Национальная академия наук Республики Армения
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Главная страница Об Академии Отделения Организации Члены Связь с нами
Вартан Грегорян
доктор, профессор
COVID-19
Структура
Члены президиума
Документы
Инновационные предложения
Публикации
Фонды
Конференции
Конкурсы
Фотогалерея
Видеогалерея
Веб ресурсы
Другие академии
Газета "Гитутюн"
Журнал "В мире науки"
Публикации в прессе
Анонсы
Юбилеи
Университеты
Новости
Научные результаты
Отдел диаспоры представляет
Трибуна молодого ученого
Наши заслуженные деятели
Объявления
Встреча с Нобелевским лауреатом в Линдау
Карта сайта
Трибуна молодого ученого
Աստղիկ Կուզանյան

«Գիտնականը պետք է մասնակից լինի երկրի անվտանգության խնդիրների լուծմանը»

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Աստղիկ Կուզանյանի կարգախոսն է. «Երբեք մի ասա երբեք և ցանկության դեպքում կարող ես հասնել նպատակիդ»:

Աստղիկ Կուզանյանը Երևանից է, 33 տարեկան, մասնագիտությամբ՝ ֆիզիկոս: Սովորել է Երևանի պետական համալսարանի Ռադիոֆիզիկայի ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի աստիճան, այնուհետև ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի Ռադիոտեխնիկայի և կապի ամբիոնում՝ ստանալով մագիստրոսի աստիճան: Եղել է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի հայցորդ և ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի աստիճան «Լազերային ֆիզիկա» մասնագիտությամբ։ Ներկայում Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում հետդոկտորանտ է և ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող: 

Աստղիկը 33 գիտական հրապարակումների համահեղինակ է: Համագործակցում է Ռուսաստանի Դաշնության Աբրամ Ֆեոդորովիչ Իոֆֆեի անվան ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտի, ԱՄՆ-ի Չապմանի համալսարանի, Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի, Վրաստանի Տեխնիկական համալսարանի հետ: 
Ինչպե՞ս ընտրեցիք այս մասնագիտությունը, Ձեր սպասելիքներն արդարացվա՞ծ են:
- Ծնողներս աշխատում են Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում: Ես մեծացել եմ ինստիտուտի գիտավանում, գիտական միջավայրում, մանկուց եղել եմ ինստիտուտի լաբորատորիաներում, և հենց այդ տարիքից են առաջացել հետաքրքրությունն ու սերը ֆիզիկայի հանդեպ։ Ես գիտական աշխատանքը պատկերացնում էի որպես իդեալական աշխատանք, գիտնականներին՝ իդեալական մարդիկ, բայց կյանքն իդեալական չէ։


Ձեր ստացած ո՞ր գիտական արդյունքն է ամենակարևորը և ինչո՞ւ: 

- Մեր գիտական թիմի՝ իմ մասնակությամբ ստացված ամենակարևոր արդյունքը, ըստ իս, միաֆոտոն ջերմաէլեկտրական դետեկտորի տվիչի արդյունավետ կառուցվածքի մշակումն է համակարգչային մոդելավորման եղանակով, որը հիմք է հանդիսանում ռեալ դետեկտորի ստեղծման համար։ Փորձարարական եղանակով սարք ստանալը շատ երկար և թանկ գործընթաց է, քանի որ օպտիմալ  կառուցվածքին հանգելու համար անհրաժեշտ է փոփոխել բաղադրիչ նյութերը, չափսերը, ստացման եղանակները և այլն։ Համակարգչային մոդելավորումը թույլ է տալիս  մշակել անհրաժեշտ չափորոշիչներով  սարք և հետագայում, սարքի փորձարկումների ընթացքում աննշան փոփոխություններից հետո, ստանալ անհրաժեշտ արդյունքը։Նաև կարևորում եմ ավելի կիրառական նշանակություն ունեցող մեկ այլ արդյունք՝ լազերային փոշենստեցման եղանակով մեծաչափ, համասեռ բարակ թաղանթների ստացման և թիրախի արդյունավետ կիրառման մեթոդների մշակումը։ Լազերային փոշենստեցման եղանակը հաճախ կիրառվում է բազմաբաղադրիչ նյութերի թաղանթների փոշենստեցման համար, որպեսզի ապահովվի տարրային բաղադրության և հաստության համասեռությունը, ինչը մի փոքր բարդ է մեծաչափ թաղանթների դեպքում։ Մեր գիտական թիմի կողմից առաջարկվել է խնդրի լուծման մի քանի տարբերակ։ Շատ տարածված եղանակներում հիմնականում հնարավոր է լինում օգտագործել թիրախի ծավալի 60-70%-ը, իսկ եթե դրանք թանկարժեք են, ապա արտադրության դեպքում կրում են ֆինանսական մեծ կորուստներ: Այսպիսով, առաջանում է թիրախի արդյունավետ օգտագործման խնդիրը, որի լուծումը ևս առաջարկվել է։ 

