Национальная академия наук Республики Армения
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Главная страница Об Академии Отделения Организации Члены Связь с нами
Армен Юрьевич Казарян
д.и., профессор
COVID-19
Структура
Члены президиума
Документы
Инновационные предложения
Публикации
Фонды
Конференции
Конкурсы
Фотогалерея
Видеогалерея
Веб ресурсы
Другие академии
Газета "Гитутюн"
Журнал "В мире науки"
Публикации в прессе
Анонсы
Юбилеи
Университеты
Новости
Научные результаты
Отдел диаспоры представляет
Трибуна молодого ученого
Наши заслуженные деятели
Объявления
Встреча с Нобелевским лауреатом в Линдау
Карта сайта
Трибуна молодого ученого
Նունե Մխիթարյան

«Այսօրվա զարգացած գիտությունը մեր վաղվա հզոր պետության գրավականն է»

   ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի երիտասարդ գիտնական Նունե Մխիթարյան. «Այսօրվա զարգացած գիտությունը մեր վաղվա հզոր պետության գրավականն է: Նպաստելով գիտության զարգացմանն այսօր՝ մենք մեր ապագան ենք կառուցում։ Պետք է հավատալ, վստահել և օգնել գիտնականին»։ 

   Նունե Մխիթարյանը Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղից է, 28 տարեկան, մասնագիտությամբ՝ ֆիզիկոս: Սովորել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի  ֆիզիկայի բաժնում: Ներկայում ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտ է՝ Ֆրանսիայի Լորենի համալսարանի հետ համատեղությամբ: Աշխատում է Հայկական պետական մանկավարժական համալսարանի քվանտային էլեկտրոնիկայի և ինտեգրալային օպտիկայի նոր նյութերի լաբորատորիայում որպես կրտսեր գիտաշխատող:

   Ձեր ստացած ո՞ր գիտական արդյունքն է ամենակարևորը և ինչո՞ւ:

   Երիտասարդ գիտնականների համար յուրաքանչյուր գիտական արդյունք, տպագրված աշխատանք արժեքավոր է: Ներկայում պատրաստում եմ ատենախոսական աշխատանք «Tm3+ իոններով լեգիրված լիթիումի նիոբատի հենքի վրա ժամանակակից քվանտային էլեկտրոնիկայի և ֆոտոնիկայի համար նոր նյութերի ստացումը և հետազոտումը» թեմայով: Աշխատանքի նպատակն է Tm3+  իոններով լեգիրված լիթիումի նիոբատի (LN) ծավալային և մանրաթելային բյուրեղների հենքի վրա ստանալ նոր նյութ օպտիկական հովացման, կոմպակտ լազերային համակարգերի համար, որում լազերային ճառագայթի գեներացմանը զուգընթաց կարող է իրականանալ համակարգի ինքնահովացում և ճառագայթի հաճախության ինքնակրկնապատկում և քվանտային հիշողության սարքերի համար: Աշխատանքի հիմնական  խնդիրներն են մշակել օպտիմալ պայմաններ նանո- և միկրոկառուցվածքով նոմինալ մաքուր և Tm3+  խառնուրդային իոններով լեգիրված LN-ի բովախառնուրդների, ծավալային և մանրաթելային բյուրեղների համար և ստանալ այդ նյութերը,  հետազոտել ստացված բյուրեղների ոչ գծային օպտիկական, ֆոտոռեֆրակտիվ, կառուցվածքային, էլեկտրաֆիզիկական և սպեկտրադիտական հատկությունները, բացահայտել այդ նյութերի կիրառման հնարավորությունները ֆոտոնիկական, լազերային, այդ թվում՝ լազերային հովացնող և ինքնահովացվող հեռահաղորդակցության համակարգերում:

   Ըստ ձեզ, որո՞նք են գիտության զարգացման առաջնահերթությունները:
  
