելու համար կարևոր է արևմտյան հետազոտողների հոդվածների ուսումնասիրումը»

Սեդա Տիգրանյանը ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտ է: Աղբյուրագիտական հետազոտություններ է իրականացնում 13-14-րդ դարերում իսլամական հասարակության ներսում տեղի ունեցած գործընթացների ու զարգացումների վերաբերյալ: Ուսումնասիրությունն օգտակար է համարում նաև ներկայում Հայաստանի հարակից պետություններում քաղաքական իսլամի դրսևորումների գնահատման տեսանկյունից։

Սեդա Տիգրանյանն իր հոդվածներում անդրադառնում է Հիսուս Քրիստոսի կերպարին [1] մուսուլմանական  միջնադարյան աղբյուրներում: Իսլամական սկզբնաղբյուրներն են՝ Ղուրանը, հադիսները, իսկ միջնադարյան մուսուլմանական աղբյուրներից առանձնացնում է Իբն Թայմիայի «Քիթաբ ալ-Ջավաբ» [2] աշխատությունը։ Ձգտելով աղբյուրի համակողմանի ուսումնասիրության՝ իր առջև նպատակ է դրել՝ թեմային վերաբերող գիտական աշխատանքներն ուսումնասիրելիս հիմնականում օգտվել ո՛չ միայն և ո՛չ այնքան խորհրդային շրջանի աշխատություններից, որքան արևմտյան հետազոտողների հոդվածներից, որոնք տեղ են գտել միջազգային վարկանշային ամսագրերում։

Իբն Թայմիայի և նրա աշխատանքների ուսումնասիրման [3] տեսանկյունից կցանկանայի առանձնացնել Նոթինգհեմի համալսարանի պրոֆեսոր Ջոն Հուվերի [4] անունը, ով զբաղվում է իսլամական գիտություններով [5]: Ուսումնասիրում է Իբն Թայմիայի գործունեությունը, աստվածաբանական և փիլիսոփայական հայացքները, դրանց դերը իսլամի պատմության մեջ, ինչպես նաև նրա գաղափարների ազդեցությունը նոր և նորագույն շրջանում, դրանց իրականացման դրսևորումները։

- Անհրաժե՞շտ է արդյոք հետազոտության ընթացքում "Scopus" [6]"Web of Science" [7] գիտատեղեկատվական շտեմարաններում հաշվառվող ամսագրերի [8] հոդվածներով առաջնորդվելը:

- Խիստ անհրաժեշտ է: Միջազգային մակարդակում մրցունակ գիտական արդյունք ստեղծելու համար կարևոր է արևմտյան աղբյուրների ուսումնասիրումը։ 

- Ինչո՞ւ է կարևոր հոդվածներ հրապարակել վերոնշյալ պարբերականներում:

- Մեզ համար ցավոտ, կենսական կարևորություն ունեցող հարցերը գիտության լույսի ներքո աշխարհին ներկայացնելու համար:

- Ի՞նչ հնարավորություններ կբացվեն հայագիտական մտքի համար:

- Միջազգայնացնելու, իսկ արդյունքների կիրառելիության դեպքում՝ Հայաստանում գիտությունը ներդրումների համար գրավիչ դարձնելու։ Կարևոր է համապատասխանել ժամանակակից աշխարհի գիտական չափանիշներին, նպաստել արտերկրի գիտնականների հետ սերտ համագործակցության հաստատմանը:

- Հայաստանյան ի՞նչ աղբյուրներ եք ուսումնասիրել Ձեր հոդվածները գրելիս:

