Национальная академия наук Республики Армения
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Главная страница Об Академии Отделения Организации Члены Связь с нами
Структура
Члены президиума
Документы
Инновационные предложения
Публикации
Фонды
Конференции
Конкурсы
Международное сотрудничество
Молодежные программы
Фотогалерея
Видеогалерея
Веб ресурсы
Другие академии
Газета "Гитутюн"
Журнал "В мире науки"
Публикации в прессе
Анонсы
Юбилеи
Университеты
Новости
Научные результаты
Ученые диаспоры
Трибуна молодого ученого
Наши заслуженные деятели
Объявления
Карта сайта
Фонд развития науки НАН РА
Фонд развития науки НАН РА
Всеармянский фонд финансирования арменоведческих исследований
Всеармянский фонд финансирования арменоведческих исследований
Научно-аналитический фонд Гегард
Научно-аналитический фонд Гегард
Международный научно-образовательный центр НАН РА
Международный научно-образовательный центр НАН РА
Фундаментальная научная библиотека НАН РА
Фундаментальная научная библиотека НАН РА
Международная комиссия по присуждению международной премии имени Виктора Амбарцумяна
Международная комиссия по присуждению международной премии имени Виктора Амбарцумяна
Национальный информационный пункт Армении HORIZON 2020
Национальный информационный пункт Армении HORIZON 2020
EURAXESS-Armenia Portal
EURAXESS-Armenia Portal

Академическая научно-исследовательская компьютерная сеть Армении
Академическая научно-исследовательская компьютерная сеть Армении
Трибуна молодого ученого
Սոնա Բարսեղյան

Երիտասարդ գիտնական Սոնա Բարսեղյանը փնտրում է աղտոտված ջրերի մաքրման «կանաչ» լուծումներ

Ծանր մետաղներով աղտոտված ջրերի մաքրման համար նոր ուղիներ է փնտրում երիտասարդ գիտնական Սոնա Բարսեղյանը։ Սոնան  աշխատում է «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում՝ Հանքային հումքի կենսամշակման, մետաղների վերականգնման և միջավայրի պաշտպանության լաբորատորիայում։ Հետազոտության նպատակն է մշակել «կանաչ» կենսատեխնոլոգիաներ, որոնք կօգնեն մանրէների միջոցով մաքրել ծանր մետաղներով աղտոտված թափոնաջրերը։

Սոնան 27 տարեկան է՝ Երևանից։ Նրա հետաքրքրությունը կենսաբանության նկատմամբ ձևավորվել է դեռ մանկուց։ Բժիշկների ընտանիքում մեծանալը նրան վաղ տարիքից ծանոթացրել էր կենսաբանական գիտություններին, սակայն գիտությամբ զբաղվելու վերջնական որոշումը կայացրել է միայն դպրոցի ավարտական տարիներին։
Նրա առաջին լուրջ հետազոտական աշխատանքը վերաբերում էր հակաքաղցկեղային դեղամիջոցների ազդեցության ուսումնասիրությանը։ COVID-19 համավարակի տարիներ էին։ Սահմանափակումները բարդացրել էին փորձարարական աշխատանքները, իսկ բակալավրի ավարտական աշխատանքի պաշտպանությունն անցկացվել էր առցանց։ «Այդ փորձությունը սովորեցրեց ինձ հարմարվել փոփոխվող պայմաններին և շարունակել աշխատանքը նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում», - ասում է Սոնան։

Ֆրանսիա, 2022թ, Բուրգոն-Ֆրանշ-Կոնտի համալսարան

Իր ուսումը Սոնան շարունակել է Ֆրանսիայի Բուրգոն-Ֆրանշ-Կոնտի համալսարանում՝ կրկնակի դիպլոմի մագիստրոսական ծրագրով։ Գենետիկայից մանրէաբանության անցումը հեշտ չէր. անհրաժեշտ էր կարճ ժամանակում յուրացնել նոր գիտելիքներ և աշխատել նոր կրթական միջավայրում։ Սակայն հենց այդ փորձառությունն ընդլայնեց նրա մասնագիտական հմտություններն ու գիտական հետաքրքրությունների շրջանակը։

Մադրիդի կոմպլուտենսեի համալսարան, 2025թ, հետազոտական ծրագիր հեռավար լաբորատորիաների ծրագրի և ասպիրանտների աջակցության ծրագրի շրջանակներում

Այսօր Սոնա Բարսեղյանի հետազոտությունների առանցքում մանրէներն են, որոնք կարող են դառնալ բնապահպանական խնդիրների լուծման կարևոր գործիք։ «Հետազոտության նպատակն է կենսասորբցիայի և կենսակլանման գործընթացների հիմքի վրա մշակել «կանաչ» տեխնոլոգիաներ՝ մետաղներով աղտոտված թափոնաջրերի կենսավերականգնման համար՝ կիրառելով մանրէների կենդանի և չոր կենսազանգվածը։  Առաջին քայլով փորձում ենք հանքավայրերի թթու հանքային դրենաժներում և աղտոտված ջրերի նմուշներում հայտնաբերել  և մեկուսացնել այնպիսի մանրէներ, որոնք կարող են կլանել շրջակա միջավայրի և մարդու առողջության համար մեծ վտանգ ներկայացնող ծանր մետաղները։ Վերջին աշխատանքներից ամենահետաքրքիրն այն էր, որ հանքավայրերից վերցված նմուշներից  հաջողվեց մեկուսացնել խմորասունկ, որն ունակ էր արդյունավետ կերպով կլանել ծանր մետաղները։ Այդ աշխատանքի արդյունքում նաև տպագրվեց գիտական հոդված միջազգային տեղեկատվական շտեմարանում ընդգրկված ամսագրում։ Ինձ համար մեծ ձեռքբերում կլիներ, եթե իմ կողմից մշակված մոտեցումը կիրառություն գտներ նաև լաբորատորիայից դուրս՝ նպաստելով բնապահպանական խնդիրների համալիր լուծմանը Հայաստանում», - ասում է Սոնա Բարսեղյանը։