   Գիտության զարգացման համար պետք է ստեղծվեն նպաստավոր պայմաններ՝ սկսած ֆինանսավորումից մինչև լաբորատորիաների զինում ժամանակակից սարքավորումներով: Մինչև վերջերս նվազ ֆինանսավորմամբ գիտությունը զարգացել է: Այն արդյունքը, որը տեսնում ենք այսօր, տարիների աշխատանք է: Այդուհանդերձ, իրական կիրառական արդյունք տեսնելու համար  պետք է տևական և հետևողական աշխատանք ոլորտում: Գիտության զարգացումն առանց համագործակցության անհնար է պատկերացնել։ Որքան էլ կարևոր են միջազգային համագործակցությունները, այնուամենայնիվ, պետք է հանրապետության ներսում ստեղծել ամուր կապեր՝ հատկապես գիտահետազոտական ինստիտուտների միջև: Ողջունելի կլիներ համատեղ հետազոտությունների իրականացումը, որը մեծապես կնպաստեր գիտական մտքի և փորձի փոխանակմանը:

 
                 Տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնի (ICTP) գիտաժողով, Իտալիա, 2017թ.

   Որո՞նք են գիտության զարգացման ռեսուրսները:
 
   Գիտությունը երկրին սնող կենսական անոթներից է։ Պետք է զարգացնել գիտությունը, և գլխավոր քայլերն են գիտության պատշաճ ֆինանսավորումն ու մոտիվացիան:  Ի ուրախություն բոլորիս, 2022 թվականի հունվար ամսից գիտության ֆինանսավորումը զգալի կավելանա, սակայն այսքան տարիների բացը լրացնել մեկ տարում անհնար է։ Արդյունք տեսնելու համար այս գործընթացը պետք է տևական լինի: Մյուսը և ոչ պակաս կարևոր ռեսուրսը՝ երիտասարդ կադրերի համալրումն է։ Երիտասարդ կադրերի պակասը նկատվում է բոլոր գիտահետազոտական ինստիտուտներում: Այժմ լուրջ քայլեր են արվում  հնարավորինս մեծ թվով երիտասարդների ոլորտ ներգրավելու համար, և դա պետք է լինի շարունակական:

   Ի՞նչն է ազդում գիտության վարկանիշի վրա և ինչպե՞ս է պետք բարձրացնել այն:

   Հանրության  շրջանում գիտնականի աշխատանքի վերաբերյալ պատկերացում կազմելու համար պետք է վերականգնել գիտնականի հեղինակությունը, որին մեծապես կնպաստի պետության մոտեցումը գիտնականի նկատմամբ: Պետք է գնահատվի գիտնականի աշխատանքը և՛ համապատասխան ֆինանսավորմամբ,  և՛ ներկայացմամբ: Դպրոցներում կարելի է կազմակերպել ամենամսյա զեկուցումներ գիտության ձեռքբերումների և հայտնի գիտնականների գործունեության մասին։ Ցանկալի կլինի կազմակերպել երիտասարդ գիտնականների հետ հանդիպումներ, որոնք պարբերական բնույթ կկրեն: Սեփական օրինակով  և ձեռքբերումներով երիտասարդ գիտնականները կարող են հետաքրքրություն առաջացնել աշակերտների շրջանում: Դպրոցները ևս պետք է շահագրգռված լինեն նման միջոցառումների կազմակերպման հարցում:


   Եթե ունենայիք համապատասխան լծակներ, ի՞նչ բարեփոխումներ կսկսեիք գիտության ոլորտում:

   Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին կտրուկ նվազել է բնագիտական ուղղություններով դիմորդների թիվը և գիտահետազոտական ինստիտուտներում  երիտասարդ գիտաշխատողների թիվը: Խնդիրը շատ ավելի խորքային է: Պետք է սկսել կրթական համակարգում լուրջ բարեփոխումներից, օրինակ, ԲՈՒՀ-երում բնագիտական մասնագիտությունների գծով կրթաթոշակների ավելացում և այլն:
 
   Ինչպե՞ս պետք է համագործակցեն ԲՈՒՀ-երը և ԳԱԱ համակարգի կազմակերպությունները:

   ԲՈՒՀ-երի և  ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների միջև կապը պետք  է շատ սերտ լինի։ Կարծում եմ, պետք է մշտապես կազմակերպվեն գիտական սեմինարներ, գիտաժողովներ, որոնց պարտադիր մասնակցություն կունենան նաև ուսանողները։ Պետք է հնարավորինս նպաստել ուսանողների ներգրավվածությանը: Օրինակ, հստակ պահանջ լինի, որ մագիստրոսական թեզերը որպես հոդված տպագրվեն կամ զեկուցմամբ հանդես գան տեղական, միջազգային  գիտաժողովներում:


   Հայաստանում գիտությունն ինչպե՞ս կարող է հետաքրքիր դառնալ ներդրումների համար:

   Պետությունը պետք է օգնի գիտությանը, գիտությունն էլ իր հերթին պետք է նպաստի պետության զարգացմանը: Հենց դա է իր կոչումը: Պետք է կարողանալ մրցունակ լինել, և, ըստ այդմ, կստեղծվեն հնարավորություններ նաև ներդրումների համար:

   Հայաստանում ի՞նչ հեռանկարներ կան կիրառական գիտության զարգացման համար:

   Կիրառական գիտության զարգացման համար անհրաժեշտ է պետության կողմից պատշաճ ուշադրություն և համապատասխան իրավական դաշտի ստեղծում, որը կնպաստի նաև ներդրումներին:

   Ի՞նչ է անհրաժեշտ երիտասարդ գիտնականին գիտությամբ զբաղվելու համար:

   Գիտությունը չի սիրում ծույլերին: Երիտասարդ գիտնականը պետք է լինի աշխատասեր, նպատակասլաց, համառ, կարողանա բացահայտել կարևոր և խորքային հարցերը իր ոլորտում: Երիտասարդ գիտնականին, առաջին հերթին,   անհրաժեշտ է նյութատեխնիկական բազա, մոտիվացիա և համարժեք ֆինանսական միջոցներ: Կարծում եմ, սրանք են այն հիմնական նախադրյալները, որոնք պետք են գիտության մեջ առաջ գնալու համար:
Ըստ ձեզ, ի՞նչն է խոչընդոտում գիտության զարգացմանը Հայաստանում: 
Հայաստանում գիտության զարգացմանը մեծապես խոչընդոտում է տարբեր գիտահետազոտական ինստիտուտների միջև համագործակցության պակասը և տեղական, և միջազգային մասշտաբներով, սակավ ֆինանսական միջոցները, անհրաժեշտ սարքավորումների պակասը, նյութատեխնիկական բազան ամբողջությամբ թարմացման կարիք ունի։ Հայ գիտնականները, աշխատելով 90-ականների սարքավորումներով, լուրջ գիտական արդյունքներ են գրանցում, որոնք միջազգային հանրության ուշադրությանն են արժանանում։  Անհրաժեշտ ապահովվածության դեպքում ավելի մրցունակ կլինենք։

   Ի՞նչ խոչընդոտներ կան կոնկրետ ձեր ոլորտում:
 
   Մեր ոլորտում հիմնական խնդիրը նյութատեխնիկական բազայի թարմացումն է:

 

Ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանում հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc) համակարգի ներդրմանը:

PostDoc-ը շատ լավ հնարավորություն է երիտասարդների  համար, մոտիվացիա է առաջ գնալու:

Ինչպե՞ս եք գնահատում «Գիտուժ»-ի գործունեությունը:

«Գիտուժ» նախաձեռնության շնորհիվ մենք ամեն օր տարբեր հարթակներից լսում ենք գիտության զարգացման, ոլորտում առկա խնդիրների, գիտնականների ձեռքբերումների մասին և այլն։ «Գիտուժ»-ի շնորհիվ գիտությունը և գիտնականը ուշադրության կենտրոնում են։ «Գիտուժ» -ը միավորում է գիտությամբ հետաքրքրված և գիտությամբ զբաղվող մարդկանց: Ուրախությամբ պետք է նշենք, որ նախաձեռնությունն արդեն նկատելի արդյունք է  տալիս։

   Ձեր ոլորտում գրագողություն կա՞:

   Ճշգրիտ գիտությունների ոլորտում գրագողությունն այդքան էլ հաճախ չի հանդիպում:
  