- Լուսաբանվող խնդիրների ու հարցերի վերաբերյալ հայաստանյան աղբյուրներում համապարփակ աշխատություններ չկան, սակայն հարկ է նշել, որ հայ արևելագիտությունը բազմիցս անդրադարձել է իսլամի քաղաքական, գաղափարական, մշակութային, սոցիալական առումներին: Ուստի իմ հետազոտություններն իրականացնելիս ուսումնասիրել եմ արաբագետներ Նիկոլայ Հովհաննիսյանի, Դավիթ Հովհաննիսյանի, Արաքս Փաշայանի, Հայկ Քոչարյանի, Սարգիս Գրիգորյանի, Սոնա Տոնիկյանի և այլոց աշխատանքները: Նաև հետևում եմ «Բուն» գիտամշակութային հիմնադրամի կազմակերպած և հետաքրքրություններիս շրջանակներին առնչվող քննարկումներին, հաղորդումներին, ուսումնական տեսաշարերին։

- Գիտեք անգլերեն, ռուսերեն, արաբերեն, թուրքերեն (սկսնակ): Նպատակ ունեք նաև գերմաներեն սովորելու: Կարո՞ղ եք օրինակով ցույց տալ, թե ինչ առավելություն է տալիս օտար լեզուների իմացությունը: 

- 2020թ. փետրվարին գիտաճանաչողական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում էի։ Վերադառնալիս օդանավում ծանոթացա արաբ գործարարի՝ Աբդուլ Սալամի հետ, ով առաջին անգամ էր գալիս Հայաստան։ Զրուցում էինք արաբերենով, ես՝ գրական, նա՝ բարբառով։ Հաշվի առնելով գրական արաբերենի և բարբառային ճյուղերի տարբերությունները՝ մեկնելուց առաջ ուսումնասիրել էի այդ երկրի բարբառը, սովորել միայն այդ բարբառում կիրառվող բառերը, ուստի զրույցի ընթացքում ինքս էլ չնկատեցի, թե ինչպես գրական լեզվից անցում կատարեցի բարբառին։Նշեմ, որ մոտ երեք ժամ տևած զրույցը լեզվական հաղորդակցության առումով օգտակարությամբ հավասար էր մեկ ամսվա լեզվի պրակտիկ դասընթացի։ Ինչ վերաբերում է զրույցի բովանդակությանը, դարձյալ շահեցի, քանի որ խոսում էինք իսլամի և քրիստոնեության, մուսուլմանների կրոնական ընկալումների, իսլամի ներսում տեղ գտած տարբեր ուղղությունների, քրիստոնյա և մուսուլման աստվածաբանների՝ դեռ միջնադարից սկսած դավանաբանական վեճերի մասին: Հաջողված զրույցից, ավելի ճիշտ է ասել՝ բանավեճից հետո զրուցակիցս դրական կարծիք արտահայտեց և հաստատեց, որ անպայման Հայաստանում ներդրում է անելու։

- Ինչո՞ւ է կարևոր թեկուզ կարճաժամկետ ուսումնառությունն արտերկրում:

- Վերոնշյալ եռօրյա այցի ընթացքում եղել եմ Մասդար և Խալիֆա համալսարաններում, ծանոթացել գիտական տարբեր ոլորտներում արձանագրված առաջընթացին ու ձեռքբերումներին։ Ճանաչողական բնույթից զատ այցն ինձ համար մասնագիտական և լեզվական պրակտիկայի առումով մեծ կարևորություն ուներ։ Արաբական երկրում գտնվելը, մշակույթին, միջավայրին հաղորդակից լինելը, լեզվակիրների հետ անմիջական շփումը ինձ համար  ոչ միայն մասնագիտական անգնահատելի փորձ էր և հաղորդակցման հմտությունները հարստացնելու միջոց, այլև մեծ հաճույք ու բավականություն։ Օտար լեզու սովորելիս պրակտիկ գիտելիքներ ձեռք բերելու, տվյալ լեզվական հանրույթին հատուկ լեզվամտածողության յուրահատկությունները հասկանալու առումով խիստ կարևոր է համապատասխան երկրում ուսումնառությունը։ Իմ պարագայում այն կարճաժամկետ էր, բայց շատ հագեցած:

- Կներկայացնե՞ք Ձեր մանկավարժական գործունեությունը:

- Սկսել եմ դասավանդել Հայ-ռուսական համալսարանում սույն թվականի փետրվարի 7-ից։ Կարդացվող դասընթացներն են հանրալեզվաբանություն, բառագիտություն, արաբերենի ոճաբանություն, քննադատական մտածողության զարգացում։ Ձգտում եմ անել հնարավորինը, որպեսզի իմ ուսանողներին զինեմ մասնագիտական գիտելիքներով, հմտություններով ու կարողություններով: Փորձում եմ նրանց ապահովել ոչ միայն տեսական, այլև պրակտիկ գիտելիքներով, նպաստել, որ ուսանողները լինեն քննադատաբար մտածող մասնագետներ, կարողանան ճիշտ աշխատել իրենց ձեռք բերած մասնագիտական գիտելիքների հետ՝ հետագայում գիտական ժառանգությունը կիրառական նշանակություն ունեցող արդյունքով համալրելու համար։

- Կապված հետագա աշխատանքային գործունեության հետ՝ ի՞նչ նպատակներ ու հետաքրքրություններ ունեք:

- Ծրագրում եմ հետազոտություններ կատարել նոր և նորագույն ժամանակներում իսլամական աշխարհում տեղի ունեցող գործընթացների ուղղությամբ: Մեր տարածաշրջանի համար սա արդիական հարց է: Այս կտրվածքով միջազգային հարաբերությունների ուսումնասիրությանը կնպաստեն իսլամագիտության, միջնադարում արաբամուսուլմանական քաղաքակրթության վերաբերյալ իմ հետազոտությունները։ Զուգահեռ սովորելու եմ նաև ծրագրավորում։ Հնարավոր է՝ երկու մասնագիտություններից ծնվեն նոր գաղափարներ, կատարվեն միջգիտակարգային հետազոտություններ։

Հղումներ

  1. Սեդա Տիգրանյան, «Իսան և «Սուրբ Երրորդության» դավանանքը Ղուրանում և Սուննայում», Արաբագիտական ուսումնասիրություններ, 2019թ․, http://publications.ysu.am/wp-content/uploads/2019/12/S.Tigranyan.pdf:
  2. Սեդա Տիգրանյան, «Քրիստոսի աստվածային էության և «Սուրբ Երրորդության» դավանանքի մերժումը Իբն Թայմիայի (1263-1328) «Քիթաբ ալ-ջավաբ» աշխատության օրինակով», Արևելագիտության հարցեր, 2021թ․, http://publications.ysu.am/wp-content/uploads/2022/02/3Ar_Tigranyan-S.pdf .
  3. Jon Hoover, "Law, Justice, and Grace: Ibn Taymiyya (d. 728/1328)on the Gospel’s Relation to the Torah", University of Nottingham, United Kingdom, https://er.ceres.rub.de/index.php/ER/article/view/9466/9000?fbclid=IwAR3LFGC7nb6BvI63-jb-E8erpJl3P2-33cwkhGd3s-_Dnk15PL78uPMbYT0.
  4. Jon Hoover, University of Nottingham, Department of Theology and Religious Studies, Faculty of Arts, Associate Professor of Islamic Studies, https://www.nottingham.ac.uk/humanities/departments/theology-
    and-religious-studies/people/jon.hooverfbclid=IwAR2vj2wzzvEjeQRF2GZKbdPfEwTBaVfMBsHr1foa
    E0tyNnVdWGKP63Sw3ak
    .
  5. Jon  Hoover, "Islamic  Universalism: Ibn Qayyim al-Jawziyya’s SalafiDeliberations on the Duration of Hell-Fire", The Near East School of TheologyBeirut, Lebanon, January 2009, https://onlinelibrary.wiley.com/doi/epdf/10.1111/j.1478-1913.2009.01260.x?fbclid=IwAR2EY6yTztNMe4XUeR0rEz-l-54lunG1u1V-ZQwedoIZfubWcyNJghxyYKo.
  6. Scopus is Elsevier’s abstract and citation database launched in 2004. It covers three types of sources: book series, journals, and trade journals, https://service.elsevier.com/app/answers/detail/a_id/15534/supporthub/scopus/#tips.
  7. Web of Science is a website that provides subscription-based access to multiple databases that provide comprehensive citation data for many different academic disciplines, https://clarivate.com/webofsciencegroup/solutions/web-of-science/.
  8. "Scimago"-ն ցուցադրում է 1996թ.-ից ի վեր "Scopus" տվյալների բազայում թվարկված ամսագրերի գործունեությունը: Ապահովում է ազատ հասանելիություն, ներկայացնում է երկրների հրապարակումների վարկանիշները, https://www.scimagojr.com/journalrank.php?fbclid=IwAR2FYXQ_8CJCvbAQu2ldI6E2bXqPNsyT6B50WFEFVO5LfHOBGuAsCCFKPeM:

Հերմինե Օհանյան


Notices








On April 23, 2024, at 10:30, the Annual General Meeting of NAS RA on the main results of the scientific and scientific-organizational activity of the National Academy of Sciences of the Republic of Armenia for 2023 will be held. The Annual General Meetings of the Divisions of Sciences will be held on April 22 at 10:00

The Institute of Physical Research of NAS of Armenia in collaboration with the IPR Armenia Optica Student Chapter have announced a photo contest entitled "Light through the Eyes of a Photographer" dedicated to the International Day of Light. The registration deadline for the competition is May 1

Ս.թ. ապրիլի 10-ին ժ. 15:00-ին ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում (Բաղրամյան պող., 24) տեղի կունենա սեմինարների շարքի երրորդ հանդիպումը՝ «Հավաքում ենք փաթիլ. ատոմներից դեպի մոլեկուլ և բյուրեղ» խորագրով: Որպես մոդերատոր հանդես կգա անվանի քիմիկոս, SKOLKOVO-ի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր Արտեմ Օհանովը

On April 5 2024, a seminar on the topic "Advanced channeling Technologies: Strong external Electromagnetic fields to guide charged and Neutral Beams" will be held at the conference hall of the NAS RA Presidum which will be presented by professor of the Institute of Nuclear Physics (Italy) Sultan Dabagov

On April 1st 2024, a seminar on the topic "Magnetometry with nuclear spin-polarized 14N in NV centers in diamond" will be held at the conference hall of the RA NAS Presidium which will be presented by professor of the University of Latvia Marcis Auzinsh

The Shirak Center for Armenological Studies of NAS RA is starting to publish the 1 (27) volume of the "Scientific Works" journal for 2024. Priority is given to articles in English and Russian. The deadline for receiving articles is March 1, 2024

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Publications in Press
23/04/2024

Վերջին 3 տարիներին գերատեսչություններից որևէ պատվեր չի իջեցվել Ակադեմիային. ԳԱԱ-ն ամփոփեց 2023 թ. արդյունքները
news.am
19/04/2024

«Ուսումնասիրության արդյունքները կարող են հուսալի հիմք դառնալ Հովհաննես Չեքիջյանի կատարողական գործունեության հետագա հետազոտությունների համար»
aravot.am
19/04/2024

Закон об академии никто не отменял
golosarmenii.am
17/04/2024

«Հաղթանակները չպետք է գլխապտույտ առաջացնեն, իսկ պարտությունները՝ կոտրեն». անվանի գիտնական Արտեմ Օհանովը ԳԱԱ-ում աշակերտներին և ուսանողներին ներկայացրեց «Փաթիլների տեսությունը» Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2024/04/11/1411734/ © 1998 - 2024 Առավոտ – Լուրեր Հայաստանից
aravot.am
This site has been visited
6 958 089

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  16:57, 25/04/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - COVID-19
Presidium Members - Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions
Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal - Publications in Press
Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents - Young Scientist Tribune
Our Honored Figures - Announcements - Lindau Nobel Laureate Meeting - Sitemap
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am