Ըստ Ձեզ, որո՞նք են Հայաստանում գիտության զարգացման համար առաջնահերթ քայլերը:

- Գիտության կարևորության գիտակցումը և գնահատումը պետական և հանրային մակարդակներում: Պետք է շեշտը դնել բարձր տեխնոլոգիական զարգացման վրա: Մեր պետության անվտանգության՝ ռազմական, տնտեսական, մշակութային խնդիրներ լուծողը կամ առնվազն լուծումներ առաջարկողը պետք է լինեն գիտնականները:Առաջնահերթ քայլերից է նաև գիտության հանդեպ հետաքրքրության առաջացումն առնվազն դպրոցական տարիքից, կրթության որակի բարելավումը, կրթական և գիտական կառույցների սերտ համագործակցությունը բոլոր օղակներում: Գիտության ֆինանսավորման ավելացումը՝ ներգրավելով պետական, Հայաստանի և սփյուռքի մասնավոր ընկերությունների, հիմնադրամների հնարավորություններն ու ռեսուրսները, գիտահետազոտական կազմակերպությունների նյութատեխնիկական բազայի թարմացումը: 


Որո՞նք են Հայաստանում գիտության զարգացման ռեսուրսները: 

- Հայաստանում գիտության զարգացման գլխավոր ռեսուրսը գիտնականներն են, ովքեր արդեն կայացած են իրենց ոլորտում, ունեն մեծ փորձ և ցանկություն այդ ամենը փոխանցելու երիտասարդներին: Ես ինձ կարող եմ համարել բախտավոր մարդ, քանի որ հայտվել եմ այնպիսի միջավայրում, որտեղ իմ ավագ գործընկերներն ինձ աջակցել են ամեն հարցում, կիսվել իրենց գիտելիքներով, մտքերով, իրենց հարուստ փորձի հիման վրա սովորեցրել յուրաքանչյուր սարքի հետ աշխատելու նրբությունները, լսել և հաշվի առել իմ կարծիքը, քննարկել ստացված արդյունքները, հետագա պլանները և ցույց տվել ուղղություն։ Այս ամենն ես շատ եմ կարևորում և գնահատում։ Երբ համալսարանը նոր ավարտած, հիմնականում միայն տեսական գիտելիքներով հայտնվում ես լաբորատորիայում, առանց աջակցության շատ բարդ է արագ արդյունք ստանալ, իսկ արդյունքի բացակայությունը կարող է հանգեցնել խորը հիասթափության։ Ես իմ գործընկերների շնորհիվ կարողացել եմ խուսափել այդ հիասթափությունից և միշտ լսել եմ ոգևորող խոսքեր։

Ի՞նչ նոր տեխնոլոգիաներ եք կիրառում Ձեր ոլորտում, ինչ է պետք անել Հայաստանում բարձր տեխնոլոգիաները զարգացնելու համար: 