   Իսկ գենդերային անհավասարության խնդիր:
 
   Ի ուրախություն մեզ, գիտության ոլորտում, առհասարակ  մեր երկրում գենդերային անհավասարության խնդիր չկա:
 
   Նունե, ի՞նչ կարգախոսով եք առաջնորդվում:

   Այսօրվա զարգացած գիտությունը մեր վաղվա հզոր պետության գրավականն է: Մի շարք երկրների փորձը պետք է որպես օրինակ վերցնել: Նպաստելով գիտության զարգացմանն այսօր՝ մենք մեր ապագան ենք կառուցում։ Պետք է հավատալ, վստահել և օգնել գիտնականին։

    Մոնիկա Երիցյան


Анонсы








13-17 февраля 2023г., в Ереване будет проведен комплекс мероприятий поддержки подготовки заявок по программе "Горизонт Европа" и индивидуальные консультации экспертов

В апреле - мае 2023 года «Международный инновационный центр нанотехнологий СНГ» (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств-участников СНГ и Объединенного института ядерных исследований проводит очередную Стажировку молодых ученых и специалистов стран СНГ в Дубне продолжительностью 30 дней

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2023 году

31-я Международная конференция Центра функционального питания пройдет в Матенадаране с 29 сентября по 1 октября 2023 года (в очной форме с возможностью виртуального общения). На конференции соберутся эксперты в области медицины, биологии и пищевой промышленности

Սույն թվականի դեկտեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտում (Մարշալ Բաղրամյան 24/4) տեղի կունենա «Իրանական մշակութային ժառանգությունը Հարավային Կովկասում» խորագրով աշխատաժողով

В рамках проекта EU4Business "Инновационный туризм и развитие технологий для Армении", который реализуется Немецкой корпорацией международного сотрудничества (GIZ), совместно с Фондом "Центр содействия научному и инновационному партнерству" (SIPAC) объявляют о начале раунда поддержки армянским ученым в разработке предложений для подачи заявок в рамках программы "Горизонт Европа" - крупнейшей рамочной программы ЕС

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը հայտարարում են «Լավագույն գիտական աշխատանք» մրցույթ երիտասարդ գիտնականների համար

ՀՀ կառավարությունը հաստատել է 2022 թվականին իրականացվելիք գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերը

Поддержка по разработке предложений для подачи заявок в рамках программы Горизонт Европа

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Публикации в прессе
23/03/2023

Գիտությունը և կրթությունը պետք է ավելի սերտ համագործակցեն․ «Դպրություն»
hy.armradio.am
23/03/2023

Եթե երիտասարդների մոտ գիտության հանդեպ ձգտում կա, նշանակում է՝ այդ երկրի համար ապագա կա․ Ելենա Նիկողոսյան
ankakh.com
22/03/2023

Հայ գիտական համայնքը՝ միջազգային ամսագրերում․ գիտական աստիճանաշնորհման նոր կարգը
factor.am
22/03/2023

ԳԱԱ-ում կստեղծվի երիտասարդների խրախուսման ֆոնդ
hraparak.am
с 01.01.2005г. сайт посещался
6 456 293

раз
National Academy of Sciences of the Republic of Armenia
Логотип НАН РА (черный, синий)
наверх Сайт последний раз обновлялся:  17:38, 24/03/2023 наверх
Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - Структура - COVID-19
Члены президиума - Документы - Инновационные предложения - Публикации - Фонды - Конференции - Конкурсы
Фотогалерея - Видеогалерея - Веб ресурсы - Другие академии - Газета "Гитутюн" - Журнал "В мире науки" - Публикации в прессе
Анонсы - Юбилеи - Университеты - Новости - Научные результаты - Отдел диаспоры представляет - Трибуна молодого ученого
Наши заслуженные деятели - Объявления - Встреча с Нобелевским лауреатом в Линдау - Карта сайта
© Copyright 1998-2022 Все права защищены.
Сайт создан и поддерживается Академической научно-исследовательской компьютерной сетью Армении (ASNET-AM)
Вопросы и предложения можете посылать на электронный адрес webmaster {[ at ]} sci.am