National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Aleksandr Chubaryan
Dr., Professor
COVID-19
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Lindau Nobel Laureate Meeting
Sitemap
Young Scientist Tribune
Հենրիկ Խաչատրյան

«Առաջնագծի կամավորը՝ գիտության մեջ»

Հենրիկ Խաչատրյանը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող է։ Առաջին դեպքն է, երբ չեմ կողմնորոշվում՝ երիտասարդ գիտնականին նկարագրելիս խոսքը սկսել նրա գիտական մոտեցումներից, թե՝ այդ գիտական մոտեցումները թողնել վերջում և նախ խոսել սկզբունքային հարցերից, որոնք նա արծարծել է մեր զրույցի ընթացքում: Իրեն ուղղված բոլոր հարցերը երկրի զարգացման հնարավոր հեռանկարների մասին էին, բայց պատասխաններն առաջին հերթին մեր կորցրածի մասին են:

2020թ.-ի պատերազմի մասնակից է: Ծանր մարտական ուղի է անցել. ընկերների կորուստը, նրանց ինքնազոհությունն ու պատերազմի ելքը երբեմն չեն թողնում հայացքն ապագային սևեռել.

- Կամավորագրվեցի, այլ կերպ ապրել չէի կարողանա: Մասնակցեցի երկու փուլով։ Սկզբում Կենտրոնի երկրապահ կամավորականների հետ Ջրականի [1] հատվածում. կեսից հետ ենք եկել՝ ավտոբուսները ռմբակոծվում էին և անհնար էր առաջ գնալ,- լռություն. մտքերը հավաքում է,- չեմ հիասթափվել և ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի հետ 25.10.2020թ.-ին կրկին մեկնել եմ Արցախ՝ Մատաղիս [2]։ Վերադարձել եմ 20.11.2020թ.-ին։

Խոսքի յուրաքանչյուր հնչյունի մեջ ծայրահեղ լարվածություն էր, և երբ խնդրեցի հուշերից առանձնացնել մեկը, լռություն տիրեց: Որոշել էր իր ապրածից և ոչ մի պահով չկիսվել: Պատերազմն իր համար չի ավարտվել. այն տեղափոխվել է գիտության ճակատ: 

Գիտության ճակատում առանձնացնում է այն կետերը, որոնք մեզ պետք է ամրացնեն՝ կանխելու և/կամ պատրաստվելու հնարավոր պատերազմներին.

- Գիտության բոլոր ճյուղերում բեկումնային ճեղքում իրականացնելը պետք է լինի պետական դոկտրին, իսկ գիտատեխնիկական ոլորտի վերափոխումը՝ հրատապ։ Պետք է հասնել ռազմարդյունաբերության զարգացման և բանակի արդիականացման։

Զուգահեռ անհրաժեշտ է համարում երիտասարդ գիտական կադրերի պատրաստումն՝ առանձնացնելով հայագիտության ոլորտը։ Հենրիկը մայրենիից (նաև` գրաբար) զատ տիրապետում է անգլերեն [3], ռուսերեն, լեհերեն, պարսկերեն լեզուներին։ Աշխարհին հասկանալի երկիր լինելու համար անհրաժեշտ է համարում հայագիտական արդյունքի ներկայացումը միջազգային վարկանշային պարբերականներում [4] անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն լեզուներով: Գտնում է, որ դա է եվրոպական, ամերիկյան, և ո՛չ միայն վերջիններիս, գիտական լսարանին մեր պատմության առանցքային խնդիրները ներկայացնելու միակ միջոցը:

- Պատրաստվում եմ ամերիկյան "Journal of Historical Geography" [5] պարբերականին ներկայացնել հոդված, որտեղ լինելու է նախարարական Հայաստանի քարտեզը։ Սա հեռանկար կարող է բացել թե՛ ճանաչման, թե՛ համագործակցության համար։ Քարտեզագրության և պատմաաշխարհագրական բնույթի հրապարակումներ իրականացնելով նշված պարբերականներում՝ միջազգային ասպարեզում առավել տեսանելի և հիմնավորված կդարձնենք մեր պահանջատիրության խնդիրը [6]։

Դեռևս ասպիրանտական տարիներին ուսումնասիրել է «Հայաստանի վարչական կառուցվածքն ու իրավական կարգավիճակը 387-630 թթ.» [7] գիտական թեման։ Նպատակադրել է ստեղծել քարտեզագրական կենտրոն՝ ներգրավելով մասնագետների։ Գտնում է, որ պատմագիտական յուրաքանչյուր թեմա ուսումնասիրելիս և արդյունքը հոդվածի տեսքով հրապարակելիս կարևոր է քարտեզի առկայությունը։

