Национальная академия наук Республики Армения
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Главная страница Об Академии Отделения Организации Члены Связь с нами
Тосунян Гарегин Ашотович
Д.юр.н., профессор
Структура
Члены президиума
Документы
Инновационные предложения
Публикации
Фонды
Конференции
Конкурсы
Международное сотрудничество
Молодежные программы
Фотогалерея
Видеогалерея
Веб ресурсы
Другие академии
Газета "Гитутюн"
Журнал "В мире науки"
Публикации в прессе
Анонсы
Юбилеи
Университеты
Новости
Научные результаты
Отдел диаспоры представляет
Трибуна молодого ученого
Наши заслуженные деятели
Объявления
Карта сайта
Фонд развития науки НАН РА
Фонд развития науки НАН РА
Всеармянский фонд финансирования арменоведческих исследований
Всеармянский фонд финансирования арменоведческих исследований
Научно-аналитический фонд Гегард
Научно-аналитический фонд Гегард
Международный научно-образовательный центр НАН РА
Международный научно-образовательный центр НАН РА
Фундаментальная научная библиотека НАН РА
Фундаментальная научная библиотека НАН РА
Международная комиссия по присуждению международной премии имени Виктора Амбарцумяна
Международная комиссия по присуждению международной премии имени Виктора Амбарцумяна
Национальный информационный пункт Армении HORIZON 2020
Национальный информационный пункт Армении HORIZON 2020
EURAXESS-Armenia Portal
EURAXESS-Armenia Portal

Академическая научно-исследовательская компьютерная сеть Армении
Академическая научно-исследовательская компьютерная сеть Армении
Трибуна молодого ученого
Հովհաննես Ասատրյան

«Մտադիր եմ մասնակցել գերակա հարցերի լուծմանն ուղղված գիտական թեմատիկ մրցույթների»

   Ինչպես ինքն իրեն ներկայացնում է Հովհաննես Ասատրյանը, արագ հարմարվում է փոփոխվող իրավիճակներում և կողմնորոշվում առաջադրանքների լուծման մեջ: Սիրում է ինքնակրթվել և զարգանալ: Շփվող է, ինչը հեշտացնում է թիմային աշխատանքը: Իսկ վիճտվյալների հետ աշխատելու ունակությունները՝ գրաֆիկական ներկայացման հմտությունները, դրական են ազդում թիմային աշխատանքի արդյունքների վրա: Հագեցած զրույցի ընթացքում համոզվեցինք, որ ինքնագնահականի հարցում ճիշտ է: Տիրապետում է մի շարք ծրագրային փաթեթների: Օտար լեզուներից հեշտությամբ հաղորդակցվում է անգլերեն և ռուսերեն:


   Մտադիր եմ մասնակցել գերակա հարցերի լուծմանն ուղղված գիտական թեմատիկ մրցույթների: Զուգահեռ պատրաստվում եմ ժամանակին ավարտին հասցնել թեկնածուական ատենախոսությունս, քանի որ թեման բավական արդիական է և ուղղված է ներկայիս կոնկրետ խնդիրների լուծմանն,- ասում է ՀՀ ԳԱԱ Մ.  Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող և ասպիրանտ Հովհաննես Ասատրյանը: Գիտական թեման է «Խաղողագինեգործական համալիրի զարգացման հեռանկարները ՀՀ Արմավիրի մարզում»: Թեմայի արդիականությանը քաջածանոթ է. ծնվել և մեծացել է Արմավիրի մարզում:
   -Ծնվել եմ Այգեվան (նախկինում՝ Ձերժինսկի) գյուղում: Մինչ այժմ բնակվում եմ այնտեղ: Ծննդավայրս միջին վիճակագրական հայկական գյուղ է՝ նույն խնդիրներով, միևնույն մտածելակերպն ունեցող մարդկանցով: Ինչ-որ առանձնահատուկ բան չեմ կարող ասել գյուղիս հետ կապված: Թերևս մի հատկանշական հանգամանք նշեմ. մարզկենտրոն Արմավիր քաղաքին մոտ է գտնվում, ինչը բավական հեշտացնում է մեր գյուղի բնակիչների կյանքը:

   -Տարվա եղանակներից ո՞րն է ամենագեղեցիկը Ձեր ծննդավայրում:

   -Իմ աչքերում տարվա եղանակների փոփոխությունը ծննդավայրիս գեղեցկության վրա չի ազդում, բայց պիտի ասեմ, որ ամռանը գյուղը վերածվում է մի դինամիկ երևույթի: Կյանքը եռում է: Վստահ եմ, որ, եթե առանձնացնելու լինեմ, թերևս, կառանձնացնեմ ամառը՝ որպես մեր գյուղում տարվա ամենահետաքրքիր ու դեպքաշատ եղանակ:
   
