Национальная академия наук Республики Армения
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Главная страница Об Академии Отделения Организации Члены Связь с нами
Вартан Грегорян
доктор, профессор
COVID-19
Структура
Члены президиума
Документы
Инновационные предложения
Публикации
Фонды
Конференции
Конкурсы
Фотогалерея
Видеогалерея
Веб ресурсы
Другие академии
Газета "Гитутюн"
Журнал "В мире науки"
Публикации в прессе
Анонсы
Юбилеи
Университеты
Новости
Научные результаты
Отдел диаспоры представляет
Трибуна молодого ученого
Наши заслуженные деятели
Объявления
Встреча с Нобелевским лауреатом в Линдау
Карта сайта
Трибуна молодого ученого
Էլիզա Գյուլգյուլյան

«Այսօր երկիրն ուժեղ է այնքանով, որքանով զարգացած են իր տեխնոլոգիական հնարավորությունները»

    ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտաշխատող Էլիզա Գյուլգյուլյան. «Այսօր երկիրն ուժեղ է այնքանով, որքանով զարգացած են իր տեխնոլոգիական հնարավորությունները: Մասնագիտական ներուժ, իմ կարծիքով, մենք ունենք: Պետք է գտնել «պայծառ ուղեղներին» և համապատասխան միջավայր ստեղծել, որպեսզի նրանք կարողանան իրենց ամբողջ ժամանակը տրամադրել գիտական աշխատանքին»:


    Էլիզա Գյուլգյուլյանը 29 տարեկան է, Երևանից է: Սովորել է ԵՊՀ-ում ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա, այնուհետև ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա: Ներկայում նույն ինստիտուտի հայցորդ է: Էլիզան դասավանդում է ֆրանսիական համալսարանում մարդ-համակարգիչ փոխհարաբերություններ առարկան, նաև Հայաստանի միջազգային Բրիտանական դպրոցում, նրան կից ուսումնական կենտրոնում և ԱՄՆ-ի ուսումնական կենտրոններում՝ մաթեմատիկա առարկան:

    Էլիզան իր ատենախոսական աշխատանքի մի մասն իրականացնում է ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում՝ տնօրեն Հրաչյա Ասցատրյանի ղեկավարմամբ, իսկ մյուս մասը՝ ֆրանսիայի Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանում՝ Ֆրանկ Ռավատի և Ժուլիեն Ալիգոնի ղեկավարմամբ:

Սեր՝ դեպի թվեր և թռիչք՝ դեպի մեծ տվյալների «աշխարհ»


   
 «Թվերի հանդեպ սերն ու հետաքրքրությունը մանկուց է գալիս, սիրում եմ խնդիր լուծել. հրաշալի զգացողություն է, երբ աշխատում ես մի դժվար խնդրի վրա և, ի վերջո, հասնում դրա լուծմանը», - ասում է Էլիզան: Երիտասարդ գիտնականն աշխատում է մեծ տվյալների որակի չափանիշների ոլորտում։ Ատենախոսական աշխատանքի շրջանակներում մտահաղացում է առաջացել ստեղծել մի համակարգ, որը թույլ կտա կատարել տվյալների վերլուծություն մինիմալ ծախսերով. «Այդպիսի համակարգը ձեռնտու կլինի օգտագործել մանր և միջին ընկերություններին, որոնք գործ ունեն մեծ տվյալների հետ, բայց չունեն բավականաչափ ռեսուրս դրանք համակարգելու, այնուհետև վերլուծություններ կատարելու: Ցավոք, չեմ կարողանում ամբողջ ժամանակս տրամադրել իմ մտահաղացման իրագործմանը, դասավանդումը ևս շատ ժամանակատար է, բայց համագործակցում եմ ատենախոսական աշխատանքիս ղեկավարների հետ, և հույս ունեմ հնարավորին շուտ իրագործել իմ ծրագիրը»:

Գիտնականին մոտիվացիա է պետք

    Ըստ Էլիզա Գյուլգյուլյանի՝ գիտության զարգացման գլխավոր ռեսուրսը մարդն է՝ գիտնականը, իսկ գիտնականին այսօր մոտիվացիա է պետք. «Իմ օրինակով ասեմ. ինձ դուր է գալիս գիտական միջավայրը, անընդհատ հետազոտելը, դասավանդելը, բայց ես պայքարելով եմ մնում այս միջավայրում։ Իհարկե, խոսքը ֆինանսների մասին է: Գուցե գիտնականի աշխատանքը գնահատում են, բայց բավականաչափ չեն վարձատրում, որպեսզի ինքը կարողանա ամբողջությամբ նվիրվել միայն գիտությանը: Երիտասարդները հիմա նպատակ են դնում գնալ արտերկրում սովորել և աշխատել, իսկ ես կնախընտրեի, որ  այլ երկրներից գային մեզ մոտ սովորելու և աշխատելու: Գիտությամբ զբաղվող երիտասարդը պետք է կարողանա իրեն զգալ լիարժեք աշխատող և վարձատրվի ըստ արժանվույն»:  