- Հայաստանում բարձր տեխնոլոգիաները զարգացնելու համար պետք է բարձրացնել կրթության մակարդակը, ընդլայնել ազգային և միջազգային համագործակցությունները, աջակցել նախագծերի իրականացմանն անձնային և պետական մակարդակով։Մեր հետազոտությունների մի մասում կիրառում ենք համակարգչային մոդելավորումը, որը լայն և մատչելի հնարավորություններ է ընձեռում հետազոտությունների համար։ Փորձարարական մասում օգտագործում ենք լաբորատորիայում առկա համեմատաբար նոր սարքերը՝ տեսածրող էլեկտրոկտրոնային մանրադիտակ, զգայուն պրոֆիլաչափ, ցածր ջերմաստիճանային չափումներ ապահովող կրիոստատ և այլն։ 

Ինչպե՞ս է պետք բարձրացնել գիտության ոլորտի, գիտնականի վարկանիշը: 

- Առաջնահերթ պետք է հանրայնացնել գիտությունը, հանրամատչելի հոդվածներ հրապարակել, լայնորեն օգտագործել սոցիալական ցանցերը և հաղորդումներ պատրաստել՝ ցույց տալու հասարակության լայն շերտերին, որ Հայաստանում կա գիտություն, մարդիկ աշխատում են, ունեն լավ և հետաքրքիր արդյունքներ։ Մյուս կարևոր փաստը՝ պետության կողմից գիտնականին գնահատելն է, պատշաճ վարձատրելը: Եթե ոլորտի մասնագետը ստանում է միջին աշխատավարձից ցածր, թվում է, որ այդ մասնագետը և իր արած աշխատանքը պետք չեն պետությանը։ Կցանկանայի, որ ավելի շատ երիտասարդներ ներգրավեին գիտության մեջ, ստեղծվեին պայմաններ նրանց արդյունավետ աշխատանքի համար:  


Ինչպե՞ս եք տեսնում ԲՈՒՀ-եր և ԳԱԱ համագործակցությունը: 

- Իմ կարծիքով՝ համագործակցությունն ակտիվ չէ, շատ քիչ ուսանողներ են գալիս ինստիտուտներ ուսանողական տարիներին։ 

Հայաստանում գիտությունն ինչպե՞ս կարող է հետաքրքիր դառնալ ներդրումների համար: 

- Դա երկար և բարդ գործընթաց է։ Ըստ իս՝ առաջին քայլը պետք է լինի գիտության և գիտնականի վարկանիշի բարձրացումը, որից հետո թիրախային ուղղությունների ընտրությունը և կիրառական արդյունքների ստացումը։ 

Ի՞նչ է անհրաժեշտ երիտասարդ գիտնականին գիտությամբ զբաղվելու համար: 

- Առաջինը՝ լավ ղեկավար, ով կկարողանա ապահովել արդիական և հետաքրքիր հետազոտություն, մասնագիտական զարգացման հեռանկար, ինչպես նաև համապատասխան աշխատավարձ։ 

Ըստ Ձեզ, ի՞նչն է խոչընդոտում գիտության զարգացմանը Հայաստանում: 

- Անտարբերությունը ոլորտի հանդեպ առաջնահերթ պետության, ապա հասարակության կողմից։ Ցավոք, մարդիկ, ովքեր հետաքրքրված են և կարևորում են Հայաստանի գիտության գոյությունը և զարգացումը, շատ փոքր տոկոս են կազմում մեր հասարակության և կառավարության մեջ։ 

Ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանում հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc) համակարգի ներդրմանը:

- Շատ լավ: Իմ փորձից ելնելով կարող եմ վստահ ասել, որ այս համակարգը հնարավորություն կտա ներգրավել ավելի շատ երիտասարդների և ոչ միայն Հայաստանից։  


Ինչպե՞ս եք գնահատում «Գիտուժ»-ի գործունեությունը:

- Շատ բարձր եմ գնահատում «Գիտուժ»-ի գործունեությունը: Հետևում եմ և վստահ եմ, որ հաջողությունների են հասնելու։ 

Ձեր ոլորտում գրագողություն կա՞: 