   -Ո՞ր ուղղությամբ եք մտադիր շարժվել՝ մաքուր գիտության, թե՝ առավելապես կիրառական:

   -Հաշվի առնելով մասնագիտությունս, երկրում առկա իրավիճակը և իմ նախասիրությունները՝ միանշանակ ընտրում եմ կիրառական տարբերակը:

   -Ի՞նչ հետազոտություններ եք ցանկանում իրականացնել Ձեր ընտրած մասնագիտության շրջանակներում:
 
   -Պատրաստվում եմ մասնակցել տարբեր արդիական և գերակա հարցերի լուծմանն ուղղված գիտական թեմատիկ ֆինանսավորմամբ մրցույթների: Ըստ այդմ, հետազոտության նոր ուղղությունները կուղենշվեն:
 
   -Ընդհանրապես, ի՞նչ նպատակներ ունեք՝ կապված հետագա աշխատանքային գործունեության հետ:

   -Չեմ ցանկանում խոսել նպատակներիցս, դրանց հանրայնացումը ճիշտ չեմ համարում: Սակայն հարցն անպատասխան չթողնելու համար ասեմ հետևյալը: Ես սիրում եմ բազմազանություն և չեմ սահմանափակվում կոնկրետ մեկ բանով: Հետևաբար չեմ բացառում, որ գիտությամբ զբաղվելուն զուգահեռ նաև սեփական ինչ-որ գործ կսկսեմ:


   -Ի՞նչ հրապարակումներ ունեք հայաստանյան ամսագրերում:
 
   -Ունեմ մեկ հրապարակում հայկական «Ֆինանսեր և էկոնոմիկա» հանդեսում: Որքանով տեղյակ եմ, ներկայումս այն այլևս չի տպագրվում: Ունեմ նաև տպագրված հոդված Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի «Տնտեսական նորոգություններ. գործարկման ուղիները ՀՀ-ում» ժողովածուում:

   -Ի՞նչ հրապարակումներ ունեք միջազգային ամսագրերում:
 
   -Այսօր գիտական որևէ ամսագրի ընտրությունը խիստ իրավիճակային է: Միանշանակ, հաշվի առնելով գլոբալացման միտումները՝ կարևորում եմ միջազգային ամսագրերում հոդվածներ տպագրելը՝ մասնավորապես ազդեցության բարձր գործակից ունեցող ամսագրերում: Միջազգային ամսագրերում դեռևս չունեմ տպագրված հոդվածներ: Այս պահին աշխատում եմ երկու հրապարակման վրա, որը, ըստ նախնական իմ որոշման, ուղարկելու եմ “Scopus”-ի կամ “Web of science”-ի որևէ ամսագրում տպագրության: Գիտական գործունեության ընթացքում, սակայն, մասնակցել եմ արտասահմանյան գիտաժողովների, և ներկայացված հոդվածներս տպագրվել են այդ գիտաժողովների հոդվածների ժողովածուներում:
 
   -Որքանո՞վ կկարևորեք ամսագրերի ընտրության հարցում ղեկավարի դերը:

   -Հաշվի առնելով ղեկավարի փորձառությունը՝ խիստ կարևորում եմ նրա մասնակցությունը ամսագրի ընտրության հարցում: Գիտական ղեկավարս տ.գ.թ., դոցենտ Վարդան Ալեքսանյանն է, ով նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի վարիչն է:
 
   -Ո՞վ է գիտության մեջ Ձեր կուռքը: Ինչո՞վ կցանկանաք նրան գերազանցել:
 
   -Ես չունեմ կուռքեր: Չկա անգամ մեկը, ում կարող եմ նմանատիպ համարել: Ինձ համար շարժիչ ուժ ցանկացած պարագայում հանդես է գալիս իմ՝ շարժման մեջ լինելու անսպառ ցանկությունն ու ծարավը:


   -Աշխարհը գնում է գլոբալացման: Ի՞նչ քայլեր անձամբ Դո՛ւք կձեռնարկեիք Հայաստանի զարգացման և աշխարհին համընթաց քայլելու համար:

   -Այն ամենն, ինչ կապված է մեր երկրի հետ, ունի համակարգային լուծման խնդիր: Ինձ համար աշխարհին համընթաց քայլելը չի սահմանափակվում միայն բարձր կենսամակարդակով, ցածր աղքատությամբ կամ օրինակ բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ: Շատ եմ կարևորում նախ և առաջ մեր հասարակության մտածելակերպի փոփոխությունը, բնակչության կրթվածության և հասարակական պատասխանատվության մակարդակի բարձրացումը: Միայն երբ մարդն իր մտքում ընդունում է փոփոխությունն, այդ պարագայում է հնարավոր լինում հասնել զարգացման:
 