Տեխնոլոգիաներով ուժեղացնել երկիրը

    «Մեր ոլորտն աշխարհում շատ արագ է զարգանում: Պետք է ավելի շատ ներդրում լինի ոլորտում, որպեսզի աշխարհի հետ հավասար շարժվենք առաջ: Իսկ ներդնել հարկավոր է կրթության զարգացման մեջ։ Այսօր երկիրն ուժեղ է այնքանով, որքանով զարգացած են իր տեխնոլոգիական հնարավորությունները: Մասնագիտական ներուժ, իմ կարծիքով, մենք ունենք: Պետք է գտնել «պայծառ ուղեղներին» և համապատասխան միջավայր ստեղծել, որպեսզի նրանք կարողանան իրենց ամբողջ ժամանակը տրամադրել գիտական աշխատանքին», - ասում է Էլիզա Գյուլգյուլյանը։ 

PostDoc-ի մասին

    Ըստ երիտասարդ գիտնականի՝ եթե Հայաստանում հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc) համակարգը ներդրվի ըստ արժանվույն, դրական ազդեցություն կունենա. «PostDoc անողները գիտության մարդիկ են, գլուխներն են, ստեղծողներն են: Եթե մեզ մոտ այն իրականացվի այնպես, ինչպես աշխարհում է, հրաշալի կլինի»:

    Մոնիկա Երիցյան 


Анонсы








Институт физических исследований НАН Армении совместно с IPR Armenia Optica Student Chapter объявляют фотоконкурс под названием "Свет глазами фотографа", посвященный Международному дню света. Последний срок регистрации для участия в конкурсе 1 мая

Ս.թ. ապրիլի 10-ին ժ. 15:00-ին ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում (Բաղրամյան պող., 24) տեղի կունենա սեմինարների շարքի երրորդ հանդիպումը՝ «Հավաքում ենք փաթիլ. ատոմներից դեպի մոլեկուլ և բյուրեղ» խորագրով: Որպես մոդերատոր հանդես կգա անվանի քիմիկոս, SKOLKOVO-ի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր Արտեմ Օհանովը

5-го апреля 2024 года, в 12:00 в зале заседаний Президиума НАН РА состоится семинар на тему "Передовые технологии каналирования. Сильные внешние электромагнитные поля, для направления заряженных и нейтральных лучей", который представит профессор Института ядерной физики Султан Дабагов (Италия)

1-го апреля 2024 года, в 12:00 в зале заседаний Президиума НАН РА состоится семинар на тему "Магнитометрия на основе NV-центров в алмазе с ядерным спин-поляризованным 14N", который представит профессор Латвийского университета Марцис Аузиньш

Ширакский центр арменоведческих исследований НАН РА приступает к выпуску 1 (27) тома журнала "Научные труды" за 2024 год. Приоритет отдается статьям на английском и русском языках. Крайний срок приема статей 1 марта 2024 года

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Публикации в прессе
15/04/2024

Ֆինանսական փոխհատուցում կտրամադրվի գիտական աշխատանքների հրատարակության համար․ նոր կարգ
escs.am
12/04/2024

Մեկնարկել է «Երկակի նշանակության գիտական նախագծեր 2024» մրցույթը
escs.am
12/04/2024

Նոր կարգ՝ ուղղված արշավախմբերի կազմակերպանը, գիտական գործուղման ճանապարհածախսի փոխհատուցմանը
hesc.am
11/04/2024

Արցախի՝ աղվանական ներկայացվող կոթողները որևէ կապ չունեն աղվանների և կովկասյան բնիկ հանրույթների հետ․ Monument Watch
news.am
с 01.01.2005г. сайт посещался
6 950 670

раз
National Academy of Sciences of the Republic of Armenia
Логотип НАН РА (черный, синий)
наверх Сайт последний раз обновлялся:  18:55, 16/04/2024 наверх
Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - Структура - COVID-19
Члены президиума - Документы - Инновационные предложения - Публикации - Фонды - Конференции - Конкурсы
Фотогалерея - Видеогалерея - Веб ресурсы - Другие академии - Газета "Гитутюн" - Журнал "В мире науки" - Публикации в прессе
Анонсы - Юбилеи - Университеты - Новости - Научные результаты - Отдел диаспоры представляет - Трибуна молодого ученого
Наши заслуженные деятели - Объявления - Встреча с Нобелевским лауреатом в Линдау - Карта сайта
© Copyright 1998-2024 Все права защищены.
Сайт создан и поддерживается Академической научно-исследовательской компьютерной сетью Армении (ASNET-AM)
Вопросы и предложения можете посылать на электронный адрес webmaster {[ at ]} sci.am