Երևան, 2025թ, Հանքային հումքի կենսամշակման, մետաղների վերականգնման և միջավայրի պաշտպանության լաբորատորիայի աշխատակիցները և Չինաստանի գիտությունների ակադեմիայի միջազգային գործընկերները՝ հեռավար լաբորատորիաների ծրագրի շրջանակներում գիտական այցի ժամանակ

Սոնայի գիտական ճանապարհին կարևոր դեր են ունեցել նաև միջազգային համագործակցությունները։ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից տրամադրված դրամաշնորհային ծրագրի շրջանակում Սոնան մեկ ամիս աշխատել է Իսպանիայի Մադրիդի Կոմպլութենսի համալսարանում, որտեղ խորացրել է գիտելիքները մանրէների կողմից իրականացվող կենսասորբցիայի և կենսակլանման ուսումնասիրության ոլորտում։ «Նման փորձառությունները ոչ միայն նոր գիտելիք են տալիս, այլև հնարավորություն են ստեղծում հայկական գիտությունը կապելու միջազգային գիտական համայնքի հետ», - նշում է Սոնա Բարսեղյանը։

Իսպանիա, 2025թ, Հեռավար լաբորատորիաների ծրագրի միջազգային գործընկերները Մադրիդի Կոմպլուտենսեի համալսարանից

Չնայած վերջին տարիներին Հայաստանում գիտության նկատմամբ հետաքրքրությունն աճում է, Սոնան համոզված է՝ ոլորտը դեռ զարգացման մեծ ներուժ ունի։ Նրա կարծիքով՝ ժամանակակից լաբորատոր ենթակառուցվածքները, միջազգային համագործակցությունը, դրամաշնորհային ծրագրերը և երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը կարող են էապես բարձրացնել գիտության մրցունակությունը․ «Գիտության զարգացումը խիստ կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար։ Անհրաժեշտ է ավելի արդյունավետ օգտագործելով մեր ներուժը և ռեսուրսները գիտությունը դարձնել ավելի մրցունակ, միջազգային մակարդակում տեսանելի, ինչը կնպաստի մեր երկրի զարգացմանը, թույլ կտա ամրապնդել տնտեսությունն ու ապահովել նորարարական առաջընթաց»։
Լաբորատորիայից դուրս Սոնան բոլորովին այլ աշխարհ ունի․ նվագում է դաշնամուր, ինքնուրույն սովորել է կիթառ և ուկուլելե նվագել, ստեղծագործում է, երգեր գրում, սիրում է ընթերցել ու ֆիլմեր դիտել։ Համալսարանական տարիներին զբաղվել է նաև կամավորությամբ՝ համոզված լինելով, որ հասարակական ակտիվությունն ու գիտությունը կարող են փոխլրացնել միմյանց։

«Անգամ անհաջողությունը կարող է դառնալ նոր գիտելիքի և հետագա հաջողությունների հիմքը, - ասում է Սոնա Բարսեղյանը՝ այս միտքը համարելով այն կարևոր խորհուրդը, որը կփոխանցեր գիտությամբ հետաքրքրվող յուրաքանչյուր երիտասարդի, - նաև խորհուրդ կտամ զինվել համբերությամբ, լինել համառ, չվախենալ փորձել նորը և պահպանել հետաքրքրասիրությունը։ Աշխարհում ամեն ինչ հարաբերական է, և այն, ինչն այսօր խոչընդոտ է թվում, կարող է հետագայում արժեքավոր փորձառություն դիտվել»։

Մոնիկա Երիցյան


Анонсы








ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ասոցացված անդամների և արտասահմանյան անդամների 2026 թվականի ընտրության մրցույթի մասին

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) объявляет о проведении конкурса на соиcкание грантов и Стажировки молодых ученых и специалистов СНГ в Дубне в 2026 году

Публикации в прессе
24/06/2026

3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
1lurer.am
23/06/2026

Անվանի ֆիզիկոսները Երևանում քննարկում են ճառագայթների և մասնիկների դերը բժշկության և այլ ոլորտներում
1lurer.am
22/06/2026

Հնագիտական նոր բացահայտումներ՝ Արգիշտիխինիլի հնավայրում
1lurer.am
14/06/2026

Համադպրոցական գիտության փառատոնի հաղթող նախագծերից մեկը 3-րդ մրցանակի է արժանացել ԱՄՆ միջազգային գիտական մրցույթում
1lurer.am
с 01.01.2005г. сайт посещался
7 876 452

раз
National Academy of Sciences of the Republic of Armenia
Логотип НАН РА (черный, синий)
наверх Сайт последний раз обновлялся:  01:05, 09/07/2026 наверх
Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Публикации - Фонды - Конференции - Конкурсы - Международное сотрудничество
Молодежные программы - Фотогалерея - Видеогалерея - Веб ресурсы - Другие академии - Газета "Гитутюн" - Журнал "В мире науки"
Публикации в прессе - Анонсы - Юбилеи - Университеты - Новости - Научные результаты - Ученые диаспоры
Трибуна молодого ученого - Наши заслуженные деятели - Объявления - Карта сайта
© Copyright 1998-2026 Все права защищены.
Сайт создан и поддерживается Академической научно-исследовательской компьютерной сетью Армении (ASNET-AM)
Вопросы и предложения можете посылать на электронный адрес webmaster {[ at ]} sci.am