- Ամբողջ աշխարհն է պայքարում գրագողության դեմ, որն առկա է գրեթե բոլոր ոլորտներում: Մեր աշխատանքների հետ կապված չեմ նկատել գրագողության կամ առանց հղում տալու արդյունքներն օգտագործելու դեպք։ 

Իսկ գենդերային անհավասարության խնդիր: 

- Ես Հայաստանում չեմ առնչվել նման խնդրի։

Ի՞նչ նախասիրություններ ունեք, ինչո՞վ եք զբաղվում ազատ ժամանակ:

- Սիրում եմ ճանապարհորդել։ Ազատ ժամանակս աշխատում եմ անցկացնել բնության գրկում կամ երաժշտություն եմ լսում, ֆիլմեր դիտում։


Анонсы








Институт физических исследований НАН Армении совместно с IPR Armenia Optica Student Chapter объявляют фотоконкурс под названием "Свет глазами фотографа", посвященный Международному дню света. Последний срок регистрации для участия в конкурсе 1 мая

Ս.թ. ապրիլի 10-ին ժ. 15:00-ին ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում (Բաղրամյան պող., 24) տեղի կունենա սեմինարների շարքի երրորդ հանդիպումը՝ «Հավաքում ենք փաթիլ. ատոմներից դեպի մոլեկուլ և բյուրեղ» խորագրով: Որպես մոդերատոր հանդես կգա անվանի քիմիկոս, SKOLKOVO-ի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր Արտեմ Օհանովը

5-го апреля 2024 года, в 12:00 в зале заседаний Президиума НАН РА состоится семинар на тему "Передовые технологии каналирования. Сильные внешние электромагнитные поля, для направления заряженных и нейтральных лучей", который представит профессор Института ядерной физики Султан Дабагов (Италия)

1-го апреля 2024 года, в 12:00 в зале заседаний Президиума НАН РА состоится семинар на тему "Магнитометрия на основе NV-центров в алмазе с ядерным спин-поляризованным 14N", который представит профессор Латвийского университета Марцис Аузиньш

Ширакский центр арменоведческих исследований НАН РА приступает к выпуску 1 (27) тома журнала "Научные труды" за 2024 год. Приоритет отдается статьям на английском и русском языках. Крайний срок приема статей 1 марта 2024 года

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Публикации в прессе
15/04/2024

Ֆինանսական փոխհատուցում կտրամադրվի գիտական աշխատանքների հրատարակության համար․ նոր կարգ
escs.am
12/04/2024

Մեկնարկել է «Երկակի նշանակության գիտական նախագծեր 2024» մրցույթը
escs.am
12/04/2024

Նոր կարգ՝ ուղղված արշավախմբերի կազմակերպանը, գիտական գործուղման ճանապարհածախսի փոխհատուցմանը
hesc.am
11/04/2024

Արցախի՝ աղվանական ներկայացվող կոթողները որևէ կապ չունեն աղվանների և կովկասյան բնիկ հանրույթների հետ․ Monument Watch
news.am
с 01.01.2005г. сайт посещался
6 950 683

раз
National Academy of Sciences of the Republic of Armenia
Логотип НАН РА (черный, синий)
наверх Сайт последний раз обновлялся:  18:55, 16/04/2024 наверх
Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - Структура - COVID-19
Члены президиума - Документы - Инновационные предложения - Публикации - Фонды - Конференции - Конкурсы
Фотогалерея - Видеогалерея - Веб ресурсы - Другие академии - Газета "Гитутюн" - Журнал "В мире науки" - Публикации в прессе
Анонсы - Юбилеи - Университеты - Новости - Научные результаты - Отдел диаспоры представляет - Трибуна молодого ученого
Наши заслуженные деятели - Объявления - Встреча с Нобелевским лауреатом в Линдау - Карта сайта
© Copyright 1998-2024 Все права защищены.
Сайт создан и поддерживается Академической научно-исследовательской компьютерной сетью Армении (ASNET-AM)
Вопросы и предложения можете посылать на электронный адрес webmaster {[ at ]} sci.am