   -Իսկ ի՞նչ գլոբալ քայլեր կձեռնարկեիք մարդկության զարգացման համար:

   -Ես ինձ բավարար փորձառու չեմ համարում նման բարձրագույն խնդիր լուծելու համար, ու հեռու կմնամ այսպես ասած «բաժակաճառ» ասելուց: Միայն մի բան կնշեմ. գիտությունը և տեխնոլոգիաները շատ սահուն և արագ զարգանում են, ու դրանց զարգացումը առավել քան բնականոն է: Բայց մարդու անասնական բնազդները շարունակում են իրենցն անել: Հաճախ խոսում ենք մարդու իրավունքներից, գլոբալացումից, բայց շարունակում ենք համամարդկային մակարդակով կիրառել երկակի ստանդարտներ: Երբ անհատի շահերը կդրվեն մի կողմ, և մոլորակի ողջ բնակչությունը կդիտարկվի որպես մեկ միասնություն, միասնական շահ ունեցող ամբողջություն, այդ ժամանակ միայն մարդկության զարգացման նոր դարաշրջան կսկսվի:

   -Ո՞րն է Ձեր՝ կյանքի կարգախոսը:

   -Երբեք չհանձնվել և ապրել այնպիսի կյանքով, որ ինձ հանդիպած ցանկացած մարդու դեմքին ինձ հիշելիս միայն ժպիտ հայտնվի, ու անգամ ինձ չսիրողներն ուղղակի չկարողանան վատն ասել իմ հասցեին:

   Հերմինե Օհանյան


Анонсы








С 16 по 21 июня 2025г., Институт прикладных проблем физики НАН РА организует "4-ую международную научную школу по радиационной физике и смежным приложениям имени академика Алпика Мкртчяна" в городе Ереван

С 8 по 11 сентября 2025г. Институт физических исследований НАН РА в Ереване проводит XIII Международнуя конференцию по магнитным и сверхпроводящим материалам (MSM25)

С 26-27 сентября 2025г. Ширакский центр арменоведческих исследований НАН РА приглашает Вас в Гюмри для участия, очно или дистанционно, в 12-ой международной конференции, с заглавием «Историко-культурное наследие Ширака: современные проблемы арменоведения»

17-18 октября с. г. НАН РА, Министерство образования, науки, культуры и спорта РА, Международный научно-образовательный центр НАН РА организуют 8-я общеармянскую образовательную конференцию на тему «Естественные науки, математика, техника, информатика в XXI веке: проблемы и решения в области популяризации и обучения" в НАН РА

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) объявляет о проведении в 2025 году очередного Конкурса на соискание грантов и 18-й научной Стажировки для молодых ученых и специалистов из стран СНГ

Публикации в прессе
30/05/2025

«Ավելին, քան արդյունավետություն»․ միջազգային փորձագետները քննարկել են միավորումների դերը բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
escs.am
30/05/2025

Կանաչ քիմիայի զարգացումն ու հայկական գիտությունը․ ի՞նչ են առաջարկում հայ գիտնականները. «Մտքի ուժը»
hy.armradio.am
28/05/2025

Հայաստանին Անկախությունը հենց այնպես չի տրվել. «Առանց տողատակի»
hy.armradio.am
25/05/2025

73-ամյա գիտնականի երջանկության բանաձևը՝ դրական մտածողություն և բնության հետ շփում․ «Երկրորդ շնչառություն»
hy.armradio.am
с 01.01.2005г. сайт посещался
7 346 172

раз
National Academy of Sciences of the Republic of Armenia
Логотип НАН РА (черный, синий)
наверх Сайт последний раз обновлялся:  17:45, 30/05/2025 наверх
Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Публикации - Фонды - Конференции - Конкурсы - Международное сотрудничество
Молодежные программы - Фотогалерея - Видеогалерея - Веб ресурсы - Другие академии - Газета "Гитутюн" - Журнал "В мире науки"
Публикации в прессе - Анонсы - Юбилеи - Университеты - Новости - Научные результаты - Отдел диаспоры представляет
Трибуна молодого ученого - Наши заслуженные деятели - Объявления - Карта сайта
© Copyright 1998-2025 Все права защищены.
Сайт создан и поддерживается Академической научно-исследовательской компьютерной сетью Армении (ASNET-AM)
Вопросы и предложения можете посылать на электронный адрес webmaster {[ at ]} sci.am