- Պատմական աշխարհագրությունը և համապատասխան քարտեզագրումը հումանիտար գիտություն մաս կազմող պատմությանը մոտեցնում է ճշգրիտ գիտության ոլորտին՝ նրան դարձնելով վստահելի և կիրառելի։ Յուրաքանչյուր գավառի և նահանգի պատմությունն ուսումնասիրելիս անհրաժեշտ է դրա մանրակրկիտ քարտեզագրումը: Դա թույլ է տալիս պատկերացում կազմել նյութական մշակույթի, ժողովրդագրական պատկերի, պետական ու վարչական սահմանների վերաբերյալ, և ըստ այդմ՝ դրանց կեղծման դեմ հանդես եկողներին տալ հստակ և ծանրակշիռ փաստարկներ։ Կարևոր են ոչ թե գունազարդ ու գծային, այլ՝ գեոդեզիական, ճշգրիտ ֆիզիկական տեղեկություններ պարունակող քարտեզները։

Հղումներ

  1. Ջրական (նաև`Մեխակավան, ադրբ.` Ջաբրայիլ), բնակավայր Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, https://hy.wikipedia.org/wiki/Ջրական:
  2. Մատաղիս, գյուղ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում։ 2020 թ.-ի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ, https://hy.wikipedia.org/wiki/Մատաղիս:
  3. Henrik Khachatryan, Administrative and legal status of Armenian marzpanate in 428-630S, Լրաբեր, 2020, թիվ 1, էջ 144-157, https://artsakhlib.am/wp-content/uploads/2020/08/Henrik-Khachatryan-Administrative-and-Legal-Status-of-Armenian-Marzpanate-in-428-630s.pdf։
  4. Scimago-ն ցուցադրում է 1999 թ.-ից ի վեր Scopus-ի բազայում ընդգրկված ամսագրերի տվյալները: Ապահովում է ազատ հասանելիություն, ներկայացնում է երկրների հրապարակումների վարկանիշները, https://www.scimagojr.com/journalrank.php:
  5. "Journal of Historical Geography"-ը հրապարակում է հոդվածներ պատմական աշխարհագրության բոլոր ասպեկտների մասին, https://www.sciencedirect.com/journal/journal-of-historical-geography:
  6. United Armenia, History of the claims, https://en.wikipedia.org/wiki/United_Armenia#Territories_claimed.
  7. Հենրիկ Խաչատրյան, Մարզպանական Հայաստանի վարչաիրավական վիճակը 428-630-ական թթ., Հայոց պատմություն, հ. II գիրք առաջին, Երևան, 2018, էջ 406-414, https://artsakhlib.am/wp-content/uploads/2019/09/Հենրիկ-Խաչատրյան-Մարզպանական-Հայաստանի-կառավարման-համակարգը.pdf:

    Հերմինե Օհանյան

Notices








On April 1st 2024, a seminar on the topic "Magnetometry with nuclear spin-polarized 14N in NV centers in diamond" will be held at the conference hall of the RA NAS Presidium which will be presented by professor of the University of Latvia Marcis Auzinsh

On March 21st at 11:00 the Fundamental Scientific Library of the National Academy of Sciences of the Republic of Armenia will organize an event entitled "Golden Fund of the French Printed Heritage" dedicated to the International Day of Francophonie. The event will take place in the round hall of the presidential building of the National Academy of Sciences

On March 6, 2024 at 15.00 in the Meeting Hall of the National Academy of Sciences of the Republic of Armenia (Baghramyan ave., 24), Artem Badasyan, associate professor of the University of Nova Gorica (Slovenia, EU), will give an invited lecture on the topic "Modeling protein conformations in water: theory and experiment"

The Shirak Center for Armenological Studies of NAS RA is starting to publish the 1 (27) volume of the "Scientific Works" journal for 2024. Priority is given to articles in English and Russian. The deadline for receiving articles is March 1, 2024

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

The international conference "Armenia as a Civilizational Crossroad: Historical and Cultural Ties" is scheduled to take place from March 28 to 30, 2024, organized by the National Academy of Sciences of the Republic of Armenia and Yerevan State University

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Publications in Press
27/03/2024

«Օպերային թատրոնի ստեղծագործական անձնակազմի արածը սխրանք է»
aravot.am
27/03/2024

Կլիմայի փոփոխության ազդեցությունը Հայաստանի ջրային ռեսուրսների վրա
1lurer.am
25/03/2024

Ակադեմիական քաղաքի պարագայում գիտական համակարգի 2/3-ը կկրճատվի
hraparak.am
25/03/2024

Այդ կարգի ցնցումների կարիք ո՛չ երկիրն ունի, ո՛չ էլ մեր գիտությունը
hraparak.am
This site has been visited
6 932 911

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  10:39, 29/03/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - COVID-19
Presidium Members - Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions
Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal - Publications in Press
Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents - Young Scientist Tribune
Our Honored Figures - Announcements - Lindau Nobel Laureate Meeting - Sitemap
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am